🐶 Շանը բերել էին տիրուհու հետ հրաժեշտ տալու՝ վտանգավոր վիրահատությունից առաջ, սակայն հանկարծ շունը սկսեց բարձր հաչել և կծեց բժշկին։ Բոլորը ցնցված էին՝ իմանալով պատճառը 😱

Շունը, որը փրկեց իր տիրուհուն՝ անհավանական պատճառով😱

Բժիշկներն ասում էին, որ անհրաժեշտ է վիրահատություն անել։ Ասում էին, որ այլևս սպասել չի կարելի։ Ուռուցքը չափազանց արագ էր աճում։ Գոյատևելու հնարավորությունները ընդամենը քսան տոկոս էին։ Բժիշկներն անկեղծ էին. կա՛մ նա հիմա կպառկի վիրահատական սեղանին, կա՛մ մի քանի ամսից արդեն ուշ կլինի։ Սակայն կինը գիտեր, որ հնարավոր է՝ այլևս երբեք չարթնանա, և այդ պատճառով խնդրեց թույլ տալ իրեն վերջին անգամ տեսնել իր շանը։

– Խնդրում եմ,– ձայնը դողում էր։ – Թույլ տվեք տեսնել իմ շանը… նախքան կսկսեք։

🐶 Շանը բերել էին տիրուհու հետ հրաժեշտ տալու՝ վտանգավոր վիրահատությունից առաջ, սակայն հանկարծ շունը սկսեց բարձր հաչել և կծեց բժշկին։ Բոլորը ցնցված էին՝ իմանալով պատճառը 😱

Բժիշկները իրար նայեցին։ Կինը 43 տարեկան էր։ Միայնակ էր։ Ո՛չ ընտանիք, ո՛չ երեխաներ։ Միայն շունը՝ մի ծեր, հավատարիմ գերմանական հովվաշուն՝ Գրետա անունով։ Նրանք միասին ապրում էին ավելի քան տասը տարի։ Գրետան նրա կողքին էր եղել ամենածանր պահերին՝ ծնողներին կորցնելուց, ամուսնալուծությունից, հիվանդություններից հետո։

– Տասը րոպե,– դժկամորեն ասաց բժիշկներից մեկը։

Երբ Գրետային բերեցին, նա սկզբում շփոթվեց հիվանդանոցի հոտերից ու սպիտակ պատերից, իսկ հետո ճանաչեց տիրուհուն և նետվեց նրա մոտ։

– Ողջույն, իմ աղջիկ,– կինը ձեռքը տարավ շան փափուկ մորթու վրայով։ Արցունքները կաթում էին նրա ձեռքերին։ – Կներես… Կներես, որ թողնում եմ քեզ։ Ես վախենում եմ, բայց դու մի վախեցիր։ Իմ խելացի, ես քեզ շատ եմ սիրում։

Շունը ամբողջ մարմնով փարվեց նրան, քարացավ, իսկ հետո հանկարծ… զգուշացավ։

Գրետան մռնչաց։ Դա վախեցած ձայն չէր։ Տիրուհին շփոթված արմունկների վրա բարձրացավ, երբ տեսավ, թե ինչպես իր հավատարիմ շունը նետվեց իր և բժիշկների միջև, ովքեր մտել էին պալատ՝ կատալկայով։

– Գրետա, ի՞նչ ես անում։ Լռի՛ր,– վախեցած բացականչեց նա։ Բայց շունը շարունակում էր մռնչալ։

Բժիշկներից մեկը առաջ քայլեց՝ փորձելով կնոջը տանել վիրահատության, բայց Գրետան հանկարծակի նետվեց առաջ՝ և կծեց բժշկի ձեռքը։ Նախկինում նա երբեք այդպես չէր արել…

Բժիշկները ցնցված էին՝ իմանալով, թե ինչու էր շունն այդպես պահում իրեն։ 😲😱

– Շանը տարե՛ք,– բղավեցին բուժքույրերը։

Կինը ապշած նայում էր տեղի ունեցող ամեն ինչին։ Գրետան հաչում էր և ոռնում՝ պոկվելով, կարծես թե ուզում էր ինչ-որ կարևոր, շտապ բան ասել, ինչ-որ բան, որը ոչ ոք չէր կարող հասկանալ, բացի իրենից։

Եվ այդ պահին նա հասկացավ։

– Սպասե՛ք,– դժվարությամբ արտաբերեց կինը։ – Ես… ես հրաժարվում եմ վիրահատությունից։ Անմիջապես կատարեք կրկնակի հետազոտություն։

– Սա խելագարություն է,– առարկեց բժիշկը՝ բինդով կապված ձեռքը բռնած։ – Դուք վտանգում եք ձեր կյանքը։

– Ես զգում եմ… ես պետք է համոզված լինեմ։ Նա… նա ինչ-որ բան է զգում։ Իմ շունը երբեք այդպես չի պահել իրեն։

Նույն երեկոյան նրան կրկնակի անալիզներ արեցին։ Նկարներ։ ՄՌՏ։

Նրանք չհավատացին իրենց աչքերին։ Ոչ մի բժիշկ։

Ուռուցքն անհետացել էր։ Ամբողջությամբ։ Ոչ մի հետք։ Կարծես այն երբեք էլ չի եղել։

Մեկ շաբաթ անց նա արդեն Գրետայի հետ զբոսնում էր այգում։ Առանց կաթոցիկների։ Առանց կարերի։ Առանց վախի։

Նա ծնկի իջավ շան առջև, գլուխը կպցրեց նրա կրծքին։

– Դու փրկեցիր ինձ։ Դու գիտեիր։ Ինչպե՞ս…

Գրետան հանգիստ արտաշնչեց, լիզեց նրա այտը և գլուխը դրեց նրա ուսին։