Չի կարելի բարկանալ և զգացմունքային արձագանքել ուրիշների խոսքերին ու արարքներին. դա նյարդային բջիջների անհիմն վատնում կլինի։ Չնայած հանգստյան օր լինելուն՝ ցանկալի չէ նշանակել ժամադրություններ և կազմակերպել երեկույթներ. դրանք հաջող չեն լինի։
Խոյ
Ձեր նշանին բնորոշ գոռոզությունը կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր վրա։ Մի մարդու հետ վիճելը, որից շատ բան է կախված ձեր կյանքում, օրինակ՝ ձեր մտերիմից, շատ անխոհեմ քայլ է։
Ցուլ
Ընտրելով ֆիզիկական և մտավոր աշխատանքի միջև՝ չնայած կիրակի օր լինելուն, փորձեք կանգ առնել վերջինի վրա. այս օրերին ձեր մտավոր ունակությունները բարձունքի վրա կլինեն, ինչը թույլ կտա կարևոր խնդիրներ լուծել։
Երկվորյակ
Կարևոր է ձեռնպահ մնալ մտերիմ մարդկանց խոսքերին ու արարքներին բացասական արձագանքելուց, քանի որ դա պայմանավորված կլինի ոչ թե նրանց պահվածքով, այլ ձեր ծայրահեղ դյուրագրգռությամբ, որը կարող է «պատել» ձեզ այս օրը։
Խեցգետին
Ոչ մի դեպքում չի կարելի կասկածել ձեր արարքների ճիշտ լինելուն՝ ինչ կյանքի ոլորտի էլ դրանք վերաբերեն. դա կդանդաղեցնի աշխատանքը, և դուք չեք անի այն, ինչ առավոտվանից նախատեսել էիք այս օրվա համար։
Առյուծ
Օրը, ինչպես և հանգստյան օրերին է սովորաբար, բարենպաստ է ձեր արտաքինով զբաղվելու համար. այցելելով գեղեցկության սրահ, դուք նորից հիանալի տեսք կունենաք, ինչը չափազանց կարևոր է աշխատավայրում ներկայանալի տեսք ունենալու համար։
Կույս Նրանք, ովքեր վաղուց մտածում են աշխատանքը փոխելու մասին, կարող են սկսել գործել, առաջին հերթին՝ կայքերում թափուր աշխատատեղեր փնտրել և ծանոթներին խնդրել, որ ձեր թեկնածությունը խորհուրդ տան պոտենցիալ գործատուներին։
Կշեռք
Նույնիսկ ընկերներից կամ գործընկերներից օգնություն ընդունելիս, մի շտապեք նրանց պատմել ձեր ծրագրերի մասին. նախանձը բնորոշ է ոչ միայն թշնամիներին, այլև ձեր նկատմամբ բարյացակամորեն տրամադրված մարդկանց։
Կարիճ
Խորհուրդ է տրվում անսահման էներգիան ուղղել տան գործերին, այլ ոչ թե շրջապատի հետ հարաբերությունների պարզաբանմանը. մտերիմ մարդկանց հետ վեճերն ու վիճաբանությունները չեն նպաստի լավ տրամադրությանը։
Աղեղնավոր
Կարելի է, ինչպես և հանգստյան օրերին է սովորաբար, մի կողմ դնել նույնիսկ մասնագիտական գործերի մասին մտքերը՝ և զբաղվել անձնականով. սիրելի մարդը անպայման կգնահատի այն ուշադրությունը, որը դուք այսօր կցուցաբերեք նրա նկատմամբ։
Այծեղջյուր
Ձեր կյանքում հին կամ ոչ այնքան հին անցյալի մարդկանց հայտնվելը անսպասելիորեն կարող է կարևոր տեղեկատվության աղբյուր դառնալ, որը ձեզ պետք կգա ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում։
Ջրհոս
Մի ստիպեք ձեզ տան գործեր անել, միևնույնն է՝ այսօր դրանցում առանձնահատուկ արդյունքների չեք հասնի. ավելի լավ է կենտրոնանալ հաճելի զբաղմունքների վրա, որոնք այսպես թե այնպես կապված են ձեր հոբբիի, օրինակ՝ ձեռագործության հետ։
Ձկներ
Այս օրվա հաջողությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է տան գործերին, սպասվում է նրանց, ովքեր նախապես մանրամասն պլան կկազմեն և մանրակրկիտ կհետևեն դրան, հակառակ դեպքում դուք ոչինչ չեք հասցնի անել և նորից ամեն ինչ կհետաձգեք։



























