🙏 Յուրաքանչյուր կենդանակերպի նշանին համապատասխանում է իր պահապան հրեշտակը. ո՞վ է ձերն ու ինչպե՞ս նրան «հաշտեցնել»՝ նվերներ «օդից»

Յուրաքանչյուր մարդու թիկունքում ամբողջ կյանքի ընթացքում անտեսանելի կերպով կանգնած է մի հրեշտակ-պահապան։ Սակայն շատերը չեն մտածել, թե ով է իրենց երկնային պաշտպանը։

Մինչդեռ, իրենց հրեշտակ-պահապանին կարելի է որոշել ըստ կենդանակերպի նշանի և տարերքի։ Ընդհանուր առմամբ, կենդանակերպի նշանները բաժանվում են չորս խմբի՝ համաձայն տարերքների։

Կրակ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր – Միքայել (զինվոր)

Երկիր՝ Ցուլ, Կույս, Այծեղջյուր – Գաբրիել (աշխատանք)

Օդ՝ Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս – Ռաֆայել (գիտելիքներ)

Ջուր՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ – Ուրիել (գաղտնիքներ)

Միքայելը պաշտպանում է չարից։ Իր հովանավորյալին տալիս է ուժ և վճռականություն։ Նրա գույներն են կարմիրը և ոսկեգույնը։

Գաբրիելն իր հովանավորյալներին է հասցնում կարևոր լուրեր։ Առանձնապես ուժեղ է պաշտպանում ընտանիքներն ու երեխաներին։ Նրա գույներն են սպիտակը և արծաթագույնը։

Ռաֆայելը բերում է բուժում և իմաստություն։ Կարող է իր հովանավորյալին պարգևել ճանապարհորդություններ։ Նրա գույնը զմրուխտյա կանաչն է։

Ուրիելը պատասխանատու է ինտուիցիայի համար և իր հովանավորյալին օժտում է ստեղծագործական մտածողությամբ։ Նրա գույներն են դեղինը և նարնջագույնը։

Ինչպե՞ս ուժեղացնել կապը հրեշտակ-պահապանի հետ։ Ավելի հաճախ ընտրեք ձեր երկնային պաշտպանի սիրելի գույները հագուստի և զարդերի մեջ, գրում է «Ցանկություններ» Զեն-ալիքի հեղինակը։

Վառեք մոմ նրա գույնով։ Կարդացեք նաև աղոթք առավոտյան և երեկոյան։