Այս տղամարդու մարմնին կա ավելի քան 560 պիրսինգ, ինչի շնորհիվ նա համաշխարհային ռեկորդակիր է դարձել 😱 Բացի պիրսինգներից, նա ճակատին ունի եղջյուրների տեսքով իմպլանտներ, իսկ մարմինը գրեթե ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով 😨 Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում նա սովորական գրասենյակային աշխատող էր, իսկ իր առաջին պիրսինգը արել է 40 տարեկանում։
Երբ այսօր նայում ես Ռոլֆ Բուխհոլցին, դժվար է հավատալ, որ մի ժամանակ նա ամենասովորական գրասենյակային աշխատող էր։

Դորտմունդ քաղաքից սերող Ռոլֆը հեռահաղորդակցության ոլորտում բարձրագույն կրթություն է ստացել և երկար տարիներ աշխատել է խոշոր ՏՏ ընկերությունում։
Նա հանգիստ էր, նույնիսկ աննկատ։ Բայց նրա ներսում ապրում էր մի ավելին` ազատության, ինքնաարտահայտման, ձևանմուշները կոտրելու ձգտում։
Նրա առաջին դաջվածքը մարմնին հայտնվեց, երբ նա արդեն 40-ն անց էր։ Ավելի ուշ նա պիրսինգ արեց։ Մեկը։ Հետո՝ երկրորդը։ Այսպես սկսվեց այն ճանապարհը, որը նրան հանգեցրեց համաշխարհային ռեկորդի։

Այսօր Ռոլֆի մարմնին կա ավելի քան 560 պիրսինգ, այդ թվում՝ ավելի քան 170-ը՝ դեմքին և 278-ը՝ ինտիմ հատվածում։
Նրա արտաքին տեսքը լրացվում է երկատված լեզվով, ճակատին եղջյուրների տեսքով ենթամաշկային իմպլանտներով, ինչպես նաև մարմնով, որը գրեթե ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով։
Այս ամենը նրան դարձրեց Գինեսի համաշխարհային ռեկորդակիր՝ «Մարմնի ամենաշատ մոդիֆիկացիաներ ունեցող մարդ» անվանակարգում։

Բայց Ռոլֆի համար սա պարզապես ռեկորդ կամ շոու չէ։ Նա ասում է, որ մոդիֆիկացիաներն ազատության ձև են, արվեստ, որը նա կրում է իր վրա։ Նրա խոսքերով՝ նա չի դարձել այլ մարդ, նա պարզապես թույլ է տվել աշխարհին տեսնել իր ներքին էությունը։
Եվ իսկապես, սարսափեցնող արտաքինի հետևում թաքնված է ինտելեկտուալ, բարեսիրտ և հեգնական մարդ։ Նա խոսում է հանգիստ, շատ է ժպտում և հեշտությամբ շփվում է։
Նրա արտաքին տեսքը ուժեղ և բևեռային արձագանքներ է առաջացնում։ Ոմանք նրան նայում են հիացմունքով, ոմանք՝ զզվանքով կամ վախով։

2014 թվականին նրան նույնիսկ Դուբայ չթողեցին՝ բացատրելով դա «անվտանգության նկատառումներով». օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, նրա խոսքերով, նրան կասկածում էին… սև մոգ լինելու մեջ։



























