Ընդամենը 90 սանտիմետր հասակով և 47 կիլոգրամ քաշով տղամարդու մասին այս պատմությունը իսկապես ապշեցուցիչ է։ Բժիշկները վստահ էին, որ նա նույնիսկ երեք օր չի ապրի, սակայն նա այժմ 46 տարեկան է, գրում է գրքեր և աշխատում որպես հոգեբան։ Բացի այդ, անսովոր արտաքինով այս տղամարդը գեղեցկուհի կին ունի, ով գրեթե կրկնակի բարձրահասակ է իր ամուսնուց, և հիմա նրանք երազում են երեխաներ ունենալու մասին։ Շոն Սթիվենսոնը ծնվել է 1979 թվականի մայիսի 5-ին Չիկագոյում, և արդեն կյանքի առաջին իսկ րոպեներին բժիշկները նրան ահավոր ախտորոշում են տվել՝ անկատար օստեոգենեզ։Սա հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որը ոսկորները չափազանց փխրուն է դարձնում։ Բժիշկները վստահ էին, որ տղան նույնիսկ երեք օր չի ապրի։ Բայց Շոնը մարտահրավեր նետեց ճակատագրին իր գոյության առաջին իսկ վայրկյանից։
Կյանքի առաջին 18 տարիների ընթացքում նա մոտ 200 կոտրվածք է ստացել։ Նրա հասակը ընդամենը 90 սանտիմետր է, իսկ քաշը՝ 47 կիլոգրամ։ Արտաքնապես նա փխրուն ու խոցելի է թվում, բայց այս արտաքինի հետևում թաքնված է իսկապես տիտանական կամքի ուժ։Մանկուց նրա յուրաքանչյուր օր ուղեկցվում էր ցավով՝ ֆիզիկական և հոգեկան։ Սակայն, չնայած դրան, նա կարողացավ իր տառապանքը ուժի վերածել։ 1998 թվականին, վերաիմաստավորելով իր կյանքը, Շոնը ճակատագրական ընտրություն կատարեց՝ դառնալ մոտիվացիոն խոսնակ։ Նա սկսեց ելույթ ունենալ լսարանների առջև՝ կիսվելով իր ապրումներով, փորձով։
Այս պահից նրա կյանքը փոխվեց։ Նա դարձավ դիպլոմավորված հոգեթերապևտ, ինքնաճանաչողության և անձնական աճի մասին բեսթսելերների հեղինակ։Բայց ամենակարևոր հաղթանակը նրան սպասում էր անձնական կյանքում։ 2011 թվականին Շոնն ամուսնության առաջարկություն արեց Մինդի անունով մի կնոջ, և արդեն մեկ տարի անց նրանք ամուսին ու կին դարձան։
Նրանց սերը չի տեղավորվում շաբլոնների շրջանակներում։ Մինդին մինչ օրս բարկացած նամակներ է ստանում անծանոթներից, որոնք մեղադրում են նրան, թե իբր ամուսնացել է փողի համար։
Միակ բանը, ինչ այս ընտանիքին դեռ պակասում է, երեխան է։ Բժիշկներն ասում են, որ հնարավորությունները 50-ը 50-ի են, բայց Շոնն ու Մինդին հույս չեն կորցնում։



