Նաոմի Գրոսման՝ դերասանուհին «Ամերիկյան սարսափ պատմությունից»
Տեսե՛ք, թե ինչպիսի գեղեցկուհի է նա իրականում։

Նաոմի Գրոսմանը հայտնի դարձավ մեկ դերի շնորհիվ, սակայն հանուն դրա ստիպված եղավ կտրուկ փոխել իր արտաքինը։ Խոսքը «Ամերիկյան սարսափ պատմություն» ֆիլմի և Փեփերի մասին է, ով ընդհանրապես նման չէ սովորական կնոջ։ Դժվար է հավատալ, որ այս կերպարը խաղացել է իրականում գրավիչ կին։

Բոլոր դերասանները պետք է պատրաստ լինեն նման փոխակերպումների, եթե ցանկանում են պահանջված և բարձր վարձատրվող լինել։ Ճիշտ է, ոչ բոլոր դերերում է հաջողվում ներգրավվել և լավ խաղալ, քանի որ ոչ բոլոր կերպարներն են դուր գալիս դերասանին։ Եվ, անկեղծ ասած, ոչ բոլոր դերասաններն են որոշում լուրջ զոհողությունների և արտաքինի կտրուկ փոփոխությունների գնալ մինչև անճանաչելի վիճակ։ Սակայն Նաոմի Գրոսմանը կարողացավ և հիանալի կատարեց իր խնդիրը։
Փեփերը բարդ կերպար է։ Նաոմի Գրոսմանը ստիպված է եղել մարմնավորել հոգեկան շեղումներ ունեցող կնոջ, ով նախկինում բուժվել էր Բրայերքլիֆի կլինիկայում։ Արտաքնապես նա թվում է անմեղ, բայց իրականում ամեն ինչ բոլորովին այլ է։ Փեփերը սպանել է քրոջ երեխային. նախ խեղդել է նրան, ապա սկսել կտրել ականջները։ Կերպարի արտաքինը նույնպես ոչ տիպիկ է՝ փոքրացած գլուխ, որը գենետիկ հիվանդություններից մեկի ախտանիշն է։
Բուժարանում հիվանդը հանգիստ և օրինակելի է իրեն պահում՝ բարենպաստ տպավորություն ստեղծելով։ Սակայն, երբ Փեփերը հայտնվում է չորրորդ եթերաշրջանում, բոլոր հանդիսատեսները պարզապես շոկի մեջ են։ Նրանք կարող են իմանալ, թե ինչպես է նա ապրել մինչև հոգեկան հիվանդությունը և ինչպես է ընդհանրապես դասավորվել նրա ճակատագիրը։

Ի դեպ, սա հորինված կերպար չէ։ Ռեժիսորը Փեփերի կերպարը վերցրել է Շլիտցի անունով մարդուց, ով մահացել է 20-րդ դարի վերջին։ Նա շրջում էր քաղաքներով թափառող արտիստների հետ և ելույթներ էր ունենում տարբեր տոնավաճառներում։

Հասկանալի է, որ Նատալիի համար հեշտ չէր ներգրավվել նման դերում։ Նա ամբողջությամբ կտրել էր մազերը, ինչպես նաև ստիպված էր նկարահանումներից առաջ երեք ժամ նստել դիմահարդարի աթոռին. և այդպես օրեցօր։

Իսկ հիմա հայացք գցեք այս գեղեցկուհուն։ Դժվար է հավատալ, որ սա նույն մարդն է։



























