Մոտ 65 տարեկան մի տղամարդու քաղաքային հիվանդանոց էին տեղափոխել։ Նրան անգիտակից վիճակում գտել էին անցորդները՝ զբոսայգում։ Հազիվ էր շնչում, զարկերակը թույլ էր։ Նա ոչ փաստաթղթեր ուներ, ոչ էլ հեռախոս․ միայն հին բաճկոն էր հագած, իսկ կողքին պառկած էր շունը։
Շունը՝ շիկակարմիր անտուն շուն՝ կեղտոտված մորթիով, տղամարդուց ոչ մի քայլ չէր հեռանում։ Չնայած պահակախմբի դիմադրությանը՝ նա ինչ-որ կերպ մուտք էր գործել վերակենդանացման բաժանմունք և պառկել նրա կողքի մահճակալին։ Բուժանձնակազմը զարմացած էր. շունը թափառաշրջիկի տեսք ուներ, սակայն նրա պահվածքը չափազանց հանգիստ էր ու խելամիտ, կարծես թե նա ճանաչում էր այդ տղամարդուն։

Բժիշկները սկսեցին հետազոտել նրան. անալիզներ, սկանավորում, դիտարկում. ամեն ինչ անարդյունք էր։ ախտորոշում դնել չէր ստացվում։ Տղամարդը շարունակում էր մնալ անգիտակից վիճակում։ Միակը, ով արձագանքում էր նրա վիճակի ցանկացած փոփոխության, շունն էր։ Նա երբեմն փարվում էր տղամարդու կրծքին, երբեմն էլ կտրուկ բարձրացնում էր գլուխն ու սկսում էր մեղմ ոռնալ։
Երրորդ օրը հերթապահ բժիշկներից մեկը որոշեց դիտել տեսախցիկների տեսանյութերը և հասկանալ շան տարօրինակ պահվածքի պատճառը։ Եվ այն, ինչ տեսավ, սարսափեցրեց նրան։
Տեսանյութում երևում էր, թե ինչպես էր գիշերային հերթապահության ժամանակ մոնիտորները արձանագրել թթվածնի մակարդակի կտրուկ անկում։ Դրանից մի քանի վայրկյան առաջ շունը կտրուկ ցատկել էր, սկսել հաչել և ճանկռել դռները՝ ուշադրություն գրավելով։
Դրա շնորհիվ բուժքույրը ժամանակին հասցրել էր վազել պալատ և միացնել լրացուցիչ թթվածինը։
Կրկին դիտելով տեսանյութը՝ բժիշկները նկատեցին ևս մեկ տարօրինակ պահ. շունն ամեն անգամ կանխատեսում էր հիվանդի վիճակի վատթարացումը մի քանի րոպե առաջ, քան սարքավորումները կգրանցեին դա։ Նա կարծես զգում էր, որ ինչ-որ բան այնպես չէ։
Մի քանի օր անց տղամարդն ուշքի եկավ։ Առաջին բանը, որ արեց, ձեռքը մեկնեց շանը։ Երբ նրան հարցրին, թե արդյոք ճանաչում է այդ կենդանուն, նա գլխով արեց և արցունքն աչքերին ասաց.
— Ես ամեն օր նրան ուտելիք էի տալիս։ Նա ապրում էր իմ տան մոտ՝ փողոցում։ Երբեք չէր հաչում, պարզապես սպասում էր։ Ես չէի կարող նրան ինձ մոտ վերցնել. մեկ սենյականոց բնակարան ունեմ և ասթմա։ Բայց ես գիտեի, որ նա ինձ սպասում էր…
Պարզվեց, որ շունը, որին նա կերակրում էր մեկուկես տարի շարունակ, այդ ամբողջ ընթացքում հիշել էր նրա հոտը, քայլվածքը, ձայնը։ Եվ երբ տղամարդը վատացել էր փողոցում, հենց նա էր վազել օգնության հետևից և այդ պահից չէր լքել նրան։
Հիվանդին դուրս գրեցին երկու շաբաթից։ Տուն նա մենակ չվերադարձավ, այլ արդեն իր կողքին միշտ քայլում էր նրա հավատարիմ շունը։



























