Երբեք մի արեք այս բաները, եթե իսկապես մտածում եք ձեր տղամարդու մասին։
ԽոյԽոյի հետ կռիվ սկսելը հաստատ լավ գաղափար չէՆրանք համարվում են ամենաագրեսիվներն ու իմպուլսիվները։
Հետևաբար ավելի լավ է հեռավորության վրա մնալ նրանցից, վեճ չսկսել նրանց հետ, որպեսզի խուսափեք վտանգից։
ՑուլՈչինչ մի գողացեք ՑուլիցՑուլերը շատ են նեղանում, երբ մարդիկ փորձում են նրանցից վերցնել այն, ինչ իրենց չի պատկանում։
Եթե նա սիրում է ձեզ որպես իր սիրելի աղջկա կամ ընկերոջ կամ էլ պարզապես ծանոթի, նա ինքը ձեզ հետ կկիսվի իր ունեցածով. պարզապես սպասեք։
Ոչինչ մի վերցրեք նրանից առանց նրա թույլտվության։
Դա վերաբերում է ինչպես իրերին, այնպես էլ՝ մարդկանց։
ԵրկվորյակներԵրբեք մի ընդհատեք նրան, երբ նա խոսում է ձեզ հետԵրկվորյակները շատ ընկերասեր բնավորություն ունեն։
Երբեք մի ընդհատեք նրանց, երբ նրանք խոսում են։ Նրա համար շփումը բանալին է, ու հենց այդպես նա կարող է պատմել ձեզ՝ ինչպես է զգում կամ ինչ է մտածում։
Եթե ընդհատեք նրան, նա իսկապես կնեղանա։ Եթե խնդրեք, որ նա լռի, դա նույնը կլինի, որ կտրեք նրա ձեռքը։ Նա իրեն անօգնական կզգա։
ԽեցգետինՀետևեք ձեր բառերինԴուք պետք է խիստ հետևեք ձեր բառերին, երբ քննադատում եք նրան, քանի որ Խեցգետինները շատ սենտիմենտալ են։
Նրանք շատ էմոցիոնալ են ու զգացմունքային։
Դա կարող է ոչ այդքան տղամարդկային գիծ թվալ, բայց պարզապես զգույշ եղեք։ Տղամարդիկ նույնպես կարող են վիրավորվել և նեղանալ։
ԱռյուծԿարող է տարօրինակ թվալ, բայց Առյուծն ընդհանրապես չի սիրում կիսվել իր հայացքներովԱռյուծների համար դա ինչ-որ տեղ էգոյի հարց է։ Նա չի կարող բաց խոսել այդ մասին, բայց ատում է, երբ որևէ մեկը գերազանցում է նրան ու գողանում իր բաժին ուշադրությունը։
Եղեք զուսպ ու թողեք՝ նա տարբերվի։ Թողեք՝ նրանք միշտ լինեն ուշադրության կենտրոնում։ Նա կարող է իսկապես վիրավորվել ու ատել ձեզ, եթե փորձեք գերազանցել նրան։
ԿույսԴուք չեք կարող Կույս տղամարդուն ստիպել ընդունել, որ նա ճիշտ չէ, այնպես որ, նույնիսկ մի փորձեքԵթե պետք եղավ, նա իր ամբողջ կյանքը կանցկացնի ապացուցելով, որ ինքը ճիշտ է, իսկ դուք՝ ոչ։ Պարզապես նույնիսկ մի փորձեք ապացուցել նրան որևէ բան։
ԿշեռքՆրան ընտրության առաջ մի կանգնեցրեքԿշեռքներին դուր չի գալիս ընտրություն կատարել։ Այդ պատճառով նրան մի գցեք այնպիսի իրավիճակի մեջ, որտեղ ստիպված լինի ընտրություն կատարել։
Նրա համար շատ դժվար կլինի ու նա կարող է սկսել ատել ձեզ դրա պատճառով։ Կշեռքը համարվում է հորոսկոպի ամենախաղաղասեր նշաններից մեկը, բայց հունից մի հանեք նրան։
ԿարիճԵրբեք մի ստեք ԿարիճինՈրքան էլ փորձեք ինչ-որ բան թաքցնել, Կարիճը, միևնույն է, կիմանա ողջ ճշմարտությունը։
Ամենասկզբից եղեք անկեղծ, նույնիսկ եթե դա դժվար է, որովհետև հենց նա ձեր սուտը բռնի, այլևս երբեք չի վստահի ու չի հարգի ձեզ։
ԱղեղնավորՄի ստիպեք Աղեղնավորին որևէ բան անելԵթե նա ուզում է ընկերների հետ լինել, ուրեմն՝ պարզապես թողեք նրան անել դա։ Դուք երբեք չեք կարող Աղեղնավորին ստիպել որևէ բան անել։
Դուք նրան ամբողջովին կկորցնեք, եթե փորձեք կապել ձեզ։ Որքան շատ փորձեք պահել նրան, այնքան արագ նա կհեռանա ձեզնից։ Մի փորձեք նրան կապել մտքերով կամ ֆիզիկապես։
Պարզապես թողեք՝ նա որոշումներ ընդունի։
ԱյծեղջյուրԵրբեք մի ձևացեք այնպիսին, ինչպիսին իրականում չեքՏղամարդ Աղծեղջյուրներն առանձնահատուկ հակակրանք են զգում կեղծավոր մարդկանց հանդեպ։ Երբեք մի ձևացեք, թե այն մարդն եք, ով ձեր իրական «ես»-ի հետ ոչ մի կապ չունի։
Նա անկասկած կհասկանա՝ ով եք դուք առանց առանձնապես ջանք թափելու, ու միանգամից կկորցնի հետաքրքրությունը ձեր հանդեպ։ Պարզապես եղեք անկեղծ ու իրական նրանց հետ։
ՋրհոսԵրբեք չփորձեք փոխել նրանցՕրիգինալությունը Ջրհոսի ամենաբնութագրական գծերից մեկն է։ Նրանք ունիկալ են։ Նույնիսկ մի մտածեք փոխել նրան։ Նա իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին կա, ու ավելի լավը կդառնա, միայն եթե ինքը ցանկանա դա։
ՁկներԵրբեք մի խաղացեք նրանց հետՏղամարդ Ձկները շատ զգացմունքային են ու էմոցիոնալ։ Այդ պատճառով նրանք պարզապես չեն հանդուրժի, եթե որևէ մեկը խաղա նրանց հետ։