Աստղագուշակները կազմել են 2025 թվականի մայիսի 27-ի աստղագուշակը։ Այս ընթացքում Մերկուրին կվերադառնա Երկվորյակների համաստեղություն և այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին շատ ուրախ էմոցիաներ կպարգևի։
Ամսվա մնացած մասը մայիսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ծնված Երկվորյակների համար հատկապես դրական կանցնի։ Նույնիսկ եթե ամսվա կեսին հասցրել եք «փայտ կոտրել» (սխալներ գործել), իրական հնարավորություն կառաջանա ամեն ինչ շտկել գրեթե առանց հետևանքների։
Մայիսի 27-29-ը Արևը կշփվի Մերկուրիի հետ։ Սա Երկվորյակների անձնական կյանքում որոշակի շփոթություն կմտցնի։ Սակայն առանց սիրո և ռոմանտիկայի ոչ մի օր չի անցնի։
Աշխատանքում հաճելի փոփոխություններ են սպասվում։ Փորձեք կարգավորել հարաբերությունները թիմի և ղեկավարության հետ։
Եթե ակտիվ չլինեք և «չլողաք» հոսանքին հակառակ, բոլոր խնդիրներն ինքնին կլուծվեն։ Պահապան հրեշտակը կպաշտպանի ձեզ դժբախտություններից։
Փողի հետ կապված հարաբերություններում ձեզանից ինքնակարգապահություն և վերահսկողություն կպահանջվի։ Մի՛ վատնեք փողը զուր տեղը։ Մայիսի վերջին ձեզ վրա կթափվի շահավետ առաջարկների մի ամբողջ հեղեղ, որոնք կարող են լավ գումար բերել։



























