Սատղագուշակը պատմել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներին է այս շրջանում ամենից շատ բախտ վիճակվելու։
Աստղագուշակ Թամարա Գլոբան ներկայացրել է մայիսի վերջի կանխատեսումը։
Նա նշել է, որ ամիսը կբերի ինչպես վառ հնարավորություններ, այնպես էլ փորձություններ կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների համար։
Նրա խոսքերով՝ նշաններից մեկին սպասվում է հին երազանքի իրականացում, իսկ մյուսին՝ կյանքի առաջնահերթությունների և ֆինանսական սովորությունների վերաիմաստավորում։
Ստորև ներկայացված են առաջիկա շաբաթների հիմնական աստղագիտական ուղենիշները Խոյերի, Երկվորյակների, Այծեղջյուրների և Ջրհոսների համար։
### Խոյ
Խոյերը մայիսին հատկապես ակտիվ և կենտրոնացած կլինեն։ Էներգիան կհերիքի ինչպես հին մասնագիտական խնդիրների կատարման, այնպես էլ անձնական հարցերի լուծման համար։
Աստղագուշակը շեշտում է, որ նշանի ներկայացուցիչները պատրաստ կլինեն նոր պարտավորություններ ստանձնել, ներառյալ ընտանիք կազմելը կամ երեխա ունենալը. ամսվա վերջը բարենպաստ է բեղմնավորման համար։
Խոյերին սպասվում են նաև հագեցած հանգստյան օրեր և տոնական միջոցառումներ, հնարավոր են ուղևորություններ զուգընկերոջ հետ և նոր հետաքրքրություններ, ներառյալ սպորտով զբաղվելը։
Խիտ գրաֆիկը կառավարելու համար Գլոբան խորհուրդ է տալիս օրագիր պահել։
Բացի այդ, մայիսի վերջին տասնօրյակում Սատուրնի ազդեցությունը կնպաստի գործերի կարգավորմանը, հատկապես խոշոր համաձայնագրերի և նոր նախագծերի ոլորտում։
### Երկվորյակ
Երկվորյակների համար մայիսի վերջին հատկապես կարևոր կլինի ընկերների աջակցությունը։ Հենց նրանք առանցքային դեր կխաղան ճանապարհորդելու մասին հին երազանքի իրականացման գործում, ինչպես նաև կոգեշնչեն մասնակցելու համատեղ մասնագիտական նախաձեռնություններին։
Թեև սկզբում դա կարող է ռիսկային թվալ, թիմային համատեղ աշխատանքը դրական արդյունք կբերի։
Ամսվա վերջին կարող են չեղարկվել պայմանավորվածությունները և այլ դժվարություններ՝ կապված անցյալի գործերի հետ։
Սակայն ի վերջո իրավիճակը կկայունանա, և վերջին ամիսների ընթացքում կուտակված ներքին լարվածությունը կսկսի նվազել մտերիմների աջակցության շնորհիվ։
### Այծեղջյուր
Այծեղջյուրներին մայիսի վերջին սպասվում են փոփոխություններ, առաջին հերթին՝ տնային ոլորտում։
Նույնիսկ ինտերիերի փոքր փոփոխությունները կարող են վերաճել լայնածավալ դիզայներական վերափոխումների։
Գլոբան խորհուրդ է տալիս չսահմանափակել ստեղծագործական գաղափարները և դրանք իրականացնել՝ հիմնվելով սեփական զգացողությունների վրա։ Ընտանիքը, նրա խոսքերով, բաց կլինի նման նախաձեռնությունների համար, ներառյալ անշարժ գույքի մեջ ներդրումները։
Մայիսի վերջը Այծեղջյուրներին խոստանում է հաջողություն ստեղծագործության մեջ և շրջապատի կողմից ճանաչում։
Սա բարենպաստ ժամանակ է ինքնաիրացման, ինչպես նաև երեխաների դաստիարակության համար։ Սակայն շրջանի վերջին պետք է հատկապես ուշադիր լինել երեխաների հետ կապված հարցերին։
Բացի այդ, աստղագուշակը խորհուրդ է տալիս նախապես հոգ տանել ծնողների մասին. հնարավոր է, որ նրանց լրացուցիչ ուշադրություն և բժշկական օգնություն պահանջվի։
### Ջրհոս
Ջրհոսներին սպասվում է հին նպատակների իրականացում։ Հաջողություններ հնարավոր են ինչպես կրթական ոլորտում, այնպես էլ ստեղծագործական և աշխատանքային նախաձեռնություններում։
Մտերիմները, այդ թվում՝ երեխաները, կարող են հաճելիորեն զարմացնել իրենց արարքներով։ Մասնագիտական մակարդակում կբացվի նոր նախագիծ, որը թույլ կտա դրսևորել ոչ ստանդարտ մտածելակերպ։
Սակայն գործընկերային հարաբերություններում բացառված չեն դժվարությունները։ Հնարավոր են կոնֆլիկտներ՝ կապված խանդի կամ հակառակորդների հետ տարաձայնությունների հետ։
Կրթության ոլորտը կշարունակի մնալ արդիական. Ջրհոսները կարող են որոշում կայացնել երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու կամ որակավորումը բարձրացնելու մասին։
Աստղագուշակը կարծում է, որ սա կլինի կարևոր և երկարաժամկետ քայլ, որը դրականորեն կանդրադառնա մասնագիտական ապագայի վրա։



























