Ինչու՞ է ցածր ճնշումը վտանգավոր և ինչպե՞ս այն բարձրացնել առանց սուրճի ☕

Ցածր արյան ճնշումը նույնքան վտանգավոր է, որքան բարձրը: Այն առանձնահատուկ վնաս է հասցնում գլխուղեղին՝ առաջացնելով թթվածնային քաղցի ռիսկ։ Իսկ դա, իր հերթին, բերում է տարբեր կողմնակի ազդեցությունների, ընդհուպ մինչև կաթվածի։ Եթե ճնշման ցուցանիշները «100-ը 70-ի վրա»-ից ցածր են, բժիշկներն ախտորոշում են զարկերակային հիպոթենզիա (ցածր ճնշում)։ Որո՞նք են հիվանդության գործոններն ու կանխարգելիչ միջոցները:

Հիպոթենզիա և կանխարգելիչ միջոցներ

Ընդհանուր բնութագրեր

Ինչու՞ է ցածր ճնշումը վտանգավոր և ինչպե՞ս այն բարձրացնել առանց սուրճի ☕

Այս հիվանդությունն ունի հետևյալ աստիճանները.

  • Ճնշման ցուցանիշ՝ 100-ը 70-ի վրա
  • Ճնշման ցուցանիշ՝ 90-ը 60-ի վրա
  • Ճնշման ցուցանիշ՝ 70-ը 60-ի վրա-ից ցածր

Առաջին աստիճանը հատուկ բարդություններով չի սպառնում։ Սակայն նման ճնշում ունեցող անձինք պետք է պարբերաբար բուժզննում անցնեն և հրաժարվեն վնասակար սովորություններից։

Երկրորդ և երրորդ աստիճանները բավականին բացասական հետևանքներով են սպառնում։ Օրինակ՝ այնպիսի բարդության զարգացմամբ, ինչպիսին է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումը։

Շատերի համար անոմալ ցածր ճնշումը (հիպոթենզիան) լի է գլխապտույտներով և ուշագնացություններով։ Մի շարք դեպքերում ցածր ճնշումը կարող է մահացու լինել։

Զարկերակային ճնշման 90 մմ սնդիկի սյուն-ից ցածր վերին ցուցանիշը (սիստոլիկ) կամ 60 մմ սնդիկի սյուն-ից ցածր ստորին ցուցանիշը (դիաստոլիկ) ընդունվում են որպես ցածր արյան ճնշում։

Ցածր ճնշման պատճառները տարբեր են՝ ջրազրկումից մինչև բարդ բժշկական/վիրահատական խանգարումներ։

Ուշադրություն դարձնելու նշանները

Մի շարք անձանց մոտ ցածր ճնշումը թաքնված խնդրի ազդանշան է, հատկապես, եթե այն կտրուկ ընկնում է կամ ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով.

  • Գլխապտույտ
  • Ուշագնացություն
  • Անորոշ տեսողություն
  • Սրտխառնոց
  • Հոգնածություն
  • Թույլ կենտրոնացում
  • Շոկային վիճակ

Ծայրահեղ հիպոթենզիան հաճախ հրահրում է կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։ Ահա դրա ախտանշանները.

  • Գիտակցության մթագնում
  • Ցուրտ, կպչուն, գունատ մաշկ
  • Արագացված, մակերեսային շնչառություն
  • Թույլ և արագ զարկերակ

Պատճառները

Մեր ճնշումն այն ճնշումն է զարկերակներում՝ սրտի բաբախյունի ակտիվ և հանգիստ փուլերում։

Սիստոլիկ ճնշում: Ցուցանիշի վերին արժեքը ճնշման մեծությունն է, որը ստեղծվում է սրտի կողմից՝ արյունը զարկերակներով դեպի մարմնի այլ հատվածներ մղելու գործընթացում։

Դիաստոլիկ ճնշում: Ցուցանիշի ստորին արժեքը ցույց է տալիս ճնշումը զարկերակներում՝ սրտի հարվածների միջև ընկած հանգստի վիճակում։

Առաջարկվող նորմաներով ճնշումը ցածր է համարվում, երբ այն 120/80 մմ սնդիկի սյուն-ից ցածր է։

Ինչ պայմաններ կարող են առաջացնել ցածր արյան ճնշում

Բժշկական վիճակներ, որոնք ենթադրում են ցածր զարկերակային ճնշում.

Հղիություն: Հղիության ընթացքում արյունատար համակարգն ընդլայնվում է, այդ պատճառով ճնշումը կարող է իջնել։ Ճնշումը վերադառնում է անձնական նորմալ մակարդակին ծննդաբերությունից հետո։

Սրտի ախտաբանություններ: Մի շարք սրտային հիվանդություններ կարող են ցածր ճնշման պատճառ դառնալ։ Դրանցից են՝ սրտի չափազանց դանդաղ ռիթմը (բրադիկարդիա), սրտի փականների ախտաբանությունները, սրտի կաթվածը, սրտային անբավարարությունը։

Էնդոկրին խանգարումներ: Վահանաձև գեղձի ախտաբանությունները, Ադիսոնի հիվանդությունը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը և նույնիսկ շաքարախտը կարող են ցածր ճնշում առաջացնել։

Ջրազրկում: Այս վիճակը կարող է հանգեցնել թուլության, գլխապտույտի, հոգնածության։ Իսկ ջրազրկմանը բերում են բարձր ջերմությունը, փսխումը, երկարատև փորլուծությունը, միզամուղների չարաշահումը և ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Արյան կորուստ: Դա կարող է տեղի ունենալ վնասվածքի/ներքին արյունահոսության հետևանքով։ Ի վերջո, օրգանիզմում արյան քանակությունը պակասում է, ինչը հրահրում է ճնշման կտրուկ անկում։

Բարդ ինֆեկցիա: Եթե վարակը ներթափանցում է արյան հոսք, դա կարող է հրահրել ճնշման անկում (սեպտիկ շոկ)։

Սուր ալերգիկ ռեակցիա: Կարող է առաջանալ սննդամթերքներից, դեղամիջոցներից, միջատների թույներից։ Անաֆիլաքսիան բերում է շնչառական դժվարությունների, քորի, կոկորդի այտուցի և զարկերակային ճնշման անկման։

Սննդանյութերի դեֆիցիտ: Սննդակարգում B-12 վիտամինի և ֆոլատների պակասը խոչընդոտում է էրիթրոցիտների անհրաժեշտ քանակությամբ առաջացմանը՝ առաջացնելով ցածր ճնշում։

Ինչպե՞ս բարձրացնել արյան ճնշումն առանց բժշկի օգնության

Աղի ուտելիք ուտել 🧂 Օգնության կհասնեն ծովատառեխի կտորը, աղի վարունգը, աղի պանրի մի կտորը, մի փոքր բրինձ՝ սոյայի սոուսով համեմված։ Նատրիումի քլորիդը (կամ սովորական աղը) բարձրացնում է արյան ճնշումը։

Դա անհրաժեշտ է իմանալ։ Միշտ մի բարձրացրեք ճնշումը նման միջոցներով։ Նատրիումի չափից ավելի քանակությունը հանգեցնում է սրտային անբավարարության, մանավանդ տարեցների մոտ։

Ջուր խմել 💧 Մեկ կամ երկու բաժակ։ Հեղուկը կավելացնի արյան ծավալը (և դրա ճնշումն անոթների պատերին նույնպես) և կվերացնի հնարավոր ջրազրկումը։

Կրել կոմպրեսիոն զուգագուլպաներ/գուլպաներ Էլաստիկ գուլպաները սովորաբար օգտագործվում են երակների լայնացման դեպքում այտուցներն ու ցավը նվազեցնելու համար։ Բացի այդ, այս բժշկական տեքստիլը նվազեցնում է արյան ծավալը ստորին վերջույթներում։ Դուրս մղված արյունը կբարձրացնի ճնշումը գլխավոր արյան հոսքում։

Հարմար դիրք ընդունել Եթե նստած եք, կարող եք ոտքը ոտքին գցել։ Այդպիսով ոտքերում արյան ծավալը կնվազի, իսկ գլխավոր անոթներում ճնշումը կբարձրանա։ Կանգնած ժամանակ կարող եք ազդրերը խաչել՝ մկրատի նմանությամբ և սեղմել դրանք։ Արդյունքը նույնը կլինի։

Ինչպե՞ս կայուն բարձրացնել ճնշումն առանց դեղամիջոցների 🩺

Դուք կարող եք ինքներդ օգնել ձեր օրգանիզմին՝ ճշգրտելով ձեր ապրելակերպը։ Ահա թե ինչ են մասնագետները խորհուրդ տալիս անել հիպոտոնիայի դեպքում.

  • Ավելի շատ ջուր խմել։
  • Նվազագույնի հասցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
  • Զբաղվել ֆիզիկական վարժություններով (գոնե զբոսնել)։ Սա բարելավում է անոթների տոնուսը։
  • Խուսափել տաք լոգանքներից։ Կարելի է ընդունել կոնտրաստային ցնցուղ։
  • Նվազագույնի հասցնել ածխաջրերի պարունակությունը սննդակարգում։ Քաղցրավենիք օգտագործել մրգերի տեսքով։

Կարևոր է. Այս հոդվածը գրված է ծանոթացման համար։ Այն չի փոխարինում բժշկի այցելությանը, չի ախտորոշում և չի նշանակում բուժում։ Խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը և մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում