😋 Դուք էլ եք սիրում բորշ։ 🥣 Մի քանի պարզ գաղտնիք, և այն կստացվի ֆանտաստիկ։

Որպեսզի բորշը ստացվի համեղ, անուշաբույր և թանձր, անհրաժեշտ է այն ճիշտ եփել և օգտագործել միայն որակյալ մթերք։ Ձեզ եմ ներկայացնում բորշի լավագույն բաղադրատոմսերից մեկը, որը միշտ հիանալի է ստացվում։

Պատրաստման համար ձեզ կպահանջվեն հետևյալ բաղադրիչները․

😋 Դուք էլ եք սիրում բորշ։ 🥣 Մի քանի պարզ գաղտնիք, և այն կստացվի ֆանտաստիկ։

ջուր՝ 5 լ

կարտոֆիլ՝ 4 հատ

ճակնդեղ՝ 1 – 2 հատ

խոզի կողոսկր կամ ոսկրոտ միս՝ 1,2 կգ

թթու կամ մարինացված կաղամբ՝ 250 գ

պաստեռնակի արմատ՝ 1/2 մաս

թարմ կամ մարինացված լոլիկ՝ 2 հատ

թարմ կաղամբ՝ 400 գ

դափնու տերև՝ 2 հատ

աղ դրած ճարպ (սալո)՝ 30 գ

բուսական յուղ՝ 2 ճ.գ.

սոխ և գազար՝ 1-ական հատ

լոլիկի մածուկ՝ 3 ճ.գ.

քաղցր պղպեղ՝ 1 հատ

կծու պղպեղ՝ ըստ ճաշակի, աջիկա

սխտոր՝ 3 պճեղ

կանաչի, համեմունքներ

Պատրաստման ընթացքը

Եփում ենք արգանակը 20 րոպե և ավելացնում քերած ճակնդեղը։

Ճարպը մանր խորանարդիկներով կտրատում ենք և տապակում թավայի մեջ, ավելացնում սոխը՝ խորանարդիկներով կտրատած, բուսական յուղը և շոգեխաշում 2 րոպե։

Խորհուրդ. Հին ճարպն առանձնահատուկ համ է տալիս բորշչին. այն կարելի է տապակել կամ աղալ սանդի մեջ և ավելացնել եփման ավարտին։

Ավելացնում ենք քերած գազարը, շոգեխաշում 2 րոպե։

Ավելացնում ենք լոլիկի մածուկը, մանրացրած քաղցր ու կծու պղպեղը, շաքարավազը, լոլիկները։

Միսն առանձնացնում ենք ոսկորներից, կտրատում կտորներով և նորից լցնում արգանակի մեջ։

Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, թարմ և թթու կաղամբը, դափնու տերևը, թարմ կամ մարինացված լոլիկը, քերած պաստեռնակի արմատը։ Աղ ենք անում և ավելացնում համեմունքները։ Եփում ենք մինչև կաղամբն ու կարտոֆիլը եփվեն։

Ավելացնում ենք շոգեխաշած բանջարեղենը, խառնում և համտեսում՝ աղի պակասի դեպքում ավելացնում ենք։

Վերջում ավելացնում ենք կծու պղպեղը, կանաչին, կանաչ սոխը և մանրացրած սխտորը։

Թողնում ենք բորշչը թրմվի 10-20 րոպե և մատուցում թթվասերով։

Եթե ապուրներում ճարպ չեք սիրում, մի՛ ավելացրեք։ Եթե թթու բորշչ չեք սիրում, մի՛ ավելացրեք մարինացված լոլիկ կամ ավելացրեք շաքարավազ։ Բորշչին ճակնդեղի գույն կարող եք տալ, եթե շոգեխաշած ճակնդեղը մյուս բանջարեղենների հետ ավելացնեք եփման գրեթե վերջում։

Կիսվել սոց․ ցանցերում