Տիեզերքը հանգստի վերմակով կծածկի Զոդիակի այս երեք նշաններին և կհուշի, թե ինչպես գտնել հոգեկան խաղաղություն
Երբեմն դժվար է խոստովանել, բայց աշխատանքը մեզանից շատ ուժ և ժամանակ է խլում, և ռեսուրս չի մնում՝ ինքներս մեզ համար ապրելու։ Մենք միշտ շտապում ենք՝ փնտրելով մի արագ ու հեշտ բան, բայց չենք հասկանում, որ դրանով իսկ սպառում ենք ինքներս մեզ։
Դրսում ամառ է, և ցանկանում ես ապրել քո հաճույքին, բայց խանգարում են արտաքին գործոնները և մտքերը, որոնք անընդհատ պտտվում են գլխում։ Ձեր հավասարակշռությունը գտնելը հաճախ շատ դժվար է լինում, բայց Զոդիակի երեք նշանների համար այս շաբաթ աստղերը կանխատեսում են հանգստություն և անդորր։
Առաջին հերթին լսե՛ք ինքներդ Ձեզ, Ձեր զգացողություններին, և որոշե՛ք, թե ինչ եք իսկապես ցանկանում անել այս շաբաթ, իսկ աստղերը կհուշեն ճանապարհը։
Կույսեր
Ձեզ այս շաբաթ հարկավոր է մի կողմ դնել բոլոր վախերն ու կասկածները և ամբողջ հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ։ Զգալ կյանքի ծարավը և մայրամուտին ուտել Ձեր սիրելի պաղպաղակը՝ նախազգալով, թե ինչպես եք հաջորդ օրը ամուր քնելու։ Ջանք թափեք չնյարդայնանալ և չվատնել Ձեր ուժերը, որոնք այսպես էլ 100%-ով լիցքավորված չեն։
Ձկներ
Առաջիկա շաբաթը Ձեզ լիարժեք հանգիստ է խոստանում։ Գնա՞լ անտառ՝ վրաններով, թե՞ մի ամբողջ օր անցկացնել ձկնորսությամբ։ Այո՛, և ևս մեկ անգամ՝ այո՛։ Վերջին շրջանում Ձեզ մոտ շատ էմոցիոնալ տատանումներ են եղել, այնպես որ ընդմիջում արեք և վայելեք լռությունը և ինքներդ Ձեզ հետ մենակ մնալը։
Խեցգետիններ
Ինչպե՞ս էր երգում՝ «Ոչ մի րոպե հանգիստ, ոչ մի վայրկյան հանգիստ»։ Սա Ձեր մասին է։ Աստղերը Ձեզ առաջարկում են փոխել միջավայրը ավելի հանգիստի, որովհետև Դուք արդեն սահմանին եք։ Փորձեք այս շաբաթն անցկացնել այնպես, ինչպես Դուք կցանկանայիք։ Միգուցե՞ աշխատանքից հետո վազեք նոր սրճարան և փորձեք այն աղանդերը, որի մասին շատերն են խոսում։ Կամ գուցե՞ լողավազանի բաժանորդագիր գնեք և այդ կերպ կարողանաք սթրեսը հանել կյանքից։ Փորձեք և ձգտեք ճանաչել ձենը ինքներդ Ձեզ հետ։
Խորհուրդ. Մի՛ շտապեցրեք Ձեր կյանքը։ Ջանք թափեք առավելագույնս ժամանակ անցկացնել ինքներդ Ձեզ համար։ Ընտանիքը, ընկերները և գործընկերները հիանալի են, բայց Դուք Ձեզ մոտ պետք է լինեք առաջին տեղում, և Ձեր հանգիստը ու հոգեկան հավասարակշռությունը լավ շաբաթվա գրավականն են։



























