Նախ և առաջ, այս օրերին ակտիվանում են թունավոր մարդիկ, որոնք վեճերի, հրապարակային սկանդալների և սադրանքների միջոցով փորձում են «սնվել» ուրիշի էներգիայով։
Եթե որևէ ծանոթի կասկածում եք նման պահվածքի մեջ, ապա այսօր ավելի լավ է խուսափել նրա հետ շփումից։ Կարող են դրսևորվել դեպրեսիվ վիճակ, վախեր, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, ինչպես նաև շատերին բնորոշ ցածրակարգ բնազդներ՝ հպարտություն, նախանձ և չարություն։
Խոյ
Բացասական մտքերի դեմ, որոնք այս օրը հանգիստ չեն տա, պետք է պայքարել ակտիվ գործողությունների միջոցով, ընդ որում՝ որքան շատ գործեր նախատեսեք, այնքան լավ։
Ցուլ
Շփումը, որին ձեզ կհակեն շրջապատողները՝ պարտադրելով հեռախոսազրույցներ և նամակագրություն մեսենջերներում, օգուտ չի բերի, բայց ժամանակն ու էներգիան կխլի։
Երկվորյակ
Մտերիմ մարդկանց հետ շփման մեջ ամենակարևորը զգացմունքները զսպելն է, հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ նրանք նույն կերպ կարձագանքեն, և այդ ժամանակ կոնֆլիկտից հնարավոր չի լինի խուսափել։
Խեցգետին
Վեճի թեժ պահին սիրելի մարդը կարող է ավելորդ բաներ ասել. պետք չէ նրա խոսքերը սրտին մոտ ընդունել, նա ուզում էր ավելի ցավոտ խոցել ձեզ, բայց իրականում այդպես չի մտածում։
Առյուծ
Հնարավոր է արագ և հեշտ գումար վաստակելու առաջարկ, որով ձեզ կդիմի քիչ ծանոթ մարդ. առանց մտածելու մի համաձայնեք դրան, ամենայն հավանականությամբ, այն այդքան էլ շահավետ չի լինի։
Կույս
Այս օրը անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած՝ նույնիսկ ամենաաննշան ֆինանսական գործողություններից. մեծ է սխալվելու հավանականությունը, որը վտանգի տակ կդնի ամբողջ գործը։
Կշեռք
Պետք չէ զբաղվել ինքնաքննադատությամբ, քանի որ այսօր այն օգուտի փոխարեն բացառապես վնաս կբերի, ավելի ճիշտ՝ լուրջ հարված ինքնագնահատականին, այնպես որ ավելի լավ է ռիսկի չդիմել։
Կարիճ
Էներգետիկ վամպիրները կարող են սադրանքներ կազմակերպել՝ ձեր արձագանքը ստանալու համար. պետք չէ նրանց ցանկություններին հետևել, ավելի լավ է անտեսել նրանց ագրեսիվ հարձակումները։
Աղեղնավոր
Ցանկալի չէ որևէ մեկի հետ կիսվել ձեր մասնագիտական գաղափարներով, քանի որ դրանք կարող են գողանալ ձեզնից և ներկայացնել որպես սեփական, բացի այդ, չար աչքի նման բան դեռ ոչ ոք չի չեղարկել։
Այծեղջյուր
Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական, օբյեկտիվորեն գնահատելու անհնարինությունը, այս օրն ընդունված ցանկացած որոշում կարող է սխալ լինել, ուստի ավելի լավ է ձեռնպահ մնալ դրանից։
Ջրհոս
Հնարավոր է անցյալի մարդու հայտնվելը ձեր կյանքում, ում հետ ժամանակին մտերիմ հարաբերություններ եք ունեցել. պետք չէ մեծ հույսեր կապել այդ հանդիպման հետ, ամենայն հավանականությամբ, այն չի արդարացնի դրանք։
Ձկներ
Անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել տարեց հարազատներին. այս օրը նրանք, ինչպես երբեք, դրա կարիքը կունենան, այնպես որ պետք չէ խնայել ձեր ժամանակն ու հոգեկան ուժերը։



























