Համեղ միջուկներ նրբաբլիթների համար

Նրբաբլիթների համար միջուկներ ենք առաջարկում, որոնք բոլորն էլ համեղ և յուրօրինակ են։

1. Նրբաբլիթներ՝ ձվային միջուկով

Բաղադրությունը՝ 4 ձու, 50 գր. կանաչ սոխ, 5-10 գր. սամիթ, աղ։ Ձվերը խաշել, քերիչով անցկացնել։ Կանաչ սոխն ու սամիթը տապակել և ավելացնել ձվին։ Աղն՝ ըստ ճաշակի։

2. Կաթնաշոռով միջուկ

Բաղադրությունը՝ կաթնաշոռ – 500 գր., 1 ձվի դեղնուց, 2 ճ.գ. շաքարավազ, 50 գր. չամիչ։ Կաթնաշոռին ավելացնում ենք ձվի դեղնուցը, շաքարավազը, լավ խառնում ենք, ավելացնում ենք նախօրոք եռացրած ջրի մեջ թրջած չամիչը։

3. Նրբաբլիթներ՝ հավով

Բաղադրությունը՝ 1 հավի կրծքամիս, 10 գր. սամիթ, 2 եփած ձու, աղ, պղպեղ։ Հավի կրծքամիսը խաշել և աղալ։ Սամիթը մանր կտրատել, ավելացնել քերիչով անցկացրած խաշած ձվերը, աղն ու պղպեղն ըստ ճաակի։

4. Սնկային միջուկ

Բաղադրությունը՝ 500 գր. սունկ, 2 գլուխ սոխ, աղ, պղպեղ։ Սունկը և սոխը տապակել, աղ ու պղպեղ անել։

5. Մսով նրբաբլիթներ՝ ամենատարածված տարբերակը

Բաղադրությունը՝ 500 գր. թարմ աղացած միս, 1 գլուխ սոխ, աղ, պղպեղ։ Միսը սոխիհետ տապակել, ավելացնել աղն ու պղպեղը։

6. Պանիրով և խոզապուխտով միջուկ

Բաղադրությունը՝ 300 գր. խոզապուխտ, 2-3 խաշած ձու, 150 գր. պանիր, աղ, պղպեղ։ Խոզախուխտը ձողիկներով կտրատում ենք, պանիրն ու ձուն քերիչով անց ենք կացնում, ավելացնում ենք աղն ու պղպեղը։

7. Խաշած տավարի մսով միջուկ

Բաղադրությունը՝ 500 գր. տավարի միս, 1 գլուխ սոխ, 20 գր. կարագ։ Միսը խաշում ենք և մսաղացով աղում։ Վերցնում ենք սոխը, խորանարդիկներով կտրատում են և կարագով սոխառած անում, ավելացնում ենք խճողակը, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում։

8. Խտացրած կաթով միջուկ

Բաղադրությունը՝ սովորական կամ եփած խտացրած կաթ։ Նրբաբլիթների վրայից կարելի է պարզապես խտացրած կաթ լցնել։

9. Աղացած մսով և բրնձով

Սոխը մանր կտրատել, աղացած միսը տապակել բուսայուղի մեջ, տապակած խճողակին ավելացնել սոխը, պատրաստի՝ մսով ևսոխով խճողակին ավելացնել խաշած բրինձը, աղ և պղպեղ անել և լավ խառնել։

10. Խնձորով և ընկույզով միջուկ

Բաղադրությունը՝ 2 կիսաքաղցր խնձոր, 1 ճ.գ. ընկույզ, 1-2 ճ.գ. շաքարավազ, մեկ պտղունց դարչին։ Խնձորները քերել, ավելացնել մանրացված ընկույզը, շաքարավազն ու դարչինը։

11. Պանրով միջուկ

Բաղադրությունը՝ պինդ տեսակի պանիր, սխտոր, գազար, թթվասեր (մայոնեզ)։ Գազարը քերել մանր, իսկ պանիրը խոշոր քերիչով։

Մի երկու պճեղ սխտոր ճզմել, այս ամենը խառնել թթվասերով։ (250 գրամ պանրին մեկ գազար է պետք ավելացնել)։

12. Բանանով միջուկ

Բաղադրությունը՝ 3 բանան, 50 գր. սերուցք։ Բանաններն ու 3 ճ.գ. սերուցքը միասին հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված կդառնա։

Կիսվել սոց․ ցանցերում