Վերադարձա տուն և դռան կողպեքի մեջ մանր մետաղադրամ տեսա․ սարսափի մեջ էի՝ հասկանալով, թե որտեղից է այն հայտնվել, և անմիջապես ոստիկանություն զանգահարեցի։
Ես տուն էի վերադառնում ծանր աշխատանքային օրից հետո։ Ահավոր հոգնած էի և միայն երազում էի կոշիկներս հանելու, բազմոցին պառկելու և, միգուցե, անգամ քնելու մասին։ Ինչպես միշտ՝ մեխանիկորեն մոտեցա դռանը, ձեռքս տարա բանալիների հետևից․․․ և հանկարծ մի տարօրինակ բան նկատեցի։
Կողպեքի մեջ մի մանր մետաղադրամ էր դրված։ Շատ փոքր էր, գրեթե աննկատ, բայց ակնհայտ էր, որ այն այնտեղ չպետք է լիներ։ Ես միայնակ եմ ապրում և հաստատ նման բան չէի թողել։
Սկզբում մտածեցի, որ դա պարզապես զուգադիպություն է կամ ինչ-որ մեկի հիմար կատակը, բայց հետո սիրտս ցավով սեղմվեց. իսկ ինչ, եթե դա պատահականություն չէ։
Ես կտրուկ հետ քաշեցի ձեռքս դռան բռնակից և արեցի այն, ինչ հուշում էր բնազդը՝ զանգահարեցի ոստիկանություն։ Եվ մինչ սպասում էի, սկսեցի տենդագին տեղեկություններ փնտրել։ Եվ մի սարսափելի բան իմացա․․․ 😱😱 Եթե դուք նույնպես նկատել եք նման բան, զգույշ եղեք
📌 Պարզվում է, որ սա խաբեբաների և գողերի հին հնարք է։
Նրանք մետաղադրամ (կամ պլաստիկի բարակ կտոր) են մտցնում դռան և կողփի միջև, սովորաբար կողպեքի շրջանում։
Իմաստը պարզ է․ եթե դու տանն ես, ապա կբացես և կփակես դուռը, և մետաղադրամը դուրս կընկնի։ Բայց եթե այն մնում է տեղում մի քանի օր, դա նշանակում է, որ տանը ոչ ոք չկա, և բնակարանը կարելի է կողոպտել։
Սա բնակարանը ստուգելու հանգիստ և գրեթե աննկատ եղանակ է՝ պարզելու, թե արդյոք մարդն արձակուրդում է կամ գործուղման մեջ։ Հենց այսպես են գողերն իրենց համար «թիրախ» ընտրում։
⚠️ Ինչ անել՝ ինքներդ ձեզ ապահովագրելու համար․
Միշտ զննեք կողպեքները և դռան ճեղքերը, նույնիսկ եթե ապրում եք անվտանգ թաղամասում։
Երկար ժամանակով բացակայելու դեպքում հարևաններին խնդրեք հսկել բնակարանը։
Տեղադրեք տեսախցիկներ կամ գոնե կեղծ ազդանշանային համակարգ։
Ուշադրություն դարձրեք մուտքի մոտ եղած ցանկացած մանրուքի՝ թղթի կտորների, մետաղադրամների, տարօրինակ հետքերի։
Մինչ օրս չգիտեմ՝ արդյոք իսկապես ինչ-որ մեկը պատրաստվում էր կողոպտել իմ բնակարանը․․․ բայց այդ օրվանից շատ ավելի ուշադիր եմ դարձել։ Եվ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս նույնը։
Ստուգե՛ք ձեր կողպեքները։ Հենց այսօր։



























