✨ Օգոստոսի 20-ի աստղագուշակ

Այս ժամանակահատվածին բնորոշ էմոցիոնալ անկայունությունը կարող է հանգեցնել վեճերի ու կոնֆլիկտների ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ մարդկանց հետ։ Մենք բոլորս չափազանց խոցելի ու զգայուն կդառնանք ուրիշի խոսքերի նկատմամբ, ուստի խորհուրդ չի տրվում վիրավորել մարդկանց, ինչպես նաև ուրիշի խոսքերն ու վարքը սրտին մոտ ընդունել։

Խոյ

Կարևոր է օրը նվիրել հոգևոր զարգացմանը՝ օրինակ՝ պոեզիային և երաժշտությանը, առավելագույնս հեռանալով ցանկացած կենցաղային հոգսերից՝ ինչպես նյութական, այնպես էլ կենցաղային։ Դրանք ձեզ հետ կքաշեն։

Ցուլ

Անհրաժեշտ է զսպել ինքներդ ձեզ՝ չարձագանքելով շրջապատի սադրիչ արարքներին, հակառակ դեպքում բառացիորեն դատարկ տեղում առաջացած կոնֆլիկտը կարող է վտանգավոր չափեր ընդունել։

Երկվորյակ

Այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից կարող են աղետալի թվալ, մանրամասն քննության դեպքում կնչնչանան, և հնարավոր է՝ դրական դառնան, ուստի դրանց պատճառով պետք չէ խուճապի ու հիստերիայի մեջ ընկնել։

Խեցգետին

Այս օրը ձեզ անհրաժեշտ գլխավոր հատկությունը լավը տեսնելու ունակությունն է՝ ցանկացած մանրուքի մեջ։ Դրական մտածելակերպը դեռ ոչ ոք չի չեղարկել, իսկ այն հաճախ ցնցող արդյունքներ է տալիս։

Առյուծ

Մեծ թվով արդյունավետ գաղափարներից, որոնք այս ընթացքում կգան ձեր մտքին, անհրաժեշտ կլինի ընտրել մեկը։ Դրա իրականացումը ժամանակի ընթացքում աննախադեպ մասնագիտական հաջողություն կբերի։

Կույս

Ցանկացած գաղափար, որը դուք կցանկանաք իրականացնել, անհրաժեշտ է պատկերացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով նույնիսկ չնչին մանրամասներին։ Այդպես կհաջողվի ամեն ինչ հեշտությամբ ու արագ իրականացնել՝ կարծես թե կախարդանքով։

Կշեռք

Չսովորելով «ոչ» ասել՝ դուք ռիսկի եք դիմում ձեր ամբողջ ժամանակն ու ուժը ծախսել այլ մարդկանց համար կարևոր հարցեր լուծելու վրա՝ անարդարացիորեն անորոշ ժամանակով հետաձգելով ձեր սեփական հարցերը։

Կարիճ

Արձակուրդում գտնվելիս փորձեք, որ ձեր հանգիստը լինի առավելագույնս ակտիվ։ Զբաղվելով սպորտով մաքուր օդին կամ այցելելով ֆիթնես-սրահ՝ դուք ոչ միայն ֆիզիկական մարզավիճակը կբարելավեք, այլև տրամադրությունը կբարձրացնեք։

Աղեղնավոր

Օր, երբ պետք է մոռանալ ինչպես տնային հոգսերի, այնպես էլ ցանկացած այլ խնդիրների մասին։ Այն պետք է նվիրել հանգստին, ինչը թույլ կտա վերականգնել ուժերը, որոնք ձեզ անհրաժեշտ են ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի համար։

Այծեղջյուր

Առավելագույն ուշադրություն դարձրեք ընտանիքին, հատկապես երեխաներին, նույնիսկ եթե խոսքը եղբոր կամ քրոջ զավակների և տարեց հարազատների մասին է։ Նման շփումը օգտակար կլինի ոչ միայն նրանց, այլև ձեզ։ Նրանց խորհուրդները կարող են կարևոր հարցի պատասխան տալ։

Ջրհոս

Այն մարդուն, ով այս օրը կփորձի ձեզ, միայն իրեն հասկանալի պատճառներով, դուրս բերել հավասարակշռությունից, անհրաժեշտ է մեկընդմիշտ դուրս բերել շփման շրջանակից։ Նրա հետ, ով «սնվում» է ձեր էներգիայով, ձեր ճանապարհը չէ։

Ձկներ

Օրը բարենպաստ է նոր նախագիծ սկսելու համար։ Պետք չէ կորցնել այն իրականացնելու կամ գոնե այդ աշխատանքին նախապատրաստվելու հնարավորությունը՝ որոշելով նպատակին հասնելու մարտավարությունը և ռազմավարությունը։