Մտքերը շատ կարևոր են. դրանք պետք է լինեն կառուցողական, քանի որ բացասական մտքերը կհանգեցնեն բացասական փոփոխությունների, իսկ դրականները՝ բարեկեցության։ Այս առումով չարժե ռիսկի դիմել։
Սա հիանալի ժամանակ է ձեր ծրագրերն իրականացնելու և ցանկությունները կատարելու համար։ Այս լուսնային օրերին մտածված ու ցանկացած ամեն ինչ անպայման կիրականանա, այնպես որ նույնիսկ ամենալուրջ, ողջախոհ ու պրակտիկ մարդիկ կարող են երազել։
Կենդանակերպի նշաններ
Խոյ
Փորձեք փոխել ձեր վերաբերմունքը ձեզ նյարդայնացնող մարդկանց նկատմամբ։ Հրաժարվեք նրանց խոսքերի և գործողությունների կտրուկ ու կատեգորիկ արձագանքից՝ հօգուտ հանգիստ ու բարյացակամ մոտեցման։ Ձեզ կզարմացնի, թե որքան արագ նրանք կփոխվեն դեպի լավը։
Ցուլ
Մի փորձեք ուրիշներին սովորեցնել՝ ապացուցելով ձեր տեսակետի ճշմարտացիությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Դուք, միևնույն է, մարդկանց չեք համոզի ձեր ճշտության մեջ, բայց հարաբերությունները նրանց հետ կարող եք փչացնել։
Երկվորյակներ
Օրվա առաջին կեսը տնային գործերին նվիրելուց հետո ճաշից հետո հիշեք, որ հանգստի օրը հանգստի համար է նախատեսված։ Այն պարտադիր չէ, որ պասիվ լինի, կարևորը՝ մեկ գործունեությունից անցնել մյուսին։
Խեցգետին
Եթե դժգոհություն զգաք մտերիմի հետ հարաբերություններում, փորձեք չմեկուսանալ։ Անկեղծ զրուցեք նրա հետ՝ պարզելով առաջացած լարվածության պատճառները. դա պետք է օգնի։
Առյուծ
Օր է, որի ընթացքում, որքան էլ տարօրինակ լինի, խորհուրդ չի տրվում որևէ մեկին օգնել։ Սա հենց այն դեպքն է, երբ բարի մտադրությունները լավ արդյունքի չեն հանգեցնի, այլ, ընդհակառակը, «դեպի դժոխք տանող ճանապարհ կհարթեն»։
Կույս
Քանի որ այսօր ձեզ կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և կատարել, կամ նույնիսկ գերակատարել բոլոր ձեր ծրագրերը, օրը՝ գոնե մասնակիորեն, կարելի է նվիրել աշխատանքին, իսկ այն կատարելուց հետո՝ անցնել ոչ պակաս կարևոր տնային գործերին։
Կշեռք
Ձեզ շրջապատող մարդիկ հաճույքով խորհուրդներ կտան կյանքի բոլոր դեպքերի համար, բայց որքան էլ խելամիտ լինեն դրանք, հիշեք, որ որոշման պատասխանատվությունը, միևնույն է, ձեր վրա է լինելու, ուստի վերջին խոսքը նույնպես ձերն է։
Կարիճ
Մի ամաչեք մտերիմներին ցույց տալ, թե որքան թանկ են նրանք ձեզ համար։ Հիշեք, որ սերը շատ չի լինում, այնպես որ մի խնայեք նրանց համար, իսկ հանգստյան օրն այն ցուցադրելու համար լավագույնս հարմար է։
Աղեղնավոր
Օրվա ընթացքում բոլորովին անսպասելիորեն քիչ ծանոթ մարդը կարող է գործնական խորհուրդ տալ, որը կօգնի լուծել վաղուց հասունացած, բարդ իրավիճակը։ Կարևորը՝ ուշադիր լսել նրա խոսքերը։
Այծեղջյուր
Որոշելով հանգստյան օրվա մի մասը նվիրել աշխատանքին՝ կարող եք այն կատարել «գերազանց»։ Ինչը հաջորդ շաբաթվա սկզբին արժանին կգնահատի ձեր անմիջական ղեկավարությունը՝ նշելով ձեզ՝ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես։
Ջրհոս
Որոշելով նշել ձեզ համար կարևոր իրադարձություն՝ ընկերների և մտերիմների համար սեղան գցելով, մեծ խնամքով և զգուշությամբ մոտեցեք մթերքների ընտրությանը. չթարմ մթերքներ գնելու ռիսկը չափազանց մեծ է։
Ձկներ
Ցանկացած ծանոթություն, որը կարող է տեղի ունենալ այս ընթացքում, պատահական չի լինի։ Ամենայն հավանականությամբ, ճակատագիրը հեռուն գնացող և բարենպաստ պլաններ ունի այս մարդու հետ ձեր հարաբերությունների վերաբերյալ։



























