Ամենակարևորը որոշելն է, թե մեզանից յուրաքանչյուրին ինչն է ավելի մոտ՝ բարին, թե չարը, և կատարել համապատասխան ընտրություն։ Ճիշտ է, պետք է հիշել երկու բան. նախ՝ որ չարը կարող է շատ գրավիչ լինել, և երկրորդ՝ որ այն ամենի համար, ինչ մենք անում ենք կյանքում, վաղ թե ուշ ստիպված ենք վճարել։ Կարևոր է նաև հանդուրժող լինել այլ մարդկանց խոսքերի և գործողությունների նկատմամբ. ի վերջո, նրանք իրավունք ունեն իրենց սեփական կարծիքն ունենալու։
Խոյ
Այս օրը պետք է հրաժարվել ալկոհոլից, նույնիսկ եթե դրա օգտագործման պատճառն ավելի քան հարգալից է. դրա ազդեցության տակ դուք ռիսկի եք դիմում ասել այնպիսի բաներ, որոնց համար հետագայում անպայման կամաչեք։
Ցուլ
Այս օրը ձեզ համակած էներգիան խորհուրդ է տրվում ուղղել խաղաղ նպատակների. արժե շրջապատողներին պատերազմ չհայտարարել, նույնիսկ եթի նրանք լիովին դրան արժանի են, քանի որ կարող եք ի վերջո տուժել։
Երկվորյակ
Նյարդային խանգարումը, որը դուք կարող եք ստանալ այս ընթացքում՝ տրամադրության կտրուկ փոփոխության պատճառով, մեծ հավանականությամբ կփոխարինվի երկարատև դեպրեսիայով. պետք չէ թույլ տալ, որ բանը հասնի դրան։
Խեցգետին
Հաջողությամբ կատարված աշխատանքը, անշուշտ, կգրավի ղեկավարության ուշադրությունը, ովքեր վերջապես կմտածեն՝ արդյոք նման հրաշալի աշխատակիցը բոլոր առումներով չափազանց համեստ աշխատավա՞րձ է ստանում։
Առյուծ
Օրը բարենպաստ է առողջ ապրելակերպի անցնելու համար. անհրաժեշտ է, թեկուզ փուլ առ փուլ, հրաժարվել վնասակար սովորություններից, զբաղվել հնարավոր սպորտաձևով և վերանայել ձեր սննդակարգը՝ հօգուտ օգտակար մթերքների։
Կույս
Վատ տրամադրությունը պետք է «բուժել» ոչ թե հանգստով, այլ գործունեության տեսակի փոփոխությամբ. մտավոր աշխատանքից անցնելով ֆիզիկականի, իսկ հետո՝ հակառակը, հնարավոր է հեշտությամբ հաղթահարել օրվա բացասական էներգիան։
Կշեռք
Պետք չէ հարաբերություններ պարզել մտերիմ մարդու հետ, նույնիսկ եթե թվում է, թե նման անհրաժեշտություն կա. ցանկացած, նույնիսկ թվացյալ անվնաս վեճ, կարող է հանգեցնել լուրջ և երկարատև կոնֆլիկտի։
Կարիճ
Այն պահանջները, որոնք այսօր կարող են ձեզ ներկայացնել մտերիմները, մեծամասամբ արդարացի կլինեն, ուստի պետք չէ վիճել. ավելի լավ է ուշադիր լսել նրանց և ճիշտ եզրակացություններ անել։
Աղեղնավոր
Աշխատելու ցանկության բացակայությունը այս օրը միանգամայն բնական կլինի. ձեր էներգետիկան ձգտում է զրոյի, ուստի, չնայած աշխատանքային շաբաթվա սկզբին, պետք չէ դրան դիմադրել, այլ ժամանակը նվիրել հանգստին։
Այծեղջյուր
Ցանկալի չէ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ բացասական զգացողություններ են առաջացնում. այն գրգռվածությունը, որը դուք արդյունքում կզգաք, լավագույնս չի անդրադառնա ոչ ձեր աշխատունակության, ոչ էլ տրամադրության վրա։
Ջրհոս
Ձեզանով և ձեր ձեռքբերումներով, որոնք ձեզ մանրադիտակային կթվան, դժգոհությունը ժամանակավոր երևույթ է. արդեն վաղը դուք կկարողանաք շատ ավելի լավատեսորեն նայել ինչպես ձեր կյանքին, այնպես էլ աշխարհին։
Ձկներ
Նրանք, ովքեր չեն շեղվի հեռախոսազանգերից և ինտերնետային կայքերի ու սոցիալական ցանցերի «թերթումից», կկարողանան կատարել մեծ ծավալի աշխատանք՝ այդպիսով իրենց թույլ տալով բավարարվածություն զգալ իրենց և իրենց ձեռքբերումներով։



























