Գերեզմանատանը ես հանդիպեցի հարսանեկան զգեստով մի աղջկա, և հետո բացահայտեցի նրա պատմությունը

Հարսանյաց զգեստով աղջիկը գերեզմանատանը և նրա պատմությունը

Իմ անունը Ալեքսեյ է։ Հինգ տարի շարունակ չէի այցելել մորս գերեզմանին։ Պարզապես շատ հեռու էի ապրում ու աշխատում։ Սակայն երկու օր առաջ վերադարձա հայրենի քաղաքս ու անմիջապես գնացի մորս շիրիմին։

Ծաղիկներ գնեցի, դրեցի գերեզմանին ու նստեցի նստարանին։ Մտովի սկսեցի խոսել մայրիկիս հետ։ Միշտ այդպես եմ արել նրա մահից հետո։ Ինչ-ինչ պատճառով ինձ միշտ թվում է, թե մայրս ինձ լսում է ու հիանալի հասկանում։

Գերեզմանատանը ես հանդիպեցի հարսանեկան զգեստով մի աղջկա, և հետո բացահայտեցի նրա պատմությունը

Մայրիկիս պատմեցի, որ տուն եմ վերադարձել ու ուզում եմ այստեղ նոր կյանք սկսել։ Մայրիկիս պատմեցի, որ կես տարի առաջ բաժանվել եմ առաջին կնոջիցս։ Չկարողացա այլևս ապրել նրա հետ։ Նա ո՛չ ուտելիք էր ուզում պատրաստել, ո՛չ էլ բնակարանը մաքրել։ Ավելին՝ նա չէր ուզում երեխաներ ունենալ։ Ընդհանրապես երբեք։ Նա ուզում էր ապրել իր համար։ Իսկ դա ինձ ամենևին չէր բավարարում։ Հետո նա անընդհատ կրծում էր ինձ՝ իր կարծիքով քիչ գումար վաստակելուս համար։ Թեև այդպես չէր։ Ահա այդ ժամանակ համբերությունս հատավ, ու բաժանվեցի։

— Ես չէի՞ երազում իսկական ընտանիքի մասին։ Այն մասին, որ տանը ինձ կսպասեն երեխաներ ու կին։ Իսկ Անյան այդ ամենը չէր ուզում։ Ինչի՞ս էր պետք այդպիսի կին։

Հանկարծ, կողմնակի տեսադաշտով, տեսա, որ գերեզմանատանը մի երիտասարդ աղջիկ էր գնում՝ շատ գեղեցիկ հարսանյաց զգեստով։ Մտածեցի, թե արդեն հալյուցինացիաներս են սկսվել։ Աղջիկը հիշեցնում էր հրաշալի մի տեսիլք։ Նա մոտեցավ գերեզմաններից մեկին, ծաղիկներ դրեց ու սկսեց լացել։ Հետո աղջիկը շրջվեց ու հեռացավ։

Ես, ինձ չկառավարելով, հետևեցի հարսանյաց զգեստով աղջկան։ Նա դուրս եկավ գերեզմանատնից ու նստեց տաքսի։

— Ի՞նչ ես կանգնել տեղում։ Դա ո՛չ ուրվական էր, ո՛չ տեսիլք։ Դա իսկական, կենդանի աղջիկ էր։ Նա եկել էր իր ամուսնուն տեսակցելու, – հանկարծ հետևիցս ձայն լսեցի։

Անսպասելիությունից նույնիսկ սարսռացի։ Հետո շրջվեցի ու տեսա, որ ինձ հետ խոսում է գերեզմանատան պահակը։

— Ո՞ր ամուսնուն։

— Հասկանալի է, թե որին։ Մահացածին։ Նա հարսանիքի ժամանակ ինչ-որ մեկին փրկել էր, բայց ինքը մահացել էր։ Ահա թե ինչու նա ամեն տարի՝ հարսանիքի տարելիցին, գալիս է նրա գերեզմանին՝ հարսանյաց զգեստով։ Շատ է լացում, ծաղիկներ է բերում։ Շատ լավ աղջիկ է։

— Իսկ ինչպե՞ս է նրա անունը։ Եվ ե՞րբ է դա պատահել։

— Չեմ հիշում հստակ։ Բայց ինձ թվում է, որ արդեն մոտ երեք տարի է անցել։ Իսկ նրան Քրիստինա են անվանում։

— Շնորհակալություն։

Ես որոշեցի, որ անպայման պետք է գտնեմ այդ Քրիստինային։ Նույնիսկ ինքս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է դա ինձ պետք։ Բայց Քրիստինային ևս մեկ անգամ տեսնելու իմ ցանկությանը չհակադրվեցի։

Իմ հին ընկերների ու ծանոթների միջոցով արագ գտա Քրիստինային ու եկա նրա աշխատավայր։

Մենք ծանոթացանք, ու ես նրան սրճարան հրավիրեցի։

— Իսկ դուք անվախ եք։ Ի վերջո, քաղաքում ինձ «Սև այրի» են անվանում։ Այստեղ բոլոր տղամարդիկ ինձնից վախենում են ու շրջանցում։

— Ի՜նչ անհեթեթություն։ Իսկ ինչո՞ւ են ձեզ այդպես անվանում։

— Ասում են, թե ես բոլոր տղամարդկանց մահ եմ բերում։ Իսկ ամբողջ բանն այն է, որ իմ առաջին ընկերը մահացավ ավտովթարից։ Ես այդ ժամանակ ոտքս կոտրել էի ու հիվանդանոց էի ընկել։ Եգորը շտապում էր ինձ մոտ՝ հիվանդանոց, շատ էր շտապում ու վթարի ենթարկվեց։ Նա տեղում մահացավ։ Նրա մայրը հետո ինձ մեղադրեց նրա մահվան մեջ։ Հետո չորս տարի ոչ ոքի հետ չէի հանդիպում։ Հետո Արտյոմին հանդիպեցի ու սիրահարվեցի նրան։ Մենք որոշեցինք ամուսնանալ։ Նա մահացավ հենց հարսանիքի օրը։ Մենք քիչ էր մնում նոր դուրս եկած լինեինք ՔԿԱԳ-ից։ Իսկ այդտեղ մեկ այլ հարսանիքի մեքենայի արգելակները խափանվել էին։ Մեքենան ուղղակի մխրճվում էր մի խումբ երեխաների վրա։ Արտյոմը նետվեց երեխաների մոտ ու հասցրեց հրել աղջկան։ Նա փրկեց նրան, իսկ ինքը մահացավ։ Արտյոմի մայրն ասաց, որ ես եմ մեղավոր իր որդու մահվան մեջ։ Ես շատ ծանր տարա Արտյոմի մահը։

Այդ օրվանից իմ մասին վատ համբավ տարածվեց մեր քաղաքում։ Ահա թե ինչու տղամարդիկ խուսափում են ինձանից։ Ես էլ հիմա շատ դժվար եմ մարդկանց հետ շփվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչու է ինձ ձեզ հետ այդքան հեշտ։ Այնպես որ, այլևս պետք չէ, որ հանդիպենք։ Ես չեմ ուզում, որ ձեզ հետ ինչ-որ վատ բան պատահի։ Երկու շաբաթից հեռանում եմ քաղաքից։ Միգուցե այլ տեղ ինձ բախտս բերի։

— Իսկ եկե՛ք, մինչև դուք դեռ չեք հեռացել, հանդիպենք։

— Ես դեմ չեմ։ Իսկ դուք ամուսնացա՞ծ եք։

— Ոչ։ Ես կես տարի առաջ բաժանվեցի կնոջիցս։ Պարզապես ես շատ էի երեխաներ ուզում, իսկ կինս՝ ոչ։ Ինձ թվում է, որ մեր հանդիպումը պատահական չէր։ Ի վերջո, ես ձեզ առաջին անգամ տեսա գերեզմանատանը, երբ եկել էիք ձեր ամուսնու գերեզմանին։ Ես այդ ժամանակ եկել էի մորս մոտ ու նրան պատմում էի իմ ամուսնալուծության մասին։ Եվ հենց այդ պահին ձեզ տեսա հարսանյաց զգեստով։ Դա ասես վերևից տրված մի նշան լիներ։ Սա ճակատագիր է։

Քրիստինան ինձ ոչինչ չպատասխանեց։ Անցավ երկու շաբաթ։

Այս ամբողջ ընթացքում ես ու Քրիստինան հանդիպում էինք։

Անցավ մեկ տարի։ Մենք ամուսնացանք ու արդեն հասցրել էինք դառնալ հմայիչ տղայի՝ Անտոշկայի ծնողներ։

Վերջերս ես ու Քրիստինան միասին գնացինք գերեզմանատուն։ Այցելեցինք մեր հարազատներին, ծաղիկներ դրեցինք նրանց գերեզմաններին։ Մտովի խոսեցինք նրանց հետ, իսկ հետո գնացինք տուն՝ մեր թանկագին ու սիրելի որդու մոտ։