Կան մանիկյուրի բազմաթիվ նոր թրենդներ, որոնք գրավում են մոդայիկ աղջիկների և կանանց ուշադրությունը: Սակայն ամեն նոր թրենդ չէ, որ սազում է ցանկացած ձևի եղունգի:
Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ մանիկյուր է սազում յուրաքանչյուր եղունգի ձևին:
Քառակուսի



Քառակուսի եղունգներ իրենց կարող են թույլ տալ թե՛ նեղ և և թե՛ լայն եղունգներ ունեցողները, սակայն վերջիններիս խորհուրդ չի տրվում եղունգները կարճ խարտել, քանի որ այդպես դրանք չափազանց քառակուսի տեսք կունենան:
Կլորացված քառակուսի



Սա ունիվերսալ տեսք է և գեղեցիկ է նայվում ցանկացած ձևի եղունգների պարագայում:
Կլոր



Այս տեսքի եղունգները լայն եղունգները դարձնում են ավելի նուրբ և երկար: Շատ պրակտիկ և հարմար տարբերակ է:
Օվալաձև



Գեղեցիկ է նայվում նուրբ և բարակ մատներին, սազում է թե՛ լայն, թե՛ նեղ եղունգներին, երկարացնում է մատները:
Նշաձև



Սազում է բարակ և երկար մատներ ունեցողներին:
Բալերինա



Սազում է բարակ, նեղ, երկար եղունգներին:
Ստիլետ



Սազում է բարակ և նեղ եղունգներին: Երկարացնում է մատները: Պահանջում է խնամք:



























