Մասնագետը պատմել է, թե Կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչներին են 2025 թվականի ամռանը անսպասելի փոփոխություններ սպասվում։
Հայտնի աստղագուշակ Անժելա Փերլն իր՝ Կենդանակերպի նշանների համար կազմած 2025 թվականի ամառային հորոսկոպում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մեկ համաստեղության ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ Սատուրնի տրանզիտի պատճառով Աղեղնավորներին այդ շրջանում անսպասելի անակնկալ է սպասվում։
Այս մասին նա պատմել է իր Youtube-յան ալիքում։
Իր կանխատեսման մեջ Անժելա Փերլը կոչ է անում այս նշանի ներկայացուցիչներին հանել վարդագույն ակնոցները և ազատվել պատրանքներից, ինչում էլ հենց կօգնի Սատուրնը։
Միաժամանակ նա նշում է, որ 2025 թվականի ամռանը Աղեղնավորների հինգերորդ տանը կգտնվի Նեպտունը, և այս իրադարձությունը ներկայումս ապրող ոչ մի Աղեղնավորի կյանքում երբեք չի եղել։
«Նա [Նեպտունը] կօգնի ձեզ հանել վարդագույն ակնոցները կամ ազատվել պատրանքներից։ Սատուրնը՝ նույնպես։ Սատուրնը նույնպես մուտք է գործում հորոսկոպի հինգերորդ տուն։ Սատուրնը իրականության մոլորակն է։ Մենք դիտարկում ենք գործողությունները, ոչ թե խոստումները, ոչ թե խոսքերը։ Ինչ է անում մարդը, այլ ոչ թե ինչի մասին է պատմում», — ասել է Փերլը։
Նա նշում է, որ Սատուրնը Աղեղնավորների կյանք կբերի պատասխանատվություն և լրջություն։
Այս մոլորակը կարող է նոր ծանոթություններ տալ կամ, ընդհակառակը, հարաբերությունների խզում։
«Մենք անցնո՞ւմ ենք մեր հարաբերությունների մեկ այլ մակարդակ՝ թե՞ ոչ։ Կամ… ի՞նչ ենք անում հաջորդը», — բացատրում է Անժելա Փերլը։
Նա նշում է, որ այս շրջանում ճշմարտությունը կբացահայտվի, մարդիկ «կսթափվեն» և կհասկանան, թե ինչն ինչոց է։
Հարաբերություններում, որտեղ արդեն ճեղք կար, հնարավոր է որոշում կայացվի բաժանվելու մասին։
Բացի այդ, Սատուրնը կարող է հղիություն կամ երեխայի ծնունդ պարգևել։
«Կամ դուք դառնում եք կնքահայր, կնքամայր, այսինքն՝ երեխաները կարծես կարող են մտնել ձեր կյանք։ Կամ էլ դա ձեր լրացուցիչ պատասխանատվությունը կլինի», — ասել է աստղագուշակը։
Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսին տեղի կունենա Սատուրնի և Նեպտունի կարևոր միացումը։ Սա կարող է նշանավորել նոր գործի, նոր հոբբիի, նոր ծանոթության, նոր սիրո սկիզբ։



























