Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է այն ահասարսուռ պահը, երբ ահռելի սպիտակ շնաձուկը լողափի մոտ հետապնդում է անտեղյակ ալեվարողներին:
Տեսանյութն արվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի լողափերից մեկում:
Դրանում ներկայացված շնաձուկն ունի 2,3 մ երկարություն:
Այն մոտ հեռավորության վրա է գտնվում հինգ ալեվարողներից, որոնք սպասում են ալիքի մոտենալուն ու տեղյակ չեն՝ ով է իրենց հետապնդում:







