Հայտնի է դարձել, թե ինչ կբերի ամառվա առաջին ամիսը Կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներին։ 2025 թվականի ամառվա սկիզբը խոստանում է փոփոխությունների, ակտիվության և նորացման շրջան։
Հունիսը կդառնա մի ժամանակ, երբ շատերը կցանկանան վերանայել կյանքի առաջնահերթությունները, դուրս գալ սովորականի շրջանակներից և մոտենալ վաղուց մտածված նպատակների իրականացմանը։
Աստղաբանները խորհուրդ են տալիս չշտապել և չփորձել ամեն ինչ անել միանգամից. այս ամիսն ավելի հարմար է մտածված պլանավորման, ներքին ձայնին վստահելու և աստիճանական առաջընթացի համար։
Ընդ որում, չինական հորոսկոպի չորս նշանների՝ Ցուլ, Ճագար, Ոչխար, Կապիկ ներկայացուցիչների համար 2025 թվականի ամառվա սկիզբը հաջողություն կբերի։
Ցուլ (1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)
Ամառվա սկզբին Մարսի ազդեցության տակ այս նշանի ներկայացուցիչները էներգիայի հոսք կզգան։
Սա հատկապես տեղին կլինի, քանի որ հունիսի առաջին շաբաթներին ակնկալվում է հագեցած հասարակական կյանք։ Հնարավոր են անսպասելի ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ և նույնիսկ արկածային դեպքեր։
Ամսվա երկրորդ կեսը կանցնի ռոմանտիկայի նշանի տակ. ընտանիք ունեցող Ցուլերը պետք է ուշադրություն դարձնեն զուգընկերոջը, իսկ միայնակները չպետք է հրաժարվեն հրավերներից. նոր զգացմունքներ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չեք սպասում։
Մասնագիտական մակարդակում աստղերը նույնպես բարեհաճ են. հավանական է կարիերայի բեկում կամ առաջխաղացում։ Սակայն պետք է ավելի ուշադիր լինել սննդակարգի նկատմամբ. հնարավոր են մարսողության հետ կապված աննշան խնդիրներ։
Ճագար (1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023)
Վեներան ամառվա սկզբին կուժեղացնի ձեր անձնական հմայքը և ինքնավստահությունը։ Սա հիանալի ժամանակ է ռոմանտիկ նախաձեռնությունների համար՝ ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ առկա հարաբերությունների զարգացման համար։
Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են մտածել ընտանիք կազմելու մասին։
Մասնագիտական ոլորտում պահանջված կլինի ոչ ստանդարտ մոտեցումը. ցանկացած ստեղծագործական լուծում կգտնի աջակցություն։
Հատկապես հաջող կլինի թիմային աշխատանքը։
Տոնուսը պահպանելու համար աստղաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմի մաքրմանը. դետոքսը կօգնի ամրապնդել իմունային համակարգը։
Ոչխար (1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)
Ոչխարների համար ամառվա սկիզբը կդառնա ներքին լռության և էմոցիոնալ հավասարակշռության ժամանակ։ Սա լավ շրջան է հին գործերն ավարտելու, անցյալի հարաբերությունները վերանայելու և կորցրած կապերը վերականգնելու համար։
Շեշտը կտեղափոխվի տնային և անձնական հարցերի վրա, իսկ մասնագիտական ակտիվությունը կարող է ժամանակավորապես երկրորդ պլան մղվել։
Աստղաբանները խորհուրդ են տալիս խուսափել խոշոր ֆինանսական պարտավորություններից և գումար չտալ պարտքով, նույնիսկ եթեր մտերիմներն են խնդրում։
Հնարավոր է էներգիայի կարճաժամկետ անկում, բայց ոգեշնչումը կարելի է քաղել բնության գրկում զբոսանքներից, ընթերցանությունից և արվեստից։ Ընդհանուր առմամբ, ամիսը կլինի հանգիստ և ներդաշնակ։
Կապիկ (1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)
Այս նշանի ներկայացուցիչների համար շրջանը բազմաթիվ հնարավորություններ կբացի անձնական և մասնագիտական ոլորտներում։
Վեներան նպաստում է գրավչության սրմանը. դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ինչը հատկապես կանդրադառնա ռոմանտիկ հարաբերությունների վրա։
Այս ընթացքում հեշտ է նոր ծանոթություններ հաստատել, ինչպես նաև թարմացնել զգացմունքներն արդեն գոյություն ունեցող միություններում։
Ստեղծագործական նախագծերը և ոչ ստանդարտ նախաձեռնությունները հաջողակ կլինեն, հնարավոր է նույնիսկ լրացուցիչ եկամուտ։
Սակայն պետք է չափավոր լինել ծախսերում. ինքներդ ձեզ ուրախացնելու ցանկությունը կարող է հանգեցնել անիմաստ ծախսերի։
Ֆիզիկական առումով ամիսը բարենպաստ է. էներգիան բարձր մակարդակի վրա է, և այն պահպանելուն կօգնի ակտիվ կենսակերպը։



























