Սեպտեմբերի 14-ի աստղագուշակ🔮

Ինչ գնով էլ լինի, պետք է հանգստություն պահպանել: Ցանկալի չէ պարզել հարաբերությունները մտերիմ մարդկանց հետ, միջամտել ուրիշի վեճերին ու կոնֆլիկտներին, թույլ տալ ինքն ռիսկային կատակներ ու ակնարկներ, որոնք կարող են ցավեցնել շրջապատի որևէ մեկին:

Խոյ ♈

Ենթարկվելով հարազատների ու մտերիմների համոզումներին և հրաժարվելով այն նպատակից, որը վաղուց էիք նախանշել, ժամանակի ընթացքում անպայման կզղջաք ձեր սեփական անմտածված քայլի համար, սակայն, ամենայն հավանականությամբ, արդեն ոչինչ չեք կարողանա շտկել:

Ցուլ ♉

Ինչպես էլ դասավորվեն հանգամանքները, անհրաժեշտ է առավելագույնս ձեռնպահ մնալ սիրելի մարդու հետ վիճաբանություններից: Ձեր փոխադարձ նախատինքները, որոնք կասեք միմյանց, լավ տեղ չեն հասցնի:

Երկվորյակ ♊

Այս օրը հնարավոր նոր ծանոթությունից ավելի լավ է հրաժարվել: Մարդը, ով սկզբում կթվա ամեն առումով հաճելի, իրականում կարող է խաբեբա լինել, ում դուք չեք նկատի:

Խեցգետին ♋

Այս օրը դուք կարող եք անհասկանալի արտահայտել ձեր մտքերը, ուստի մարդկանց համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք նրանցից ուզում, այդ պատճառով բոլոր խնդրանքները և, հատկապես, ցանկություններն ավելի լավ է հետաձգել ուրիշ ժամանակ:

Առյուծ ♌

Ցանկալի չէ ստանձնել ուրիշի պարտականությունները՝ ոչ աշխատավայրում, ոչ էլ ընտանիքում: Երախտագիտության դուք միևնույն է չեք արժանանա ոչ գործընկերների, ոչ էլ մտերիմների կողմից, իսկ ահա քննադատել ձեզ նրա համար, որ ինչ-որ բան սխալ եք արել, կցանկանան շատերը:

Կույս ♍

Ավելի լավ է հրաժարվել զգալի զեղչով թանկարժեք իր գնելու առաջարկից, եթե, իհարկե, չեք ցանկանում դժվարությամբ վաստակած գումարը դեն նետել: Այն թաքնված թերություն կունենա:

Կշեռք ♎

Միջամտել ուրիշի վեճերին պետք չէ: Կոնֆլիկտի մասնակիցները, ինչպես լինում է նման դեպքերում, արդյունքում կհաշտվեն, ընդ որում, դուք կարող եք մեղավոր դուրս գալ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի համար:

Կարիճ ♏

Խուսափելու համար ցավալի սխալներից, ցանկացած, նույնիսկ աննշան փաստաթուղթ ստորագրելիս, անհրաժեշտ է մանրակրկիտ կարդալ դրա տեքստը, հատկապես այն, որը գրված է մանր տառերով: Այնտեղ են սովորաբար թաքնված բոլոր վտանգներն ու թակարդները:

Աղեղնավոր ♐

Թունավոր մարդկանցից, որոնք «սնվում են» ուրիշի էներգիայով, պետք է զգուշանալ միշտ, բայց այսօր՝ հատկապես: Նրանք ձեզնից կքաշեն կյանքի և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ուժերը, այնպես որ խուսափեք նրանցից:

Այծեղջյուր ♑

Ձեր հաջողության գրավականը չափավորությունն է ամեն ինչում, սկսած ուտելիքից և վերջացրած զգացմունքների դրսևորումով, որոնք այսօր կարող են չափն անցնել, ինչը վտանգի տակ կդնի շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները:

Ջրհոս ♒

Ցանկացած, նույնիսկ աննշան ֆինանսական գործարքներից այս օրը ավելի լավ է հրաժարվել: Սպասվող շահույթի փոխարեն դրանք կարող են զգալի վնաս բերել, ուստի չարժե ռիսկի դիմել դժվարությամբ վաստակած գումարով:

Ձկներ ♓

Կարևոր է հիշել, որ խոսքը ճանճ չէ: Թույլ տալով անմտածված կամ անզգույշ արտահայտություն, դուք ռիսկի եք դիմում փչացնելու հարաբերությունները մտերիմ մարդու կամ ղեկավարության հետ: Դեռ հայտնի չէ, թե որն է ավելի վատ: