2025 թվականի ամառը սկսվում է Խոյի նշանի ներքո։ Հայտնի աստղաբան Թամարա Գլոբան կանխատեսում է, որ հենց այս կրակոտ նշանը կորոշի ամառվա առաջին ամսվա տրամադրությունը։ Հունիսը կլինի համարձակ նախաձեռնությունների, անսպասելի շրջադարձերի և կարևոր որոշումների ժամանակ, որոնք կազդեն կենդանակերպի յուրաքանչյուր նշանի կյանքի վրա։
Ամսվա էներգետիկան. նոր շրջափուլերի մեկնարկ
Հունիսը ստեղծագործական էներգիայի հզոր լիցք կբերի։ Խոյերը, որպես կենդանակերպի առաջամարտիկներ, կգլխավորեն փոփոխությունների ալիքը՝ լիցքավորվելով արևի ուժով և ինքնաիրացման ձգտումով։ Սա իդեալական պահ է հավակնոտ նախագծեր, ստեղծագործական գաղափարներ սկսելու և կյանքում կտրուկ փոփոխություններ կատարելու համար։
Գլոբալ առումով ամիսը կարող է նշանավորվել նշանակալի աշխարհաքաղաքական տեղաշարժերով. չի բացառվում նոր ռազմավարական դաշինքների ձևավորում և ուժերի վերաբաշխում։
Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։
Խոյեր
Հունիսը լայն հեռանկարներ կբացի ձեր առջև՝ թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում։ Ձեր ինտուիցիան կսրվի՝ օգնելով ճիշտ որոշումներ կայացնել։ Հնարավոր է անցում նոր պաշտոնի կամ նույնիսկ մասնագիտության փոփոխություն։ Մի մոռացեք մտերիմների մասին. ընտանիքում ներդաշնակությունը կդառնա հաջողության գրավական։
Ցուլեր
Ամիսը հանդիպումներ կբերի հետաքրքիր մարդկանց հետ, իսկ ֆինանսական ոլորտը հաճելի անակնկալներ կմատուցի։ Սակայն ամսի 20-ից հետո զգույշ եղեք. ձեր շրջապատում ոչ բոլորն են անկեղծ։
Երկվորյակներ
Խորը մտորումների և ռազմավարական պլանավորման շրջան է։ Ընկերները հանճարեղ գաղափարներ կտան, իսկ կարիերան կարող է կտրուկ փոխել իր ուղղությունը։ Կարևորը մանրուքները բաց չթողնելն է և անսպասելի մարտահրավերներին պատրաստ լինելը։
Խեցգետիններ
Հունիսը ձեր աստեղային ժամն է։ Ամուսնություններ, տեղափոխություններ, ճանապարհորդություններ և հաջող գործարքներ. ամեն ինչ լավագույնս կդասավորվի։ Նույնիսկ ժամանակավոր ֆինանսական դժվարությունները շուտ կլուծվեն։ Մի անտեսեք առողջությունը. այն այժմ հատուկ ուշադրություն է պահանջում։
Առյուծներ
Պատրաստվեք աշխարհայացքի լուրջ փոփոխություններին։ Պլանների մի մասը կփլուզվի, բայց դրանց փոխարեն ավելի հեռանկարային հնարավորություններ կգան։ Ամսվա վերջին հնարավոր է ուղևորություն, որը կփոխի ձեր կյանքը։
Կույսեր
Շփման շրջանակը կսահմանափակվի ամենահուսալի մարդկանցով։ Կենտրոնացեք ձեր նպատակների վրա. օգնությունը կգա ճիշտ պահին։ Հունիսի 20-ից հետո զգուշացեք նրանցից, ովքեր շահ են փնտրում ձեր բարությունից։
Կշեռքներ
Ռազմավարությունների և երկարաժամկետ պլանավորման ժամանակն է։ Հունիսին կայացված բոլոր որոշումները հիմք կդնեն ապագա բարգավաճման համար։ Մի մոռացեք աջակցել հարազատներին. նրանց բարեկեցությունը կանդրադառնա ձեր հաջողության վրա։
Կարիճներ
Ստեղծագործական վերելք և ներդաշնակություն անձնական կյանքում։ Ամսվա կեսից հետո շեշտը կտեղափոխվի կարիերայի և կենցաղային հարցերի վրա։ Հնարավոր են բնակարանային խնդիրներ, ուստի նախատեսող եղեք։
Աղեղնավորներ
Հիմնական ուշադրությունը ընտանիքն է և տան հարմարավետությունը։ Հնարավոր են անշարժ գույքի գործարքներ կամ նոր ռոմանտիկ հրապուրանք։ Զգույշ եղեք ճանապարհին. ռիսկերը բարձր են։
Այծեղջյուրներ
Հաջողություն ուսման և մասնագիտության մեջ։ Ֆինանսները կաճեն, իսկ շուրջը կհավաքվեն հավատարիմ դաշնակիցներ։ Ամսվա վերջին շաբաթը վերահսկեք ծախսերը։
Ջրհոսներ
Սերը և մտավոր աշխատանքը արդյունք կտան։ Այժմ կարող եք համարձակորեն ներդրումներ կատարել. դրանք կփոխհատուցվեն։ Կարևորը մանրուքները բաց չթողնելն է։
Ձկներ
Անցյալի վերլուծություն և համարձակ պլաններ ապագայի համար։ Շփման շրջանակը կփոխվի, բայց հեռացածներին կփոխարինեն արժանի մարդիկ։ Ժամանակ հատկացրեք ընտանիքին և առողջությանը. դրանք ձեր գլխավոր հենարանն են։
2025 թվականի հունիսը շրջադարձային կլինի շատերի համար։ Պատրաստվեք վառ իրադարձություններին, բայց մի կորցրեք զգոնությունը. աստղերը բարեհաճ են նրանց, ովքեր գործում են գիտակցաբար։



























