Մակարոնը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել

Հավի մսի ֆարշով մակարոնը բավականին հեշտ պատրաստվող, համեղ ու հագեցնող ուտեստ է։

Ճիշտ է, կերակուրը պատրաստման տարբեր եղանակներ ունի, բայց ձեր ուշադրությանն ենք ներկայանում հետեւյալ բաղադրատոմսը։

Անհարժեշտ բաղադրիչներն են՝ 1կգ. հավի մսի ֆարշ, սոխ, համեմունքներ, աղ, բուսական յուղ, մակարոն և լոլիկներ։

Պատրաստման եղանակը.

Առաջին հերթին պետք է կտրատել սոխը, խառնել մսի ֆարշի մեջ և տապակել մանրացված լոլիկների հետ՝ չմոռանալով համեմունքների և աղի մասին։

Մակարոնը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել

Հաջորդ քայլով հարկավոր է ջրի մեջ եփել մակարոնը, համեմել աղով։

Պատրաստվելուց հետո անհրաժեշտ է ջրքամել ու ավելացնել ֆարշի թավայի մեջ։

Ստացված զանգվածը մի լավ խառնելուց հետո պետք է սպասել մինչև պատրաստ լինելը։

Մակարոնը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել

Իսկ վերջում կարելի է նաև թարմ կանաչի ավելացնել։ Հավի մսի ֆարշով մակարոնը պատրաստ է։

Մակարոնը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել

Նշենք, որ իտալացիները այս ուտեստի մեջ նաև քերած պանիր են ավելանցում։

Դուք նույնպես կարող եք պատրաստված ուտեստի վրա պանիր լցնել և եփել ևս մի քանի րոպե։

Մակարոնը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել

Ի դեպ, հավի մսի փոխարեն, կարելի է նաև խոզի ու տավարի մսի ֆարշ օգտագործել։

Բարի ախորժակ

Կիսվել սոց․ ցանցերում