Չկա աշխարհում մեկը, ով մեզ ավելի լավ հասկանա, քան մեր մայրը:
Նրա խոսքերում, անգամ եթե նա զայրացած է, ամենաիսկական իմաստությունն է թաքնված:
Այդպիսի դասերը դժվար է մոռանալ, հատկապես եթե հումորի լավ զգացում ունես:
Մայրիկս սովորեցրել է հարգել ուրիշի աշխատանքը. «Եթե պատրաստվում եք միմյանց այստեղ սպանել, գնացեք փողոց. հենց նոր եմ հատակը լվացել»:
Մայրիկս սովորեցրել է հավատալ Աստծուն. «Աղոթիր, որպեսզի այս այլանդակությունը մաքրվի»:
Մայրիկս սովորեցրել է տրամաբանորեն դատել. «Որովհետև ես այդպես ասեցի»:
Մայրիկս սովորեցրել է մտածել հետևանքների մասին. «Այ կընկնես պատուհանից, ու քեզ հետս խանութ չեմ տանի»:
Մայրիկս սովորեցրել է հասկանալ պատճառահետևանքային կապերը. «Եթե հենց հիմա չդադարես լաց լինել, ծեծ կուտես»:
Մայրիկս սովորեցրել է հաղթահարել անհաղթահարելին. «Փակիր բերանդ ու ճաշդ կեր»:
Մայրիկս սովորեցրել է դիմացկուն լինել. «Սեղանից վեր չես կենա, մինչև չուտես»:
Մայրիկս սովորեցրել է անվախ նայել ապագային. «Սպասիր, սպասիր, ես քեզ հետ տանը կխոսեմ»:
Մայրիկս ծանոթացրել է ինքնաբուժման հիմունքներին. «Եթե չդադարես շլացնել աչքերդ, ամբողջ կյանքում շիլ կմնաս»:
Մայրիկս սովորեցրել է ճկուն լինել. «Տես, թե վիզդ հետևից ինչ կեղտոտ է»:
Մայրիկս սովորեցրել է, թե ինչ է էքստրասենսորիկան. «Հագիր սվիտերդ, տեսնում եմ, որ մրսում ես»:
Մայրիկս սովորեցրել է, թե ինչպես մեծանալ. «Եթե բանջարեղեն չուտես, երբեք չես մեծանա»:
Մայրիկս ինձ գենետիկայի հիմունքներն է սովորեցրել. «Հորդ ես քաշել»:
Մայրիկս բացատրել է, թե ինչպես է պետք պահել. «Անմիջապես վերջ տուր քեզ հորդ պես պահել»:
Մայրիկս սովորեցրել է հավատալ անհավանականին. «Ես քեզ անգիր գիտեմ»:
Մայրիկս սովորեցրել է ամեն ինչում լավը տեսնել. «Էլի սենյակում խոզանոց ես սարքել»:
Մայրիկս բացատրել է, թե որտեղից է գալիս իմաստությունը. «Այ կապրես իմ տարիների չափ, հետո կխոսես»:
Մայրիկս սովորեցրել է կատակել. «Այ երբ ոտքերդ այդ կացնով կկտրես, հետո լացելով չգաս մոտս»:
Մայրիկս սովորեցրել է ապրել իրականությունում. «Ես քեզ արդեն միլիոն անգամ ասել եմ. հերիք է ամեն ինչ չափազանցնես»:
Մայրիկս սովորեցրել է չնախանձել. «Աշխարհում միլիոնավոր աղքատ երեխաներ կան, ովքեր չունեն այնպիսի հիասքանչ ծնողներ, ինչպիսին դու ունես»:



























