Միզաթթվի մակարդակի բարձրացումն օրգանիզմում հանգեցնում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են տենդը, հոդերի վարակները, մաշկի ճաքերը, ախտահարված ոսկորների էրոզիան և փափուկ հյուսվածքների ցելյուլիտը։
Հնում այս վիճակը հայտնի էր որպես «արքաների հիվանդություն», քանի որ այն ախտահարում էր նրանց, ովքեր կարող էին իրենց թույլ տալ ալկոհոլի և մսի չափից ավելի օգտագործում՝ մթերքներ, որոնք հայտնի են միզաթթվի բարձր պարունակությամբ։ Թեև այս հիվանդությունը պայմանավորված է որոշակի մթերքների օգտագործմամբ, կան նաև այլ մթերքներ, որոնք նպաստում են արյան մեջ միզաթթվի մակարդակի իջեցմանը։ Ստորև ներկայացնում ենք դրանք.

Միզաթթվի մակարդակի իջեցում
Հատապտուղներ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմիր կամ կապույտ մրգերը, ինչպիսիք են հապալասը, ելակը և բալը, պարունակում են մեծ քանակությամբ պրոանտոցիանիդիններ և անտոցիանիդիններ։ Սրանք բիոֆլավոնոիդներ են, որոնք օգնում են կանխել կոլագենի քայքայումը և միզաթթվի հետևանքով առաջացած բորբոքումները։
Խնձոր:
Հարուստ են խնձորաթթվով, որը չեզոքացնում է պուրինների արտադրությունը։ Պուրինները նյութեր են, որոնք պարունակվում են անչոուսի, սոխի, լոբու և գարեջրի մեջ և օրգանիզմում քայքայվելիս միզաթթու են առաջացնում։
Պինտո լոբի:
Ֆոլաթթվի իդեալական աղբյուր է՝ պուրինի ցածր պարունակությամբ։ Սիսեռը և սև լոբին նույնպես պարունակում են այս նյութի փոքր քանակություն։
Մաղադանոս:
Սա բնական միզամուղ է, որն իր կվերցետինի և կեմպֆերոլի հատկությունների շնորհիվ օգնում է նվազեցնել միզաթթվի քանակությունն օրգանիզմում։ Կարող եք այն ավելացնել ձեր ուտեստներին և նույնիսկ որոշ բնական ըմպելիքներին։
Լայմ:
Այս բնական լուծիչը լավ արդյունքներ է տալիս միզաթթվի դեմ։ Այն օգտագործելու համար պարզապես կես լայմի հյութը լուծեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք օրը երկու անգամ։
Մի մոռացեք, որ այս հիվանդության առաջին ախտանշանն ի հայտ է գալիս ոտքի բութ մատի վրա՝ այսպես կոչված պոդագրայի տեսքով։ Եթե դուք զգում եք այս վիճակի որևէ ախտանշան, խորհուրդ ենք տալիս չսպասել և անմիջապես դիմել բժշկի։ Հիշեք, որ ձեր առողջությունը միշտ առաջնային է։



























