Որքան շատ եք դուք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում

Եթե դուք սիրում եք գրկել, փաթաթվել ձեր երեխաներին, շարունակեք դա անել։ Մի օր նրանք ձեզ շնորհակալություն կհայտնեն դրա համար։

Վերջին հետազոտությունների համաձայն՝ փաթաթվելը, որպես ֆիզիկական կապվածության ձև, շատ կարևոր է երեխայի զարգացման համար։

Որքան շատ եք դուք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում

Օհայո նահանգի Ազգային մանկական հիվանդանոցում անցկացված հետազոտությունը, որի մասին այսօր կպատմենք, ուսումնասիրել է 125 երեխաների։ Նրանք եղել են ինչպես ժամանակին, այնպես էլ ժամանակից շուտ ծնված։

Պարզվել է, որ երեխայի նկատմամբ խնամքն ու նրան գիրկն առնելը ուղեղի ուժեղ ռեակցիա են առաջ բերում և օգնում են երեխաներին ավելի արագ զարգանալ։

Քնքույշ լինելն ու երեխային սիրելը ոչ միայն մարդկային է, այլև օգտակար։

Որքան շատ եք դուք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում

Բժիշկ Նատալի Մետրը, որը այս աշխատանքի գլխավոր հետազոտողն է եղել, բացատրում է դա նրանով, որ այս պարզ գործողությունը հսկայական ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի վրա։

Երեխային փաթաթվելու ժամանակ օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է դրական հույզերի համար, շատ ուժեղ է արտադրվում և օգնում է ամրապնդել մոր և երեխայի միջև կապը։

Որքան շատ եք դուք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում

Գրկելու բացակայությունը կարող է բացասաբար ազդել երեխայի, նրա ինքնավստահության վրա և դժվարացնել այլ մարդկանց հետ կապը։

Ամեն անգամ, երբ դուք ինչ–որ մեկին փաթաթվում եք, դուք ոչ միայն կապվածություն եք ցուցաբերում, այլև բարձրացնում եք օքսիտոցինի մակարդակը և բարելավում եք հոգեկան առողջությունը