Ռուս աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան կարծում է, որ ամառվա սկզբին կենդանակերպի մի շարք նշաններ կհայտնվեն մի իրավիճակում, երբ ստիպված կլինեն ընտրություն կատարել փողի և հանգստի հնարավորության միջև։
Բանն այն է, որ այս շրջանը հավասարապես հարմար է ինչպես կարիերայի վրա ակտիվ աշխատելու, այնպես էլ հանգստի համար։ Նրանք, ովքեր կցանկանան համատեղել դրանք, կարող են խնդիրների բախվել։
Վոլոդինայի կարծիքով՝ այս իրավիճակից շահեկան դուրս կգան այն նշանները, որոնք հստակ գիտեն, թե ինչ են ուզում։ Նրանք կկարողանան ընտրել ճիշտ տարբերակը և սեզոնի սկիզբը կառուցել այնպես, որ իրենց երջանիկ զգան։
Աստղագուշակը դրանց է դասում կենդանակերպի երեք նշան՝ Խեցգետիններին, Ձկներին և Աղեղնավորներին։ Նա կարծում է, որ նրանց երջանիկ հնարավորություններ կընձեռվեն։
### Խեցգետին
Ջրային այս նշանը ամառվա սկզբին մի քանի կարևոր որոշում կկայացնի, մասնավորապես՝ կապված իր անձնական կյանքի հետ։ Հավանական է, որ Խեցգետինները նոր ռոմանտիկ հարաբերությունների շեմին են, ինչի պատճառով նշանը պետք է մի քանի հավանական զուգընկերներից մեկին ընտրի։
Վոլոդինան Խեցգետնին հաջողակ է համարում, քանի որ կատարված ընտրությունը ճիշտ կլինի։
Դրամական առումով ամեն ինչ կարգին կլինի, եթե Խեցգետինը փողը ցաքուցրիվ չանի։ Բացի այդ, ամառվա սկիզբը հիանալի շրջան է առողջական վիճակը ստուգելու և հիվանդությունների կանխարգելման համար։
Վոլոդինան կարծում է, որ արժե ռեժիմը համապատասխանեցնել առողջ ապրելակերպի նորմերին, այդ դեպքում մինչև սեզոնի վերջ Խեցգետնի ինքնազգացողությունը հիանալի կլինի։
### Աղեղնավոր
Եվ այս կրակային նշանի համար սեզոնի սկիզբը հուզիչ կլինի։ Միայն թե այն ոլորտը, որն ամենից շատ կզբաղեցնի նրան, կլինի աշխատանքը։ Աղեղնավորները ստիպված կլինեն շատ աշխատել, բայց արդյունքն էլ նույնքան լուրջ կլինի։
Վոլոդինան կանխատեսում է, որ նշանը պետք է սպասի կարիերայի և հայտնիության աճի, ինչպես նաև զգալի շահույթի։
Բացի այդ, Աղեղնավորներն իրենց բավարարված կզգան գործերից, նրանց մրցակցային ոգին բարձր կլինի։ Աստղագուշակի գլխավոր զգուշացումն է՝ պետք է խուսափել խորամանկելու փորձերից, հակառակ դեպքում հաջողությունը կարճատև կլինի։
Առողջության ոլորտում պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, որը պետք է էներգիայով լցնի նշանին։
### Ձկներ
Ստեղծագործ ջրային նշանը աշխատանքին կնախընտրի հանգիստը, որում էլ կանցկացնի ամբողջ ամառվա սկիզբը։
Վոլոդինան կարծում է, որ սա ճիշտ որոշում կլինի, որովհետև հանգստանալիս Ձկները կկարողանան լրացնել էներգիայի պակասը և տպավորություններ հավաքել ստեղծագործական բեկման համար։ Բացի այդ, նրանց կհաջողվի նոր ծանոթություններ ձեռք բերել։
Հենց նրանցից էլ նշանը պետք է սպասի նոր նախագծերի և եկամտի նոր աղբյուրների։ Ընկերակցության մեջ Ձկները կդադարեն իրենց մեկուսացված զգալ, նրանց հուզական վիճակը կբարելավվի։
Առողջությունը նույնպես չի անհանգստացնի ամառվա սկզբին, բայց մեկ վերապահումով. Ձկները չպետք է շատ ուտեն։ Ընդհանուր առմամբ, նշանին սպասվում է երջանիկ շրջան։



























