🚗 Վերլուծիր խճճված իրավիճակը՝ իմանալու, թե ինչ հերթականությամբ են տրանսպորտային միջոցները անցնելու ճանապարհի այս հատվածը

**Խնդիր՝ Երթևեկության սկիզբ և ուղղության փոփոխություն թեմայով։ Նկարում պատկերված իրավիճակում ի՞նչ հերթականությամբ կանցնեն տրանսպորտային միջոցները ճանապարհի հատվածը։**

**Պատասխանի տարբերակներ.**

1. Կապույտ ավտոմեքենա, հեծանիվ, կարմիր ավտոմեքենա։

2. Կապույտ ավտոմեքենա, կարմիր ավտոմեքենա, հեծանիվ։

3. Կարմիր ավտոմեքենա, հեծանիվ, կապույտ ավտոմեքենա։

4. Կարմիր ավտոմեքենա, կապույտ ավտոմեքենա, հեծանիվ։

5. Հեծանիվ, կարմիր ավտոմեքենա, կապույտ ավտոմեքենա։

6. Հեծանիվ, կապույտ ավտոմեքենա, կարմիր ավտոմեքենա։

**Խնդրի վերլուծություն.**

Ճանապարհի հատվածում հեծանվորդը շարժվում է ուղիղ, կարմիր ավտոմեքենայի վարորդը կատարում է ձախ շրջադարձ, իսկ կապույտ ավտոմեքենայի վարորդը կատարում է շրջադարձ։

Կարմիր ավտոմեքենայի վարորդը դուրս է գալիս եկեղեցու տարածքից, որը համարվում է ճանապարհին հարակից տարածք։

Կարդում ենք ՃՈ կանոնների 10.2 կետը.

«Բնակելի գոտուց, բակերից, կայանատեղիներից, ավտոլցակայաններից և այլ հարակից տարածքներից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է երթևեկելի մաս կամ մայթ դուրս գալուց առաջ ճանապարհը զիջել հետիոտներին և դրանով շարժվող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ հեծանվորդներին և հետիոտներին, որոնց շարժման ուղղությունը հատում է»։

Այսպիսով, կարմիր ավտոմեքենայի վարորդը հատվածը կանցնի վերջինը։

Կապույտ ավտոմեքենայի վարորդը կատարում է շրջադարձ, հետևաբար կարդում ենք ՃՈ կանոնների 10.4 կետը.

«Տվյալ ուղղության երթևեկելի մասի համապատասխան ծայրային դիրքից դեպի ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց շարժվող տրանսպորտային միջոցներին…»

Այսինքն՝ կապույտ ավտոմեքենայի վարորդը պետք է ճանապարհը զիջի հեծանվորդին, որը հատվածը կանցնի առաջինը։

**Ճիշտ պատասխանն է №6։ Հեծանիվ, կապույտ ավտոմեքենա, կարմիր ավտոմեքենա։**