—
### Խոյ
Մի՛ հապաղեք վաղուց ծրագրված նախագծի վրա աշխատանքը սկսելու հետ. այսօր դրա իրականացման համար կստեղծվեն առավելագույնս հաջող պայմաններ, իսկ աշխատանքը կլինի ի ուրախություն և բացառիկ հաջողակ։
—
### Ցուլ
Օրը հիանալի է տան վերանորոգման համար. եթե ինչ-ինչ պատճառներով դեռ չեք կարողանում լիարժեք աշխատանքներ սկսել, գոնե «կոսմետիկ» փոփոխություններ արեք. տան մթնոլորտը միանգամից կփոխվի դեպի լավը։
—
### Երկվորյակ
Այսօր առաջին պլան կմղվի անձնական կյանքը, հատկապես դա կվերաբերի նրանց, ովքեր դեռ չեն գտել այն մարդուն, ում հետ կցանկանային երկար ու երջանիկ ապրել. կարծես այս անգամ նրանք վերջապես կգտնեն անձնական երջանկություն։
—
### Խեցգետին
Այսօր աստղերը, ի հեճուկս ավանդական խորհուրդների, կտրականապես խորհուրդ են տալիս լսել շրջապատի կարծիքը. այս անգամ նրանք վատ բան չեն խորհուրդ տա, այնպես որ անհրաժեշտության դեպքում դիմեք նրանց օգնությանը։
—
### Առյուծ
Օր, երբ ձեր կատարելիք ֆինանսական գործողությունները ոչ մի դեպքում չպետք է կապված լինեն ռիսկի հետ. այսօր այս «ազնիվ գործը» կարող է ձեզ բոլորովին այլ ուղղություն տանել՝ հանգեցնելով կորուստների։
—
### Կույս
Մի՛ շտապեք նոր նախագծի վրա աշխատանքը սկսելու համար, որքան էլ գրավիչ լինի այն (այդ թվում նաև ֆինանսական առումով). ժամանակ տրամադրեք հին գործերը կարգավորելուն, հակառակ դեպքում դրանք հետ կքաշեն ձեզ։
—
### Կշեռք
Վերջին շրջանում կուտակված հոգնածությունը հեշտությամբ կթոթափի ստեղծագործական գործունեությունը. լավագույնն է հիշել ձեր հին հոբբիի մասին, որը ավանդաբար ձեզ հաճույք է պատճառել, բայց կարելի է նաև նորը սկսել։
—
### Կարիճ
Մտերիմ մարդուց կարևոր հարցի լուծման համաձայնություն ստանալիս՝ փորձեք ձեռնպահ մնալ կատակներից, որոնք միայն դուք եք անվնաս համարում. շրջապատը, որպես կանոն, այլ կերպ է կարծում։
—
### Աղեղնավոր
Օգտագործելով այն հռետորությունը, որը ձեզ կապահովեն աստղերն այսօր, դուք կկարողանաք ցանկացած մարդու համոզել ձեր իրավացիության մեջ, ներառյալ անմիջական ղեկավարությանը, բայց հիշեք, որ անազնիվ «խաղի» համար հետագայում պետք է պատասխան տալ։
—
### Այծեղջյուր
Տեսնելով, որ ձեր մտերիմները ինչ-որ բանից դժգոհ են (հատկապես դա վերաբերում է սիրելի մարդուն), անմիջապես պարզեք այդ վերաբերմունքի պատճառը. անդառնալի փոփոխություններից խուսափելու համար մի՛ ձգձգեք թերասացությունների շրջանը։
—
### Ջրհոս
Մի՛ անտեսեք ձեր ինքնազգացողությունը. անբարենպաստություն զգալիս, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի քրոնիկ հոգնածության հետ, չնայած աշխատանքային օրվան, օրվա գոնե մի մասը նվիրեք հանգստին. աշխատանքը ձեզանից ոչ մի տեղ չի փախչի։
—
### Ձկներ
Սիրելի մարդու հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը չարժե չափից ավելի դրամատիկացնել, բայց թերագնահատել ևս չի կարելի. փորձեք խոսել նրա հետ ստեղծված իրավիճակի մասին. այդպես հնարավոր կլինի խուսափել վիրավորանքներից։



























