Մոլորակի բնակչության միջին տարիքը 31 տարի է, ինչը այնքան էլ տպավորիչ չի թվում՝ համեմատած աշխարհի ամենատարեց կատվի հետ, որն ապրել է մինչև 38 տարեկան։ Կատուները մշտապես զարմացնում են մեզ, ռեկորդներ են սահմանում, և այդպիսի կենդանիներից մեկը, որը հայտնվել է լրատվականների վերնագրերում, եղել է Կեֆիրը՝ մեյն-քուն ցեղատեսակի կատուն, որին վերջերս աշխարհի ամենամեծ կատու են անվանել։ «Bright Side»-ը հարցազրույց է վերցրել Կեֆիրի տիրուհուց՝ Յուլիայից, որպեսզի ավելին իմանա այս վեհաշուք սպիտակ մազերով կենդանու մասին, և մենք պատրաստ ենք ձեզ հետ կիսվել ամենահաճելի մանրամասներով։
Կեֆիրը՝ 12 կիլոգրամանոց մեյն-քուն ցեղատեսակի կատու է, որը համացանցի ուշադրությունը գրավել է իր չափսերով և հմայքով։ Յուլիայի դուստրերի կողմից թթվակաթնային ըմպելիքի անունով կոչված այս հսկայական կատուն դեռ աճում է։ Մեյն-քունները սովորաբես շարունակում են աճել մինչև 3-4 տարեկան։ Չնայած իր չափսերին՝ Կեֆիրը պաշտոնապես դեռ ձագուկ է, և իր արտաքին տեսքի պատճառով մարդիկ հաճախ նրան շուն են համարում։
Երբ Յուլիան Կեֆիրին իր տուն տարավ, նա չէր սպասում, որ նա այդքան կմեծանա։ Բացի չափսերից, Կեֆիրին առանձնացնում են նրա խելքն ու մարդանման պահվածքը։ Նա հաճախ միանում է ընտանիքին ճաշի սեղանի շուրջ, նստում է իր աթոռին և իրեն պահում է որպես քաղաքակիրթ զրուցակից։ Ըստ Յուլիայի՝ նրան ընդունում են որպես ընտանիքի ևս մեկ անդամ, այլ ոչ պարզապես ընտանի կենդանի։
Կեֆիրի չափսերը նրա միակ տպավորիչ հատկանիշը չեն։ Նրա ամուր թաթերը թույլ են տալիս նրան բացել տան դռները, ինչպես նաև նա արտասովոր կերպով սիրում է ջուր և նույնիսկ հաճույքով լողում է։ Սակայն նրա խիտ և շքեղ մորթին լողանալուց հետո չորացնելը հեշտ գործ չէ։
Յուլիայի տուն եկող հյուրերը հաճախ հիանում են Կեֆիրով, ով պաշտում է ուշադրությունն ու գրկախառնությունները։ Չնայած իր չափսերին՝ նա աներևակայելի քնքուշ է և հաճույքով պառկում է խոհանոցի սեղանին։ Երբ Յուլիային հարցրեցին նրա սիրելի զբաղմունքի մասին, նա պատմեց, որ Կեֆիրը սիրում է գիշերները իր վրա քնել, թեև նրա քաշի պատճառով դա բավականին դժվար է։Կեֆիրի հմայքը, խելքն ու յուրահատուկ սովորությունները նրան դարձրել են Յուլիայի ընտանիքի սիրելի անդամ և համացանցային սենսացիա։ Անկախ նրանից՝ նա լողում է, գրկախառնվում, թե ճաշի սեղանի շուրջ է նստում, այս մեյն-քունը ապացուցում է, որ կատուները լի են անակնկալներով՝ ոչ պակաս, քան անհատականությամբ։



