Ավստրալիացի աստղագուշակ և թարոմագետ Անժելա Պերլը կարծում է, որ հունիսի առաջին կեսը ֆինանսական տեսանկյունից հաջող կլինի Կենդանակերպի նշանների մեծամասնության համար։ Նրանք կարող են լրացուցիչ եկամտի աղբյուր գտնել, կարգավորել հին պարտքերը և անսպասելիորեն բարձր շահույթ ստանալ։
Մյուս կողմից, ամսվա կեսերին դրամական հոսքի վրա կազդեն ամառային իրադարձությունների՝ հանգստի, զվարճանքների և շինարարության վրա կատարվող ծախսերը։ Բոլորը չեն, որ կկարողանան բարձր նշաձողը պահպանել։ Աստղագուշակի կարծիքով՝ երեք նշանների դա կհաջողվի։ Նա դրանց շարքին է դասել հունիսի ակնհայտ հաջողակներին՝ Խոյերին, Առյուծներին և Կշեռքներին։
Խոյ
Պերլը խորհուրդ է տալիս կրակային նշանին իզուր չանցկացնել հունիսի սկիզբը։ Նրա կարծիքով՝ այս շրջանը հարմար է, որպեսզի Խոյերը լուծեն իրենց գործնական հարցերը, հնարավոր է՝ կատարեն խոշոր դրամական ներդրումներ։ Նրանց թույլատրվում է նույնիսկ մի փոքր ռիսկի դիմել, եթե ինտուիցիան հուշի, որ դա անվտանգ է։
Բացի այդ, ամսվա կեսերին Խոյերի առջև կբացվեն պարգևավճարի, շահավետ պայմանագրեր կնքելու կամ նոր գործարքների հեռանկարներ։ Խորհուրդ է տրվում բոլոր գովազդային արշավները կազմակերպել ամսվա երկրորդ կեսին, քանի որ այդպես ներդրումներն ավելի արագ կփոխհատուցվեն։ Ամենալավը նախապես մասնագետների հետ խորհրդակցելն է։
Առյուծ
Կենդանակերպի արքաների համար դրամական առումով ամենաարդյունավետը կլինի հունիսի առաջին կեսը։ Առյուծները կարող են տպավորիչ արդյունքների հասնել շոու-բիզնեսի կամ ցանկացած ստեղծագործական ոլորտում։ Սակայն Պերլը զգուշացնում է, որ պետք է ուշադիր լինել և հետևել ծախսերին ամսվա կեսերին՝ հնարավոր է գումարն իզուր վատնել։
Շահավետ պայմանագրեր Առյուծները կարող են կնքել ամսվա երկրորդ կեսին, ինչպես նաև նոր բան իմանալ շուկայի վիճակի մասին և համալրել իրենց պահոցը մի քանի նոր նախագծերով։ Նշանի կանոնավոր ստացվող եկամուտները զգալիորեն կբարելավվեն։ Բացի այդ, Առյուծների շրջապատում կարող են նոր գործընկերներ հայտնվել։
Կշեռք
Հունիսին օդային նշանը հնարավորություն կստանա շահավետորեն զարգացնել իր բիզնեսը կամ առաջխաղացում ունենալ կարիերայում։ Չնայած ամառային տրամադրությանը, Կշեռքները կընկղմվեն աշխատանքի մեջ՝ լուծելով բազմաթիվ գործնական հարցեր։
Պերլը կարծում է, որ դրանով նշանը կշահի ղեկավարության երախտագիտությունը և բոնուսներ կվաստակի։ Հատկապես հաջող կլինեն գործուղումները. դրանցում ոչ միայն նոր գործնական կապեր կհաստատվեն, այլև հաջող բանակցություններ կանցկացվեն։
Ընդհանուր առմամբ, ամսվա ընթացքում Կշեռքները կկարողանան հասնել բոլոր դրված նպատակներին, բայց նրանք պետք է իրենց զսպեն խոշոր ներդրումներից. դրանց համար ժամանակը մի փոքր ավելի ուշ կգա։



























