Բաղադրիչներ
- ալյուր – 1,5 բաժակ
- սպիտակաձավար – 1,5թ/գ
- սոդա – 1/4թ/գ
- կեֆիր – 1ճ/գ
- ջուր – 2 բաժակ (տաք)
- շաքարավազ – 1,5 բաժակ
- հյութ կիտրոնի – 1թ/գ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:

Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:

Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղն ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքացված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:

Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա (որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:

Ի դեպ՝ օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ։







