Ինչպես վարվել մտերիմների հետ, ովքեր ձեզ չեն գնահատում. Կառլ Յունգի 5 կոշտ, բայց արդյունավետ մեթոդները

Նկատե՞լ եք, որ ամենից շատ վիրավորում են ոչ թե օտարները, այլ նրանք, ովքեր ամենամտերիմն են։ Հարազատ մարդը՝ ամուսինը կամ կինը, օր օրի կարող է քայքայել ձեր համբերությունը, փորձել նյարդերը, իսկ դուք շարունակում եք դիմանալ՝ հանուն երեխաների, ընդհանուր պարտավորությունների պատճառով կամ պարզապես արդեն սովորել եք։

Ծանո՞թ է այն զգացողությունը, թե այս մարդու հետ ապրելն անհնար է, բայց հեռանալն էլ ավելի դժվար է։ Երբ ամեն առավոտը, կարծես, անձնական դժոխք գնալ լինի, բայց դուք չեք թողնում, շարունակում եք պայքարել, թեև չգիտեք՝ ինչի համար։ Հաճախ խորհուրդներ են հնչում. «Փախիր այնտեղից», «Թող ու մոռացիր», բայց իրականությունն այն է, որ ոչ բոլորն են ցանկանում փախչել։ Երբեմն մենք հուսահատորեն ձգտում ենք պահպանել հարաբերությունները՝ մենակության վախից, երեխաների համար, ընդհանուր անցյալի պատճառով։ Իսկ երբեմն էլ՝ փոքրիկ հույսի համար. գուցե ինչ-որ բան կփոխվի։

Ինչպես վարվել մտերիմների հետ, ովքեր ձեզ չեն գնահատում. Կառլ Յունգի 5 կոշտ, բայց արդյունավետ մեթոդները

«Լուռ հեռացիր», «վերջնագիր ներկայացրու» տիպի խորհուրդները բոլորին չեն համապատասխանում։ Մենք տարբեր կյանքեր ենք ապրում, ունենք մեր հանգամանքներն ու հույզերը։

Կյանքում ունիվերսալ հրահանգներ չկան, ինչպես և «վերագործարկման» կոճակ։ Հատկապես, երբ ներգրավված են երեխաներ, պարտքեր, ընդհանուր ունեցվածք և միասին ապրած տասնյակ տարիներ։

Եկեք այս հարցում մանրամասնենք Կառլ Գուստավ Յունգի տեսակետների միջոցով, ով այն փիլիսոփաներից է, որի փիլիսոփայությունը զարմանալիորեն ճիշտ է նկարագրում մեր ներքին փոթորիկները։

Յունգը կարծում էր, որ յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է «ստվեր»՝ անձի այն կողմը, որը մենք փորձում ենք չնկատել։ Եվ երբեմն հենց դա է մեզ խոցելի դարձնում. մենք թույլ ենք տալիս մեզ նվաստացնել, որովհետև խորքային մակարդակում զգում ենք, թե դրան արժանի ենք։

Գուցե մանկության տարիներին ձեզ ճնշե՞լ են։ Կամ ձեզ համոզե՞լ են, որ սերը միշտ ցավով է ուղեկցվում։ Կամ պարզապես վախենում եք, որ առանց այդ մարդու դուք ոչ ոք եք։

Բայց քանի դեռ ինքներդ ձեզ չեք սկսի հարգել, ուրիշ ոչ ոք դա չի անի։

Ահա հինգ ուժեղ, կոշտ, բայց արդյունավետ մեթոդ, որոնք կօգնեն կարգավորել այնպիսի հարաբերություններ, որտեղ ձեզ չեն գնահատում։

1. Դադարեք հարմար լինել Դուք հարմարվո՞ւմ եք, զիջո՞ւմ եք, հարթեցնո՞ւմ եք անկյունները, բայց ձեզ շարունակում են չհարգել։ Յունգը դա անվանում էր «ստվերի ինտեգրում», երբ դուք գիտակցում և ընդունում եք ձեր սահմանները։ Որքան շատ եք հաճոյացնում, այնքան քիչ են ձեզ հարգում։ Մարդիկ սովորում են քամել ձեզանից ամեն ինչ, ինչպես խոնավ շորից։ Չէ՞ որ հարմար լինելը չի նշանակում արժեքավոր լինել։

Բավական է։ Լռեք ի պատասխան նախատինքների։ Մի՛ արդարացրեք ձեզ։ Պատասխանեք կարճ՝ «Իսկ ի՞նչ»։ Դադարեք բացատրություններ տալ։ Ձեր ժամանակն ու ցանկությունները ոչ պակաս կարևոր են, քան ուրիշինը։ Երբ դուք այլևս չեք խաղում պարտադրված կանոններով, դուք դադարում եք թիրախ լինել։ Ստուգեք՝ որքան ժամանակ կկարողանաք ապրել առանց մշտական ներողություն խնդրելու։

2. Սառցե հանգստություն Կոնֆլիկտը ճիչերի համար նախատեսված վայր չէ, այլ ներքին լռության պահ։ Ագրեսորին անհրաժեշտ է ձեր արձագանքը՝ մի՛ տվեք այն։ Դա նրան կզրկի գլխավոր զենքից՝ ձեր վախից։ Եթե ձեզ սադրում են, ժպտացեք և ասեք. «Շնորհակալություն, կմտածեմ»։ Եվ արեք ձեր ուզածով։ Ամուսի՞նը կամ կի՞նը բղավում է։ Հանգիստ պատասխանեք. «Ես քեզ լսեցի։ Հետո կխոսենք», և հեռացեք։

Յունգը բացատրում էր. վեճերի ժամանակ բախվում են ոչ միայն մարդիկ, այլ նրանց անգիտակից «ստվերները»։ Եվ եթե դուք սառնասրտություն եք պահպանում, դուք արդեն հաղթել եք։ Ձեր «եսը» ավելի ուժեղ է, քան ուրիշի ագրեսիան։

3. Սահմանեք երկաթյա կանոններ Առանց սահմանների հարաբերությունները քաոս են։ Սահմանեք ձեր սկզբունքները, օրինակ.

  • Առանց վիրավորանքների,
  • Մի՛ հիշեք անցյալը,
  • Մի՛ վիճեք երեխաների ներկայությամբ։

Այդ մասին հայտարարեք հանգիստ, բայց վճռականորեն։ Առանց սպառնալիքների և հիստերիայի։ «Մենք միասին ենք ապրում, և ես պատրաստ չեմ դիմանալ նվաստացումներին։ Կամ հարգում ենք սահմանները, կամ մեր ճանապարհները տարբեր են»։ Եթե մարդը խախտում է դրանք՝ հիշեցրեք. «Մենք պայմանավորվել էինք»։ Եվ վերջ։

Սա է հասունությունը՝ ոչ թե պահանջել, այլ հայտարարել։ Դա ձեր «եսի» պաշտպանությունն է, ինչպես կասեր Յունգը։

4. Գիտակցեք՝ դուք անվճար ռեսուրս չեք Իմ ծանոթներից մեկը 15 տարի ապրում էր «տուն, աշխատանք, ամուսին, երեխաներ» ռեժիմով։ Իսկ ի պատասխան՝ զրո երախտագիտություն։ Ամեն ինչ ընկալվում էր որպես սովորական բան։ Նա մտածում էր, որ որքան շատ տա, այնքան շատ կսիրեն։ Սխալվում էր։

Քանի դեռ դուք պլաստիկ բաժակ եք, ձեզ կճմլեն ու դուրս կշպրտեն։ Դարձեք ոսկե բաժակ։ Սկսեք «ոչ» ասել։ Սկսեք ընտրել ձեզ։ Ոչ թե մանիպուլյացիայի համար, այլ ինքնագնահատականը վերականգնելու։

Դուք պարտավոր չեք լուծվել ուրիշի մեջ։ Ձեր հոգատարությունը օդ չէ։ Յունգը նման ճանապարհն անվանում էր «անհատականացում»՝ դեպի սեփական անձը վերադարձ։

5. Դարձեք «ներկայության ստվեր» Անհետացեք, և ձեզ կնկատեն։ Լռեք, նախաձեռնություն մի՛ ցուցաբերեք, անցեք ստվեր՝ առանց սկանդալների և դրամաների։ Պատասխանեք կարճ, պահպանեք հեռավորություն։ Թող զուգընկերը զգա այն դատարկությունը, որը դուք էիք լրացնում։ Յունգն ասում էր. մենք արժեքը գիտակցում ենք միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք։

Սա վրեժ չէ։ Սա գիտակցված քայլ է։ Դուք պարզապես «կողքին չէիք»։ Դուք մարդ եք։ Եվ թող ձեր բացակայությունը դա ապացուցի։

Հիշեք՝ սերը մի բան չէ, որին պարտավոր են։ Դա մի բան է, որը ընտրում են ամեն օր։ Եվ ձեզ կընտրեն միայն այն ժամանակ, երբ դուք ինքներդ ձեզ կընտրեք։

Դարձեք մեկը, ում հնարավոր չէ չգնահատել։ Ոչ թե երկուշաբթիից, այլ այսօրվանից։