Տաղանդը չի ծերանում. 79 տարեկանում Ադրիանո Չելենտանոն հիթ է թողարկել, որի հնչյունների տակ չպարելն անհնար է

Ասում են տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր։

Իտալացի աստղ Ադրիանո Չելենտանոն, որի մասին է այսօր պատմում ենք, այս խոսքերի կարծես մարմնավորումը լինի։ Նա փառքի է հասել ոչ միայն որպես խարիզմատիկ դերասան, այլև որպես կատարող։

Չելենտանոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում և 41 ալբոմ է թողարկել։ Ադրիանոյին միլիոնավոր կանայք էին սիրահարվում աշխարհով մեկ։

Համաձայնեք, որ անհնար է դիմադրել Չելենտանոյի խարիզմային և հմայքին։

Չնայած տարիքին, նա այսօր էլ նույնքան սիրված և պահանջված է իր հայրենիքում։ Երևի թե դա այն պատճառով է, որ նա միշտ ժամանակի հետ համաքայլ է գնում։ Երգիչը իրեն նույնիսկ ռեփում է փորձել։

Տաղանդը չի ծերանում. 79 տարեկանում Ադրիանո Չելենտանոն հիթ է թողարկել, որի հնչյունների տակ չպարելն անհնար է

Երկու տարի առաջ Չելենտանոն նվեր արեց իր երկրպագուներին և պարզապես լավ երաժշտության սիրահարներին։ Նա թողարկեց «A un passo da te» սինգլը, որը ձայնագրել է հայտնի իտալացի երգչուհի Մինայի հետ։ Կոմպոզիցիան ներառվել է «Le migliori» ալբոմում։

Նոր սկավառակը Ադրիանոյի հերթական հաջողությունը դարձավ։ Երեք շաբաթ շարունակ ալբոմը առաջին հորիզոնականն էր գրավում վաճառքի վարկանիշային աղյուսակում և երակի պլատինե ալբոմի կոչմանն արժանացավ։ Այս երգի տեսահոլովակն այսօրվա դրությամբ 62 000 000 մարդ է դիտել։

Այս մեծ դերասանը մեկ անգամ ևս հիշեցրեց մեզ բոլորիս, որ տաղանդը տարիք չունի, և նրա ձայնն էլ նույնքան հրաշալի է, ինչպես տարիներ առաջ։

Կիսվել սոց․ ցանցերում
X