Շատերին է հետաքրքրում, թե ինչպիսին է 20-ամյա երիտասարդի համար հանդիպել 55-ամյա կնոջ հետ։ Տարիքային բավական մեծ տարբերություն է, այնպես չէ՞։ Թե՞ այդ «հեռավորությունը» սիրահարներին որևէ անհարմարություն չի պատճառում։ Նման մի զույգ կիսվել է իր փորձով։

Մեր դարում կարծրատիպ է ձևավորվել, որ եթե տղամարդու և կնոջ միջև տարիքային մեծ տարբերություն կա, ապա նրանք միասին են նյութական վիճակի կամ այլ շահի պատճառով։ Եվ գրեթե ոչ ոք չի մտածում այն մասին, որ նրանք իսկապես կարող են զգացմունքներ ունենալ միմյանց հանդեպ։

Մեր հոդվածի հերոսներ՝ Սոֆիայի և Միխայիլի միջև տարիքային տարբերությունը 35 տարի է։ Սիրահար զույգը ուշադրություն չի դարձնում շրջապատի դատապարտումներին, քննարկումներին կամ կողմնակի հայացքներին, քանի որ նրանց սերը ավելի ուժեղ է, քան որևէ մեկի բացասական վերաբերմունքը։ Սակայն ամենից հաճախ նրանց քննադատում են հատկապես այն պատճառով, որ հենց Սոֆիան է ավելի մեծ Միխայիլից։

— Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ, երբ ես 17 տարեկան էի։ Դա մեր ընդհանուր լավ ընկերոջ ծննդյան տարեդարձին էր։ Միայն նրա մեկ հայացքը բավական էր, որ սիրահարվեի։ Չնայած շատ էի կասկածում, որ նա փոխադարձաբար կպատասխանի։ Չէ՞ որ նման անկրկնելի կինը նույնիսկ իմ կողմը չէր նայի, — պատմում է տղան։

— Մեր հաջորդ հանդիպումը պատահական էր։ Այն տեղի ունեցավ խանութում։ Ճիշտ է, արդեն բավականին ժամանակ էր անցել մեր առաջին հանդիպումից, մոտ երկու տարի։ Իհարկե, մենք ճանաչեցինք միմյանց, կանգ առանք բարևելու, և հանկարծ ոչ մի տեղից մեր մեջ բազմաթիվ թեմաներ առաջացան՝ քննարկելու համար, — ժպիտով կիսվում է Սոֆիան։
Ո՛չ կնոջը, ո՛չ էլ երիտասարդին չկանգնեցրեց տարիքային նման մեծ տարբերությունը։ Շուտով նրանք ամուսնացան։ Իհարկե, սիրահարների ծնողներն ու ընկերները դեմ էին այդ որոշմանը և ինչպես կարող էին, համոզում էին նրանց հրաժարվել այդ մտքից, սակայն սիրահարները ոչ ոքի չլսեցին և վարվեցին իրենց ուզածով։

Նրանց հարսանիքի օրից անցել է 5 տարի, իսկ նրանց սերը չի մարում։ Նրանք անսահման երջանիկ են և վայելում են միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն։
Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը տարիքային նման տարբերությամբ ամուսնությունների նկատմամբ։



























