Ինչո՞ւ են տղամարդիկ հավանում անխնամ կանանց։
Ես կարդացի մի հոդված՝ «Ինչո՞ւ տղամարդուն ավելի լավ է անխնամ կնոջ հետ» հետաքրքրաշարժ վերնագրով։ Փաստարկները ցնցող են…
Առաջին փաստարկ. Նրա հետ պետք չէ ավելի լավը երևալ, քան իրականում կաս։ Պետք չէ ստել քո հեռանկարների ու աշխատավարձի մասին, փորը ներս քաշել, սպորտով զբաղվել ու բնավորությանդ թերությունները թաքցնել։ Նրա ցանկացած առարկությանը կարելի է հակափաստարկ ներկայացնել. «Դու ինքդ քեզ հայելու մեջ տեսե՞լ ես»։ Ավելի հաճախ անխնամ կինն ունի ցածր ինքնագնահատական և բարդույթներ, ուստի նա չի պնդի իր կարծիքը։

Երկրորդ փաստարկ. Անխնամ կնոջը, ամենայն հավանականությամբ, չեն փորձի խլել։ Նա չի ունենա բազմաթիվ երկրպագուներ, որոնք անընդհատ կպայքարեն նրա ուշադրության համար։ Ուստի, դավաճանության ռիսկը նվազագույն է, և ամուսինը կարող է էլ ավելի հանգիստ լինել. միևնույն է՝ նա հիմա ոչ մի տեղ չի գնա։
Երրորդ փաստարկ. Անխնամ կինը միշտ ավելի քիչ պահանջներ ունի։ Գեղեցկուհիները նայում են, թե արդյոք տղամարդը հաջողության է հասել, որքան է վաստակում, թե արդյոք լավ նվերներ է տալիս։ Հեղինակի կարծիքով՝ համեստ արտաքինով կինը դրանցից ոչ մեկի կարիքը չունի։ Տղամարդը նրա համար ինքնին արդեն նվեր է։ Ցանկացած տղամարդ, միայն թե լինի։
Չորրորդ փաստարկ. Նա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Այսինքն, իրեն շատ լուրջ չի վերաբերվում։ Չի փորձում ցուցամոլի դեր խաղալ, լավագույնը չի պահանջում, ավելիին չի ձգտում, մշտապես չի ցանկանում բարելավել իր կյանքը։
Հինգերորդ փաստարկ. Գեղեցկության մեջ ֆինանսական ներդրումներ չի պահանջում։ Գեղեցիկ կանայք, գիտե՞ք, ինչ խորամանկ են։ Ոչ միայն իրենց ողջ աշխատավարձն են ծախսում իրենց վրա, այլև փորձում են հասնել նաև տղամարդու աշխատավարձին։ Ուրիշ բան է անխնամ կինը։ Նա մատնահարդարման չի գնում, շատ հագուստ չի գնում, կոսմետիկական միջամտություններով չի տարվում։ Ինչի՞ համար են նրան փողեր։
Ցավալի է, որ նման տղամարդը, մտնելով ինչ-որ «մոխրագույն մկնիկի» կյանք, վատնում է նրա ժամանակն ու հոգեկան ռեսուրսները։ Չէ՞ որ նա կարող էր հանդիպել մի այլ տղամարդու, ով անկեղծորեն կսիրեր նրան և գեղեցիկ ու լավագույնին արժանի կհամարեր, ինչպես Պետրոսյանը իր նոր մուսային։ Եվ ոչ թե պառկեր բազմոցին որպես քմահաճ բարին՝ ուրախանալով, որ իրենից ոչինչ չեն պահանջում և բարդույթներ զարգացնելով։
Ինձ թվում է՝ նման սպառող տղամարդիկ էլ ավելի վատն են, քան ագրեսիվ երազկոտները, ովքեր իրենց համար 19-ամյա կույս սուպերմոդելներ են պահանջում։ Ձեր կյանքում հանդիպե՞լ եք նմաններին։



























