Այս ընթացքում օրգանիզմն այնքան էլ շատ ուժ չի ունենա, ուստի ավելի լավ է հրաժարվել ակտիվ գործողություններից՝ նույնիսկ եթե դա հանգստի մասին է։ Փոխարենը կենտրոնացեք ձեր ծրագրերի և երազանքների վրա. եթե ճիշտ մոտեցում ցուցաբերեք ձեր ապագայի «կառուցմանը», այն հենց այնպիսին կլինի, ինչպիսին մենք կցանկանայինք այն տեսնել։
Խոյ
Օրը առանց կորուստների և անակնկալների անցկացնելու լավագույն միջոցը դրական մտածելակերպն է. ինչի մասին մտածեք, այն էլ կգրավեք ձեր կյանք՝ թող դա լինի միայն լավը և հաճելին, այլ ոչ թե վատը։
Ցուլ
Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել մտերիմներին. վերջին շրջանում նրանց այնքան էլ հաճախ չեք ուրախացնում ձեր ներկայությամբ, ուստի գոնե այսօր ժամանակ գտեք նրանց համար, բարեբախտաբար, օրացույցում ոչ աշխատանքային օր է։
Երկվորյակ
Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս դանդաղել. միանգամից մի քանի գործի հետևից ընկնելով, նույնիսկ եթե դրանք տնային գործեր են, դուք, ամենայն հավանականությամբ, ոչինչ չեք հասցնի անել, ուստի պետք է ընտրել մեկը և աշխատել դրա վրա՝ առանց շտապելու։
Խեցգետին
Վատ տրամադրությունից, որը կարող է անսպասելիորեն հայտնվել այս ընթացքում, լավագույն դեղամիջոցը աշխատանքն է, ցանկալի է միապաղաղ և լուրջ ջանքեր կամ մեծ ուշադրություն չպահանջող աշխատանք, օրինակ՝ ձեռագործությունը։
Առյուծ
Այս շաբաթ օրը ցանկալի է անցկացնել հին ընկերների հետ. միասին ապրած՝ իհարկե, երջանիկ՝ օրերի ընդհանուր հիշողությունները ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև երկար ժամանակ դրական տրամադրություն կստեղծեն։
Կույս
Նույնիսկ եթե նախկինում դուք լուրջ սխալներ եք թույլ տվել ձեր մասնագիտական կամ անձնական կյանքում, այսօր լավագույն օրը չէ դրանք վերլուծելու համար. պետք չէ ինքնաքննադատությամբ զբաղվել անցյալի սխալների համար. գլխավորը դրանք ապագայում չկրկնելն է։
Կշեռք
Մոտ ապագայի համար ծրագրեր կազմելիս ուշադիր կշռեք ձեր ուժերը. ամոթ կլինի, եթե դուք ձեր առջև հսկայական նպատակ դնեք, իսկ հետո ճանապարհի կեսին անսպասելիորեն դուրս գաք մրցավազքից։
Կարիճ
Օրը, եթե այդպիսի հնարավորություն լինի, ավելի լավ է անցկացնել բնության գրկում. քանի դեռ ամառը չի վերջացել, պետք է ոտաբոբիկ քայլել խոտերի վրա, զբոսնել անտառում, նստել գետի ափին. այդպես դուք կկարողանաք ներքին ներդաշնակություն գտնել։
Աղեղնավոր
Այսօր, ինչպես և միշտ, պետք է ձգտել միայն այն նպատակներին, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար, մնացած ամենը ժամանակի և ուժերի պարապ վատնում կլինի, որից պետք է հրաժարվել։
Այծեղջյուր
Կարևոր է լինել առավելագույնս զգույշ ձեր մտքերի և երազանքների հետ. այսօր դրանք կարող են իրականանալ գործնականում ակնթարթորեն՝ շատ ցավալի կլինի, եթե արդյունքում պարզվի, որ ձեզ բոլորովին այլ բան էր պետք։
Ջրհոս
Լուրջ որոշումներ կայացնելուց ավելի լավ է ժամանակավորապես ձեռնպահ մնալ, նույնիսկ եթե դրա համար հատկացված ժամանակը ձեզ արդեն շտապեցնում է. զգացմունքների ազդեցության տակ դուք կարող եք սխալ գնահատել ելակետային տվյալները և, արդյունքում, սխալ եզրակացություն անել։
Ձկներ
Այն մտքերի շարքում, որոնք այսօր կարող են գալ ձեր գլուխ, կլինի մեկը, որն իսկապես հեռանկարային է. որպեսզի այն բաց չթողնեք, անհրաժեշտ է գրի առնել բոլորը, իսկ հետո դրանցից ընտրել այն, որը կօգնի լուծել կարևոր հարց։



























