Ներկայիս լուսնային օրվա հզոր դրական էներգիան թույլ կտա առաջ շարժվել՝ ճանապարհին ջարդուփշուր անելով բոլոր խոչընդոտները, բայց միայն մի պայմանով.
պետք է կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են, և մի կողմ դնել բոլոր մանր և երկրորդական բաները, որոնք կարող են մի որոշ ժամանակ սպասել։
♈ Խոյ
Մի՛ ուշադրություն դարձրեք շրջապատի փոփոխական տրամադրությանը. բոլորիս հատուկ անկայունության պատճառով արդեն վաղը այն վատից կդառնա լավ, իսկ ծախսված նյարդերը ոչ մի պայմաններում հնարավոր չի լինի վերադարձնել։
♉ Ցուլ
Կարևոր է հիշել, որ «խոսքը արծաթ է, իսկ լռությունը ոսկի», և կոպիտ ասած, բերանը չբացել առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Ավելի լավ է այս օրը լռության ուխտ դնել և պահել այն գոնե մինչև երեկո։
♊ Երկվորյակ
Մի՛ լսեք ուրիշների դիտողությունները, թե դրանք ինչի էլ վերաբերեն՝ մասնագիտական գործերին, թե անձնական կյանքին՝ դժվար թե դրանք լինեն բարի մտադրություններով թելադրված։
♋ Խեցգետին
Ցանկացած իրավիճակում պետք է շարժվել միայն առաջ. նահանջելը, ձեր նշանի ներկայացուցիչներին հատուկ սովորության համաձայն, վնասակար է թե՛ գործի, թե՛ ինքնագնահատականի համար.
այդպիսի վախկոտ մարտավարությունից այն կարող է լրջորեն տուժել։
♌ Առյուծ
Անհավասար էմոցիոնալ ֆոնը, որը ձեզ կբնորոշի այս օրը, կարող է իմպուլսիվ, անկանխատեսելի և, ինչը հատկապես կարևոր է, անմտածված արարքների պատճառ դառնալ, որոնց համար արդեն վաղը կզղջաք։
♍ Կույս
Մյուսների մասին հոգ տանելով՝ չպետք է մոռանալ նաև ձեր մասին. ներկայիս լուսնային օրը հարմար է ինչպես ձեր «ֆիզիկական թաղանթի», այնպես էլ հոգևոր բովանդակության մասին հոգ տանելու համար, և երկրորդը հաճախ ավելի կարևոր է, քան առաջինը։
♎ Կշեռք
Անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել վերջին շրջանում կատարված աշխատանքը. հնարավոր է, որ ինչ-որ պահի այնքան եք տարվել, որ շեղվել եք նախատեսված ուղուց, բայց դեռ ուշ չէ ամեն ինչ շտկել։
♏ Կարիճ
Չի կարելի թույլ տալ, որ այս՝ բոլոր առումներով արդյունավետ օրը զուր անցնի. այն պարտադիր պետք է լցնել գործերով և իրադարձություններով, որպեսզի հետագայում չզղջաք բաց թողած հնարավորությունների համար։
♐ Աղեղնավոր
Օրվա կարգախոսն է՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես». ինչքան շատ ձեր նշանի ներկայացուցիչներին հաջողվի անել այսօր անմիջապես իրենց աշխատավայրում, այնքան ավելի մեծ շահաբաժիններ են ձեզ սպասվում մոտ ապագայում։
♑ Այծեղջյուր
Այս օրը բնության կողմից առատորեն տրված ուժերը պետք է ծախսել առավելագույնս խելամտորեն և խնայողաբար. բարոյական և ֆիզիկական գերլարումը կարող է ամենալավ ձևով չանդրադառնալ օրգանիզմի վրա։
♒ Ջրհոս
Ցանկալի է ուշադրություն դարձնել այն հուշումներին, որոնք տիեզերքը կուղարկի այս օրը. օրինակ, եթե ինչ-որ գործ համառորեն չի ստացվում, ապա դրանից պետք է հրաժարվել կամ գոնե մի քանի օրով հետաձգել։
♓ Ձկներ
Ներկայիս օրը կատեգորիկ հարմար չէ նոր և կարևոր գործեր սկսելու համար. ամենայն հավանականությամբ, դրանք կառաջանան մեծ խնդիրներով, իսկ արդյունքում կարող են ընդհանրապես ավարտվել լուրջ և չափազանց տհաճ փլուզմամբ։



























