«Երկու րոպե շնչակտուր աշխատեց, հետո քնեց»: 50-ամյա կինը անկեղծորեն պատմել է, թե ինչու դադարեց հավատալ հասակակից «սիրահետողների» հետ «հասուն» սիրուն

Երբ իմ կյանքում ամուսնալուծություն տեղի ունեցավ, մտածում էի՝ վե՛րջ, հիմա կապրեմ, ազատ ու երջանիկ կլինեմ ու վերջապես իսկական սեր կգտնեմ: Կարդում էի խելացի հոդվածներ այն մասին, որ 45-ից հետո հարաբերություններն ավելի խորն ու անկեղծ են դառնում՝ առանց երիտասարդական հիմարությունների:

Երկու տարվա ծանոթություններից հետո հասկացա, որ հասուն սիրո մասին գեղեցիկ առասպելները լրիվ անհեթեթություն են: Խնդիրը միայն այն չէ, որ տղամարդիկ անկողնում փքված փուչիկների էին նմանվում. գործն ավելի լուրջ է:

«Երկու րոպե շնչակտուր աշխատեց, հետո քնեց»: 50-ամյա կինը անկեղծորեն պատմել է, թե ինչու դադարեց հավատալ հասակակից «սիրահետողների» հետ «հասուն» սիրուն

Ի՞նչ առասպելների էի հավատացել 50-ից հետո հարաբերությունների մասին

1. «Փորձն ու հասունությունը լուծում են բոլոր խնդիրները»

— Մեր տարիքում արդեն ոչ ոք խաղեր չի խաղում,— ասում էր Մարինեն (իմ ընկերուհին)։ — Մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում և կարողանում են ուղիղ խոսել:

Հա՛, հենց հիմա: Խաղերն էլ ավելի շատացան, միայն թե հիմա դրանք կոչվում են «ես պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների» կամ «եկ առանց պարտավորությունների՝ չէ՞ որ մենք հասուն մարդիկ ենք» (եթե իմանայիք՝ ինչ տոնով եմ այս մեջբերումները մտքումս արտասանում, լավ, թողնենք):

2. «Հասուն տղամարդիկ հաստատ գիտեն, թե ինչ են ուզում»

— 50 տարեկանում տղամարդը կայացած է,— ես ինձ այդպես էի համոզում։ — Նա կյանքի ուղեկից է փնտրում, ոչ թե ժամանց:

Իրականում մեծամասնությունը ընդհանրապես չգիտի, թե ինչ են ուզում, կամ անհնարին բաներ են ուզում՝ որ իրենց սպասարկեն (ինչպես երկրորդ մայրիկին), բայց միևնույն ժամանակ պաշտեն որպես տղամարդու:

3. «Մտերմությունը 50-ից հետո անկեղծություն և փոխըմբռնում է»

Այստեղ ես հատկապես տուժեցի: Կարծում էի՝ քանի որ երիտասարդական եսասիրություն չկա, ուրեմն տղամարդիկ ավելի ուշադիր են դարձել զուգընկերուհու հանդեպ, բայց այստեղ ամեն ինչ հակառակն էր: 50-ից հետո շատերը ընդհանրապես մոռացել էին կնոջ հաճույքի մասին: Գլխավորը՝ ինքը ստացել էր իրենը, իսկ հետո՝ ինչ պատահում է, թող պատահի:


3 տեսակի տղամարդիկ 50-ից հետո, որոնց հանդիպեցի

Տղամարդ-հիվանդանոց:

Իգորը, 53 տարեկան։ Առաջին ժամադրությունը ռեստորանում:

— Իմ ճնշումը ցատկոտում է,— ասում է նա։ — Երեկ 180/120 էր։

— Այ, — փորձում եմ կարեկցել:

— Իսկ քո ճնշումը ո՞նց է, — նա անցնում է հարցաքննության:

Ամբողջ երեկոն բացարձակ բժշկական քարտ: Շագանակագեղձ, խոլեստերին, մեջքի ցավեր, դեղահաբեր, որոնք չեն օգնում:

— Գիտե՞ս, ինձ մի կին է պետք, որը կհասկանա իմ առողջական խնդիրները,— ասաց նա վերջում։

Այսինքն՝ բուժքույր, ոչ թե ընկերուհի: Շնորհակալություն, ես խաղից դուրս եմ։

Տղամարդ-համեմատություն:

Անդրեյը, 48 տարեկան։ Առաջին 2 շաբաթը նորմալ էր թվում: Հետո սկսվեց.

— Իմ նախկին կինը ընդհանրապես չէր եփում։ Դու գոնե կարո՞ղ ես:

— Նրա բնավորությունը ծանր էր, քեզ նման չէր։

— Նա ինձ երբեք չէր աջակցում աշխատանքում:

Յուրաքանչյուր խոսակցություն նրա նախկին կնոջ մասին էր: Մի անգամ ես ավելի լավն էի, մյուս անգամ՝ ավելի վատը: Իսկ ես ի՞նչ, գեղեցկության մրցույթի էի՞ եկել:

— Անդրե՛յ, կարելի՞ է առանց համեմատությունների,— մի անգամ խնդրեցի:

— Բա ես ոչ մի այդպիսի բան էլ չեմ ասում։ Պարզապես պատմում եմ։

Պատմի՛ր քո ընկերոջը։ Ինձ դա հետաքրքիր չէ:

Տղամարդ-եսասեր:

Սերգեյը, 52 տարեկան։ Մտավորականի տպավորություն էր թողնում՝ ակնոցներ, սվիտեր, խոսում էր գրքերից և ֆիլմերից։

Բայց աստիճանաբար պարզվեց, որ նա պարզապես այլ մարդկանց չի տեսնում: Ես նրա համար դեկորացիա էի՝ իր մենախոսությունների ֆոնին:

— Ո՞նց ես,— հարցնում է նա:

— Հա, աշխատանքում խնդիրներ կան…— սկսում եմ ես:

— Ի դեպ, աշխատանքի մասին,— ընդհատում է նա։ — Այսօր ինձ մոտ մի այսպիսի պատմություն եղավ:

Եվ 30 րոպե պատմում է իր մասին, իսկ իմ խնդիրների մասին ընդհանրապես մոռացել էր։


Որտե՞ղ է իմ սխալը

Երկար ժամանակ տղամարդկանց էի մեղադրում: Մտածում էի՝ միայն անճոռնի տեսակներ են հանդիպում, բախտս չի բերում։ Բայց հետո հասկացա, որ խնդիրը միայն նրանց մեջ չէ: Խնդիրը նաև իմ մեջ է:

1. Ես վախենում էի մենակ մնալ

Ամուսնալուծությունից հետո խուճապահար վախենում էի միայնությունից: Դրա համար կառչում էի ցանկացածից, ով հետաքրքրություն էր ցուցաբերում, նույնիսկ եթե նա ինձ դուր չէր գալիս:

— Ավելի լավ է գոնե ինչ-որ մեկը, քան ոչ ոք,— մտածում էի ես։

Եվ ստանում էի հենց «ինչ-որ մեկին»: Պատահական մարդկանց, ովքեր ամեն ինչ էին փնտրում, բացի սիրուց:

2. Ես չէի կարողանում «ոչ» ասել

Երբ Իգորն ամբողջ երեկո բողոքում էր իր առողջությունից, ես լսում ու գլխով էի անում: Պետք էր վեր կենալ ու գնալ առաջին 10 րոպեից հետո։

Երբ Անդրեյը ինձ համեմատում էր նախկին կնոջ հետ, ես համբերում էի: Պետք էր անմիջապես ասել՝ կա՛մ ինձ հետ ես խոսում, կա՛մ գնում ես ընկերներիդ պատմում նրա մասին։

3. Ես փնտրում էի ցանկացած մարդու՝ բացի ինձնից

Վազվզում էի ծանոթությունների կայքերով, գնում երեկույթների, համաձայնում ժամադրությունների՝ ում պատահի: Միայն թե տանը մենակ չմնայի։

Իսկ պետք էր նախ ինքս իմ հետ մեկտեղ լինեի: Հասկանայի, թե ինչ եմ ուզում կյանքից և հարաբերություններից։


Բոլոր հիասթափություններից հետո

Ես դադարեցի «այն մեկին» փնտրել

— Գուցե արդեն հերի՞ք է,— ասացի ինձ հերթական անհաջող ժամադրությունից հետո։ — Գուցե պարզապես ապրեմ ինձ համար:

Ջնջեցի բոլոր ծանոթությունների հավելվածները: Մերժեցի ընկերուհիների առաջարկները՝ «քեզ լավ տղամարդու հետ կծանոթացնեմ»: Հասկացա, որ միայնությունը հիվանդություն չէ և պարանոցին կախված օղակ չէ: Առաջին ամիսն անսովոր էր: Բայց հետո՝ հաճույք: Ոչ ոք չի զանգահարում ու չի տնքում իր խնդիրների մասին, ոչ մեկին պետք չէ զվարճացնել կամ աջակցել։

Կարող եմ նայել սերիալներ, որոնք ինձ դուր են գալիս, ուտել այն, ինչ ուզում եմ և գնալ այնտեղ, որտեղ հետաքրքիր է։

— Դու չե՛ս կարող ամբողջ կյանքդ մենակ ապրել,— վախեցնում է ընկերուհին:

Իսկ ինչո՞ւ չեմ կարող: Ավելի լավ է մենակ ու երջանիկ լինել, քան զույգով՝ անհասկանալի մեկի հետ, և դժբախտ:

Գտա նոր հետաքրքրություններ

Գրանցվեցի իտալերենի դասընթացների: Երիտասարդ տարիներից երազում էի, բայց ժամանակ չէր լինում՝ մեկ ամուսին, մեկ երեխաներ, մեկ աշխատանք:

Հիմա ժամանակ կա, ուժեր էլ:

Սկսեցի ճանապարհորդել: Չսպասել, մինչև ինչ-որ մեկը ընկերակցի: Միայնակ գնացի Պրահա, հետո Ստամբուլ:

— Մենակ ձանձրալի չէ՞,— հարցնում են ծանոթները:

Ո՛չ, ձանձրալի չէ: Հետաքրքիր է, ազատ, հիանալի:


Ի՞նչ են ասում այլ կանայք 50-ից հետո

Պարզվեց, ես միակը չեմ: Շատ ընկերուհիներ նման փորձ ունեն:

— Ինձ ավելի հեշտ է դարձել մենակ,— խոստովանեց Տանյան։ — Պետք չէ ոչ մեկին փրկել ու վերադաստիարակել:

— Հասկացա, որ այլևս չեմ ուզում մեծ քեռու համար մայրիկ լինել,— ասաց Լենան:

— Ընկեր եմ փնտրում, ոչ թե ամուսին,— բացատրեց Իրան։ — Անձնագրում կնիքն ինձ այլևս պետք չէ:

— Վերջապես հասկացա, թե ինչ եմ ուզում հարաբերություններից՝ հարգանք և հավասարություն, ոչ թե «գիշեր» շաբաթը երկու անգամ եսասերի հետ,— ծիծաղում է Մաշան:

Մենք բոլորս անցել ենք նույն բանով: Ամուսնալուծություն, նոր սիրո որոնումներ և հիասթափություններ: Եվ բոլորս եկել ենք նմանատիպ եզրակացությունների:


3 դաս, որոնք ես քաղեցի այս պատմությունից

1. Պետք չէ վախենալ միայնությունից. այն հաստատ ավելի լավ է, քան վատ հարաբերությունները

Նախկինում մտածում էի՝ միայնությունը սարսափ է, անհաջողություն, ցավի պատճառ։ Հիմա հասկանում եմ՝ դա ազատություն է: Ազատություն անելու այն, ինչ ուզում ես, չհարմարվել ուրիշի տրամադրություններին ու կարիքներին և չհանդուրժել այն, ինչ դուր չի գալիս:

2. Պետք չէ կույր հավատալ հասուն սիրո մասին առասպելներին

50-ից հետո խորը հարաբերությունների մասին գեղեցիկ պատմությունները հեքիաթներ են միամիտ կանանց համար: Իրականությունն ավելի կոշտ է։

Այս տարիքում շատ տղամարդիկ ավելի եսասեր են, քան երիտասարդ տարիքում, որովհետև սովորել են, որ իրենց սպասարկում են:

Եթե նորմալ մարդ հանդիպես՝ հիանալի է: Բայց չարժե դրա վրա հույս դնել և դրանով ապրել։

3. Պետք է անկեղծ լինել ինքդ քեզ հետ

Տղամարդ փնտրելը՝ հոգու դատարկությունը լրացնելու համար, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Պետք չէ համաձայնվել ավելի քիչի հետ՝ մենակ մնալու վախից: Պետք չէ անհարգալից վերաբերմունքը հանդուրժել հարաբերությունների պատրանքի համար:

Նախ պետք է սիրել ինքդ քեզ, հետո, հնարավոր է, հանդիպես մեկին, ով նույնպես սիրում է իրեն և պատրաստ է սիրել քեզ:


Եզրակացություն

Ես արդեն 2 տարի է մենակ եմ, և սա լավագույն ժամանակահատվածն է: Ճանապարհորդում եմ, ուր ուզում եմ, գնում եմ թատրոններ, ցուցահանդեսներ, հանդիպում եմ ընկերուհիների հետ: Կարդում եմ, սովորում եմ լեզուներ և զբաղվում սպորտով:

Աշխատանքում բարձրացում ստացա՝ ժամանակ ու ուժեր հայտնվեցին կարիերայով զբաղվելու համար։

Եթե հանդիպեմ մի տղամարդու, ով իսկապես ինձ կհամապատասխանի, լավ կլինի։ Եթե ոչ՝ նույնպես լավ կլինի։ Գլխավորը՝ ուրվականների հետևից վազելով չկորցնել ինքդ քեզ։

Դուք ի՞նչպես եք հիմա ապրում՝ մենակ, թե՞ հարաբերություններում: Համաձա՞յն եք ինձ հետ, թե՞ կարծում եք, որ, այնուամենայնիվ, արժե շարունակել որոնումները: Անկեղծ պատմեք մեկնաբանություններում։