⭐ Օգոստոսի 10-ի Աստղագուշակ

Այս ժամանակահատվածը նաև անվանում են «հայելային». այն ամենը, ինչ տեղի կունենա օրվա ընթացքում, մեր ներաշխարհի, ինչպես նաև վերջին շրջանում կատարած քայլերի արտացոլումը կլինի։ Հետևաբար, երջանիկ ու հաջողակ իրադարձություններ կլինեն, թե ոչ, կախված է միայն մեզանից, ավելի ճիշտ՝ նրանից, թե ինչ ենք մենք բարոյապես «մշակել» վերջին ժամանակներում։

Խոյ

Մի՛ պատասխանեք ձեր շրջապատի մարդկանց ոչ բարյացակամ հարձակումներին համապատասխան՝ ագրեսիվ ձևով. այդպես հասունացող կոնֆլիկտը նոր՝ ավելի լուրջ մակարդակի կբարձրանա։

Ցուլ

Օրը բարենպաստ է ցանկացած ֆինանսական գործարքների համար, հատկապես այնպիսիների, որտեղ կարևոր է հավասարակշռությունը. ձեզ հեշտությամբ կհաջողվի հաշտեցնել դեբետն ու կրեդիտը, այսինքն՝ շահույթն ու ծախսերը, և հաջողությամբ մարել բոլոր հաշիվները։

Երկվորյակ

Շատերը կցանկանան իրենց աշխատանքը ձեր ուսերին բարդել. մի՛ առաջնորդվեք այն մարդկանց մտքերով, ովքեր կցանկանան ուրիշի մեջքի վրա դրախտ մտնել, այլապես նրանք ժամանակի ընթացքում ձեր գլխին կնստեն, ու դեռ մի բան էլ ոտքերը կկախ տան։

Խեցգետին

Մասնագիտական նպատակը հստակ նշելուց հետո մի՛ ման եկեք մի կողմից մյուս կողմը, և, առավել ևս, մի՛ նահանջեք. հաջողությունը սիրում է համառներին ու նպատակասլացներին, իսկ անվստահներից կարող է երես թեքել։

Առյուծ

Մերձավոր մարդկանց չարժե խաբել ցանկացած օր, բայց այսօր՝ առավել ևս. սուտը գրեթե միանգամից բացահայտ կդառնա, և հարաբերություններին լուրջ վնաս կհասցվի, ուստի մի՛ վտանգեք դրանք։

Կույս

Էներգիայի պաշարը, որի սուր պակասը կզգացվի, կարելի է լրացնել՝ զբաղվելով սիրած գործով և շփվելով նրանց հետ, ովքեր միշտ ունեն դրա ավելցուկը, նախևառաջ՝ փոքրիկ երեխաների ու ընտանի կենդանիների։

Կշեռք

Ցանկալի չէ հավատալ խոսքերին, որոնք, որքան էլ գեղեցիկ լինեն, ձեր ծանոթները կկախեն ձեր ականջներից. հարկ է ուշադրություն դարձնել միայն կոնկրետ գործերին, դրանք չեն կարող խաբել։

Կարիճ

Մի՛ վիճեք այն մարդկանց հետ, ովքեր ձերից տարբերվող տեսակետ ունեն. նրանց ձեր ճշմարտացիության մեջ միևնույնն է չի հաջողվի համոզել, բացի այդ, արժե հիշել, որ նրանք իրենց սեփական կարծիքի իրավունքն ունեն։

Աղեղնավոր

Բոլոր ծրագրերը՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ կենցաղային, կհաջողվի իրականացնել միայն նրանց, ովքեր նախապես մանրամասն օրվա գործերի պլան կկազմեն. հետևելով դրան, հնարավոր կլինի ամեն ինչ և նույնիսկ ավելին հասցնել։

Այծեղջյուր

Մի՛ օգտագործեք ուրիշ մարդկանց ձեր՝ շահադիտական նպատակների համար. այդ ճանապարհը, որն ակնհայտորեն անազնիվ է, հնարավոր է, թույլ կտա հասնել դրված նպատակին, բայց հետագայում դրա համար կզղջաք։

Ջրհոս

Այս օրը ցանկալի է հնարավորինս քիչ ուշադրություն դարձնել լուրերին ու բամբասանքներին, իսկ ավելի լավ է դրանք ընդհանրապես չլսել. դրանց մեջ շատ ֆեյքեր կլինեն, իսկ դուք կհասցնեք դրանք մոտ ընդունել սրտին և սկսել անհանգստանալ։

Ձկներ

Այս օրը աստղերը խորհուրդ են տալիս ձեզ մենակ անցկացնել. մարդկանց հետ սերտ շփումը, հատկապես, դա վերաբերում է հարազատներին ու մտերիմներին, կարող է ոչ միայն լուրջ, այլև երկարատև աններդաշնակության հանգեցնել հարաբերություններում։