💔 Ե՞րբ է սերը մեռնում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի մոտ։

Աստղագուշակները բացահայտում են, թե ինչն է ստիպում Կենդանակերպի տարբեր նշաններին սառել իրենց զուգընկերներից։

### Խոյ (Մարտի 21 – Ապրիլի 19)

Դուք դադարում եք զգացմունքներ տածել ձեր զուգընկերոջ հանդեպ, երբ հարաբերությունները ձեզ համար չափազանց ծանրաբեռնող են դառնում։ Խոյերը սովոր են կյանքի արագ գոտիով առաջ շարժվել։ Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են լինել մեկի հետ, ով կարող է իրենցից չհետ մնալ։ Իսկ նա, ով իրենց հետ է պահում, չի կարող հույս դնել երկարատև ռոմանտիկ հարաբերությունների վրա։

💔 Ե՞րբ է սերը մեռնում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի մոտ։

### Ցուլ (Ապրիլի 20 – Մայիսի 20)

Հարաբերություններում ամենից շատ դուք հավատարմությունն եք գնահատում։ Ձեզ առանձնացնում են համառ բնավորությունն ու նպատակասլացությունը։ Աշխարհում դժվար է գտնել Ցուլից ավելի նվիրված մարդու։ Երբ ինչ-որ մեկին հաջողվում է շահել ձեր վստահությունը, դուք կպաշտպանեք այդ մարդուն մինչև վերջին շունչը։ Բայց հարկ է մեկ անգամ դավաճանել ձեզ, և ամեն ինչ ավարտված է։ Դրանից հետո դուք այլևս չեք ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ նրա հետ։

### Երկվորյակ (Մայիսի 21 – Հունիսի 20)

Առօրյան և կանխատեսելիությունը ձեզ մոտ ալերգիա են առաջացնում։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր մշտական խթան են փնտրում և շատ հեշտությամբ ձանձրանում են։ Ահա թե ինչու ձեր զգացմունքները զուգընկերոջ հանդեպ, ով դադարում է ձեզ զարմացնել, շատ արագ մարում են։ Երկվորյակները ատում են հարաբերությունների մեջ լինել նրանց հետ, ովքեր չափազանց կանխատեսելի և ձանձրալի են դառնում։

### Խեցգետին (Հունիսի 21 – Հուլիսի 22)

Խեցգետինների սերը ավարտվում է այնտեղ, որտեղ նրանք գիտակցում են իրենց զուգընկերոջ անզգայունությունն ու ստորությունը։ Իրենց հոգատարության և ջերմ զգացմունքների համար այս Կենդանակերպի նշանի տակ ծնվածներին հաճախ ոսկե սիրտ ունեցող մարդիկ են անվանում։ Դուք բարի եք բոլորի նկատմամբ և չեք ընդունում կոպիտ ու չար անհատների հետ շփումը։ Իսկ ամենից շատ ձեզ նյարդայնացնում են եսասերները։

### Առյուծ (Հուլիսի 23 – Օգոստոսի 22)

Առյուծները շատ ինքնասիրահարված և եսասեր մարդիկ են։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ բարի մտադրություններն օտար են ձեզ։ Ինչպես Կենդանակերպի մյուս բոլոր նշանները, դուք նույնպես ցանկանում եք լավը լինել շրջապատի նկատմամբ։ Որպես կանոն, Առյուծները արագ սառում են իրենց զգացմունքներում, եթե տեսնում են, որ զուգընկերը իրենց կյանք է բերում միայն բացասական էներգիա։ Նրանք չեն հանդուրժում, երբ իրենց մտերիմ մարդիկ միայն բացասական և վատ էմոցիաներ են արձակում։

### Կույս (Օգոստոսի 23 – Սեպտեմբերի 22)

Դուք շատ արագ կդադարեք սիրել ձեր երկրորդ կեսին, եթե նկատեք, որ նա պատրաստ չէ ջանքեր գործադրել ձեր հարաբերությունների համար։ Իսկ Կույսերն, ինչպես հայտնի է, չափազանց բարձր չափանիշներ ունեն։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր միշտ շրջապատից առավելագույն ջանքեր և ներգրավվածություն են ակնկալում։ Եվ եթե զուգընկերը դադարում է համապատասխանել ձեր չափանիշներին կամ սպասումներին, դուք պատրաստ եք բաժանվել նրանից։

### Կշեռք (Սեպտեմբերի 23 – Հոկտեմբերի 22)

Որպեսզի ինչ-որ մեկին սիրուց դուրս գաք, ձեզ բավական է հասկանալ, որ այդ մարդն ավելի եսասեր է, քան կարծում էինք։ Կշեռքները միշտ ձգտում են հիշել շրջապատի մտքերն ու զգացմունքները։ Այդ իսկ պատճառով նրանց դժվար թե դուր գան մտերիմ հարաբերությունները մեկի հետ, ով ընդհանրապես ուշադրություն չի դարձնում իրենց։

### Կարիճ (Հոկտեմբերի 23 – Նոյեմբերի 21)

Կարիճը հայտնի է իր անհավանական սեքսուալ գրավչությամբ և եռանդով։ Եվ եթե նա ինչ-որ մեկին սիրում է, ապա նրա զուգընկերը պետք է ի վիճակի լինի բավարարել նրա բոլոր սեքսուալ կարիքներն ու չափանիշները։ Հենց հասկանաք, որ ձեր երկրորդ կեսը չի կարող ձեր սեքսուալ էներգիան արտահայտել, ապա այդպիսի հարաբերությունները շատ չեն տևի։

### Աղեղնավոր (Նոյեմբերի 22 – Դեկտեմբերի 21)

Աղեղնավորները շատ հեշտ են սիրահարվում։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք իրենց զգացմունքները հավերժ են պահպանում։ Բանն այն է, որ այս նշանի տակ ծնվածները առանց առանձնահատուկ դժվարության կարող են մեկ զուգընկերոջ փոխարինել մյուսով։ Շատ դեպքերում այդպես է լինում, երբ ձեզ ձանձրացրել են ընթացիկ հարաբերությունները, կամ երբ սուր անհրաժեշտություն եք զգում առաջ շարժվելու, բայց արդեն ուրիշի հետ։ Աղեղնավորները շատ անպարտադիր անհատականություններ են։

### Այծեղջյուր (Դեկտեմբերի 22 – Հունվարի 19)

Ինչպես Խոյը, դուք նույնպես շատ հավակնոտ մարդ եք։ Դուք բազմաթիվ կյանքի նպատակներ ունեք և երբեք չեք վախենում ձեր ժամանակն ու ուժերը ծախսել դրանց հասնելու համար։ Զարմանալի չէ, որ եթե դուք ամբողջությամբ ընկղմվեք ձեր կարիերայի մեջ, ապա կսկսեք կորցնել հոգեբանական մտերմություն ձեր երկրորդ կեսի հետ։

### Ջրհոս (Հունվարի 20 – Փետրվարի 18)

Ջրհոսի համար ամենակարևորը ինտելեկտուալ խթանն է։ Այս համաստեղության ներկայացուցիչները մշտապես ինչ-որ բան են սովորում կյանքից։ Նրանք սիրում են նոր բաներ իմանալ և անընդհատ զարգանալ։ Եվ եթե իրենց զուգընկերոջ հետ սովորելն ու աճելն անհնար է, ապա նման հարաբերություններին արագ վերջ է գալիս։

### Ձկներ (Փետրվարի 19 – Մարտի 20)

Բոլոր Ձկները մեծ հոլիվուդյան սիրո մասին են երազում։ Դուք այն տեսակի անհատականություններից եք, ովքեր ցանկանում են ապրել հեքիաթի պես։ Եվ եթե ձեզ թվա, որ ռոմանտիկ հարաբերություններում լճացում է նկատվում կամ խնդիրներ են աճում, ձեր հետաքրքրությունը զուգընկերոջ հանդեպ իսկույն անհետանում է։ Ձկները արագորեն սառում են նրանց հանդեպ, ովքեր չեն կարող բավարարել իրենց կարծրատիպային պատկերացումները իսկական սիրո մասին։