Պատրաստում ենք պաղպաղակ տանը

Խոհանոց

Պաղպաղակը համարվում է ամենասիրված ու տարածված հաճույքներից մեկը:

Նրա համը բոլորին մանկուց ի վեր ծանոթ է:

Սակայն պարտադիր չէ պաղպաղակը գնել խանութից. այն հեշտությամբ կարելի է ինքնուրույն պատրաստել:

Այսպիսով, ինչպես կարելի է տնային պայմաններում պաղպաղակ պատրաստել:

Անհրաժեշտ են չորս հարյուր գրամ կաթ, երկու թեյի գդալ կարտոֆիլի օսլա, մեկ թեյի գդալ կակաոյի փոշի (բայց սա պարտադիր բաղադրիչ չէ, քանի որ կարելի է պատրաստել պլոմբիր՝ սպիտակ պաղպաղակ), յոթանասուն գրամ շաքար:

Այսպիսով, պատրաստման եղանակը. օսլան խանում եք մի քիչ կաթով (մոտավորապես հիսուն գրամ), իսկ մնացած կաթը լցնում կաթսայի մեջ և ավելացնում շաքարը և կաթի մեջ լուծված օսլան:

Պատրաստում ենք պաղպաղակ տանը

Կաթսան պետք է դնել կրակին և հասցնել եռման աստիճանի:

Եռման ընթացքում կաթը պետք է խառնել:

Եթե Դուք վանիլային պաղպաղակ եք սիրում, ապա եռացող զանգվածին կարելի է մի քիչ վանիլ ավելացնել (շատ պետք չէ):

Երբ զանգվածը կզովանա, սենյակային ջերմաստիճանի պայմաններում պաղպաղակը լցնում եք թափանցիկ տարաների մեջ և դնում սառնարանը: Թողնում եք՝ սառչի:

Մատուցելիս պաղպաղակի վրա կարելի է լցնել հատապտուղներից պատրաստված օշարակ կամ մուրաբա:

Պատրաստում ենք պաղպաղակ տանը

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում