Այս երկվորյակ քույրերը մանկուց ամեն ինչ միասին էին անում, աշխատում էին նույն տեղում, վարում էին նույն մեքենան և նույնիսկ մեկ ամուսին էին ընտրել երկուսով 😱
Աղջիկները որոշեցին ավելի հեռուն գնալ և տասնյակ միջամտություններ արեցին, որպեսզի լիովին նմանվեն միմյանց 😨 Նրանք ծախսեցին ավելի քան 130 հազար դոլար պրոցեդուրաների վրա, որպեսզի վերացնեն ցանկացած տարբերություն։ 😲 Հիմա քույրերը երազում են միաժամանակ հղիանալ և երեխա ունենալ։
Աննան և Լյուսի ԴեՍինկները մանկուց անբաժանելի էին։ Նրանց մայրը սիրում էր իր աղջիկներին նույն զգեստներով հագցնել, իսկ հայրը, չնայած երբեմն շփոթում էր նրանց, բայց խենթի պես սիրում էր։

Աղջիկները միասին էին հաճախում մանկապարտեզ, հետո սովորում էին նույն դպրոցում, իսկ ավելի ուշ նույնիսկ դիմահարդարման դասընթացների էին գնացել. այս ամենը միայն նրա համար, որ ոչ մի օր չբաժանվեին։
Ծնողներն արդեն այդ ժամանակ նկատում էին, որ աղջիկները մի ամբողջի երկու կեսերն էին։ Եթե մեկը ծիծաղում էր, մյուսը միանգամից միանում էր, իսկ եթե մեկը տխրում էր, մյուսը նույն ցավն էր զգում։
Հոր կորստից հետո աղջիկները մխիթարություն գտան ընդհանուր գործի մեջ. նրանք աշխատանքի անցան ծերանոցում, որտեղ սնունդ էին պատրաստում տարեցների համար։
Սա նրանց առաջին համատեղ աշխատանքն էր, որը կատարելապես համապատասխանում էր նրանց փիլիսոփայությանը՝ ամեն ինչ միասին անել։ Նրանք միևնույն մեքենան էին վարում, ընդհանուր սոցցանցային էջ ունեին և ապրում էին մոր հետ նույն տանիքի տակ։

Բայց ամենաանսպասելի քայլը եղավ այն, որ նրանք երկուսով մեկ ընկեր ընտրեցին։ Բեն Բիրնը էլեկտրամեխանիկ էր, ի դեպ՝ նույնպես երկվորյակ եղբայր։ Նրանց պատմությունը սկսվեց 2014 թվականին. նրանք ծանոթացան ընդհանուր ընկերների միջոցով սոցցանցերում։
Սկզբում նամակագրական կապ էին պահպանում, բայց Աննան և Լյուսին անմիջապես պայման դրեցին. «Մենք կոմպլեկտ ենք։ Վերցրու մեզ երկուսիս կամ ոչ մեկին»։ Բենը համաձայնեց։ Արդեն մեկ տարի անց նրանք երեքով էին ապրում, և այդ ժամանակվանից ի վեր նրանց անսովոր միությունը միայն ամրապնդվում է։
Աղջիկները վստահեցնում են, որ Բենը կատարյալ կերպով է հասկանում նրանց. նա երբեք մեկին չի առանձնացնում մյուսից, իսկ նրանք, իրենց հերթին, չգիտեն՝ ինչ է նախանձը։ Նրանք նույնիսկ քնում են մեկ մեծ անկողնում՝ երեքով, և դա համարում են նորմալ։

Աննան և Լյուսին որոշեցին ավելի հեռու գնալ՝ արտաքնապես բացարձակապես նույնը դառնալ։ 24 տարեկանում նրանք առաջին անգամ պլաստիկ վիրահատություն արեցին՝ կուրծքը մեծացնելու համար։
Հետո հաջորդեցին ներարկումներ շուրթերին, հոնքերի դաջվածք, թարթիչների երկարացում, և սա միայն սկիզբն էր։ Ժամանակի ընթացքում նրանք ծախսեցին ավելի քան 130 հազար դոլար պրոցեդուրաների վրա՝ ցանկացած տարբերություն վերացնելու համար։

Հիմա նրանց տարբերում են միայն մանրուքները. մի խալ Լյուսիի այտին և մի սպի Աննայի ճակատին։ Մնացած ամեն ինչ՝ դիետայից մինչև սաունա գնալը, նրանք համաժամեցնում են ժամացույցի ճշգրտությամբ։



























