Ամռան վերջին ամսին շատ ամառանոցատերեր ակտիվորեն զբաղվում են բերքահավաքով։ Սակայն արժե ժամանակ հատկացնել նաև այգու այլ աշխատանքների, օրինակ՝ սամիթ ցանելուն։
Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ, թե ինչպես է ավելի լավ այս շրջանում ցանել կանաչին, որպեսզի հասցնեք հարուստ և առատ բերք հավաքել մինչև ցրտահարությունների սկիզբը։
Առաջին բանը, որ պետք է անել, սերմացուի նախապատրաստումն է։ Սամիթի սերմերը հագեցած են եթերային յուղերով, որոնք խոչընդոտում են արագ ծլմանը։ Որպեսզի կանաչին արագ բուսնի, սերմերը պետք է մշակել։ Վերցրեք մեկ բաժակ ջուր, լցրեք սերմերը դրա մեջ և թողեք մի քանի օր։ Յուրաքանչյուր 8 ժամը մեկ փոխեք բաժակի ջուրը։

Այս գործողության շնորհիվ սամիթը կծլի մեկ շաբաթից։
Դրանից հետո արժե զբաղվել այն հատվածի նախապատրամաստմամբ, որտեղ կաճի կանաչին։ Հողը պետք է պարարտացնել օգտակար նյութերով, փխրեցնել և ոռոգել։ Պարարտացրեք հողը գոմաղբով կամ հումուսով։ Որպեսզի հողը լավ պահպանի խոնավությունը, ավելացրեք նրան ավազ։
Հենց սերմերը ցանելուց առաջ հողը պետք է ոռոգել, և դրանք տնկել 30 մմ խորությամբ, իսկ բույսերի միջև՝ մինչև 50 մմ հեռավորությամբ։ Եթե սամիթը տնկում եք միայն խոհանոցային նպատակներով, ապա կարելի է ավելի մոտ տնկել՝ մինչև 10 մմ հեռավորությամբ։ Դրանից հետո սերմերը պետք է ծածկել հողով և նորից խոնավացնել։
Դրանից հետո դուք պետք է պարբերաբար խոնավացնեք բանջարանոցը և, անհրաժեշտության դեպքում, փխրեցնեք հողը, որպեսզի արմատները բավարար քանակությամբ թթվածին ստանան։



























