Այս ժամանակահատվածում, ինչը տրամաբանական է երկուշաբթի օրվա համար, ծուլանալ չի կարելի. եռացող էներգիան կպահանջի ելք, և կարևոր չէ, թե այն ինչպես դրսևորվի՝ արհեստավարժ նվաճումներո՞վ, թե՞ անձնական կյանքում, ամենակարևորը ցանկացած իրավիճակում ակտիվ գործելն է։
Խոյ
Այս օրը կարող եք գերհոգնածություն զգալ, սակայն, որքան էլ տարօրինակ է, այն պետք է բուժել աշխատանքով։ Նոր խնդրի լուծմամբ տարվելով՝ չեք էլ նկատի, թե ինչպես հոգնածությունը կանհետանա՝ իր տեղը զիջելով կենսուրախությանը։
Ցուլ
Մի շտապեք ձևակերպել գործնական, և հատկապես՝ ֆինանսական փաստաթղթերը։ Քանի որ այս օրը դրանց տեքստում կարող է անախորժ սխալ ներթափանցել, ավելի լավ է կարևոր պայմանագրերի ստորագրումը մի քանի օրով հետաձգել։
Երկվորյակ
Ցանկալի չէ այս օրվա համար տրված ուժերը իզուր վատնել։ Պետք է ընտրել ամենակարևոր խնդիրը և, առանց երկրորդական հարցերի պատասխանների որոնումներից շեղվելու, աշխատել բացառապես դրա վրա։
Խեցգետին
Զգալով մոտեցող դյուրագրգռությունը՝ ազատվեք լարվածությունից ցանկացած հասանելի և հասարակականորեն օգտակար միջոցով։ Օրինակ՝ տանը մաքրություն արեք, ինչով օգուտ կբերեք ոչ միայն ձեր հոգեկան առողջությանը, այլև ընտանիքին։
Առյուծ
Ցանկացած կոնֆլիկտ, որի նախաձեռնողը դուք կդառնաք՝ կամա թե ակամա, կհանգեցնի լուրջ հետևանքների. նվազագույնը՝ կարող եք վիճել մտերիմ մարդու հետ, առավելագույնը՝ նույնիսկ բաժանվել նրանից։
Կույս
Ֆինանսական հարցեր լուծելիս անհրաժեշտ է առավելագույն զգուշություն ցուցաբերել, իսկ ավելի լավ է այսօր ընդհանրապես հրաժարվել դրանցից. սպասվող շահույթի փոխարեն կարող եք անսպասելի և տհաճ վնաս կրել։
Կշեռք
Որոշելով զբաղվել ֆիզիկական աշխատանքով՝ ամենակարևորը չգերհոգնելն է, աշխատելը չափավոր և անշտապ, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում ուժասպառ լինել և մրցավազքից դուրս գալ ժամանակից շուտ։
Կարիճ
Օրվա ընթացքում աճող ներքին դժգոհությունը կդրդի ձեզ կոնֆլիկտների շրջապատի մարդկանց հետ։ Անախորժ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է առավելագույնս զսպել հույզերը։
Աղեղնավոր
Վերահսկողությունից դուրս եկած բացասական հույզերի պատճառով կարող եք անվայելուչ արարք գործել, ինչի համար կզղջաք, ուստի անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով հանգստացնել ինքներդ ձեզ։
Այծեղջյուր
Անհրաժեշտ է հետևել այն կատակներին, որոնք այսօր կարող եք անել շրջապատի մարդկանց հասցեին. այն, ինչ ձեզ զվարճալի է թվում, կարող է վիրավորել ձեր հումորի օբյեկտին։ Ավելորդ է նրա դեմքով թշնամիներ ձեռք բերել։
Ջրհոս
Կարևոր պայմանագիր ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք այն, հատկապես՝ մանր, դժվարընթեռնելի տառերով գրված տեքստը։ Խնդիրը ոչ թե այն է, որ ձեզ կցանկանան խաբել, այլ որ սխալներն ու տպագրական վրիպակները դեռ ոչ ոք չի չեղարկել։
Ձկներ
Ցանկալի չէ ձեր անմիջական ղեկավարի աչքին ընկնել։ Քանի որ նա, մեղմ ասած, լավ տրամադրություն չունի, կարող է իր բոլորովին անհիմն զայրույթը թափել ձեր գլխին, այնպես որ՝ հեռու մնացեք նրանից։



























