Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Մեղրով տորթերը թերևս ամենահամեղ թխվածքներից են, սակայն հաճախ դրանց պատրաստման համար հավելյալ բարդություններ են լինում՝ խմորը եփել, պահել գոլորշու վրա և այլն, և այլն…

«Տղամարդու իդեալը» թերևս ամենահեշտ, սակայն շատ համեղ տարբերակ է, իսկ անունն էլ ստացել է հավանաբար բաղադրության մեջ զգալի քանակով ընկույզի և կոնյակի առկայության համար:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Խմորի համար
  • Ձու-6-7 հատ
  • Շաքարավազ- 1 բաժակ
  • Կարագ- 150 գրամ
  • Մեղր- 4 ճաշի գդալ
  • Կոնյակ- 4 ճաշի գդալ
  • Աղացած ընկույզ- 1,5 բաժակ
  • Ալյուր- 1 բաժակ
  • Սոդա-1,5 թեյի գդալ
  • Լիմոնի հյութ կամ քացախ-1 ճաշի գդալ
  • Կրեմի համար
  • Խտացրած կաթ-2 տուփ
  • Կարագ-300 գրամ
  • Կոնյակ- 2 ճաշի գդալ
  • Զարդարելու համար
  • Ընկույզ- կես բաժակ

Պատրաստման եղանակը

Թույլ կարագը հարել շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Ապա ավելացնել կոնյակը և մեղրը, հարել, որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ ընկույզն ու ալյուրը, ինչպես նաև սոդան՝ վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Դառնում է բավականին թույլ խմոր՝ թթվասերի խտության:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ)՝ ձեր ջեռոցի թավայի չափսով:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Խմորը բաժանեք նույնքան մասի և լցրեք թղթի կտորի վրա, ապա հավասար տարածեք թղթով մեկ:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Թխեք յուրաքանչյուր մասը 200 աստիճանով տաքացրած ջեռոցում՝ 7-8 րոպե՝ մինչեւ ոսկեգույն դառնա:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Թողեք շերտերը սառչեն: Այդ ընթացքում պատրաստեք կրեմը:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Թույլ կարագը լավ հարեք և քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը: Վերջում ավելացրեք կոնյակը:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Երբ կրեմը պատրաստ լինի, իսկ խմորը՝ սառած, կարող եք հավաքել ձեր տորթը:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Հարմար ափսեի կամ սկուտեղի վրա դրեք առաջին շերտը՝ հակառակ կողմով, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, վրան դրեք մյուս շերտը, լավ սեղմեք, նոր հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, ապա հաջորդ շերտը, կրկին լավ սեղմեք, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը և այդպես բոլոր շերտերը:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Վերջին շերտին կրեմը քսելուց հետո վրան քերեք զարդարելու համար նախատեսված ընկույզը:

Պատրաստում ենք տորթ «Տղամարդու իդեալ»

Տորթը պետք է հանգստանա առնվազն 7-8 ժամ, ցանկալի է՝ մեկ օր, որից հետո կարող եք վայելել:

Կիսվել սոց․ ցանցերում